https://arm.sputniknews.ru/20260504/irany-sksel-e-aveli-mets-tshkunutjun-cucaberel-banakcutjunnerum-tramp-101764585.html
Իրանը սկսել է ավելի մեծ ճկունություն ցուցաբերել բանակցություններում. Թրամփ
Իրանը սկսել է ավելի մեծ ճկունություն ցուցաբերել բանակցություններում. Թրամփ
Sputnik Արմենիա
ԱՄՆ-ի կողմից շարունակվող ճնշման ֆոնին Իրանն իբր զիջումների պատրաստակամություն է ցուցաբերում։ 04.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-04T22:38+0400
2026-05-04T22:38+0400
2026-05-04T22:38+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
բանակցություններ
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0c/100921327_0:0:1501:844_1920x0_80_0_0_f023f13ae707a48c4cd56fac850f0d7c.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը սկսել է ավելի մեծ ճկունություն ցուցաբերել բանակցություններում: Այս մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը՝ ԱՄՆ նախագահի հետ հարցազրույցի արդյունքներով։Ըստ հեռուստաալիքի՝ Թրամփը նշել է, որ նախորդ ժամանակաշրջանի համեմատ Թեհրանն ավելի ճկուն է դարձել և ԱՄՆ-ի կողմից շարունակվող ճնշման ֆոնին ցույց է տալիս զիջումների պատրաստակամություն։Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։Դրանից հետո Իսլամաբադում կայացած բանակցություններն արդյունք չեն տվել, ընդ որում ռազմական գործողությունների վերսկսման մասին չի հաղորդվել, սակայն ԱՄՆ-ն սկսել է իրանական նավահանգիստների շրջափակումը: Միջնորդները փորձում են կազմակերպել բանակցությունների նոր փուլ։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0c/100921327_37:0:1370:1000_1920x0_80_0_0_ae663534b5a393d43f2fd9f125fa53f3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, բանակցություններ, դոնալդ թրամփ
իրանի իսլամական հանրապետություն, ամն, բանակցություններ, դոնալդ թրամփ
Իրանը սկսել է ավելի մեծ ճկունություն ցուցաբերել բանակցություններում. Թրամփ
ԱՄՆ-ի կողմից շարունակվող ճնշման ֆոնին Իրանն իբր զիջումների պատրաստակամություն է ցուցաբերում։
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը սկսել է ավելի մեծ ճկունություն ցուցաբերել բանակցություններում: Այս մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը՝ ԱՄՆ նախագահի հետ հարցազրույցի արդյունքներով։
Ըստ հեռուստաալիքի՝ Թրամփը նշել է, որ նախորդ ժամանակաշրջանի համեմատ Թեհրանն ավելի ճկուն է դարձել և ԱՄՆ-ի կողմից շարունակվող ճնշման ֆոնին ցույց է տալիս զիջումների պատրաստակամություն։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած
10 կետերի շուրջ։
Դրանից հետո Իսլամաբադում կայացած
բանակցություններն արդյունք չեն տվել, ընդ որում ռազմական գործողությունների վերսկսման մասին չի հաղորդվել, սակայն ԱՄՆ-ն սկսել է իրանական նավահանգիստների շրջափակումը: Միջնորդները փորձում են կազմակերպել բանակցությունների նոր փուլ։