https://arm.sputniknews.ru/20260504/hunastany-dzgtum-e-vtshrvorvosh-der-khaghal-taratsashrjanajin-gazi-nerkrman-harcum-nakhagah-101727836.html
Հունաստանը ձգտում է վճռորոշ դեր խաղալ տարածաշրջանային գազի ներկրման հարցում. նախագահ
Հունաստանը ձգտում է վճռորոշ դեր խաղալ տարածաշրջանային գազի ներկրման հարցում. նախագահ
Sputnik Արմենիա
Հունաստանի նախագահի խոսքով` Եվրոպան կոչված է գտնելու այնպիսի լուծումներ, որոնք կնպաստեն իր միասնականությանն ու ռազմավարական ինքնավարությանը։ 04.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-04T12:52+0400
2026-05-04T12:52+0400
2026-05-04T12:54+0400
հունաստան
գազ
եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողով
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/18/101365687_0:0:991:557_1920x0_80_0_0_d978fe3c057bfda7e7377cd85cf4ebab.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Միջազգային անբարենպաստ իրավիճակի պայմաններում Հունաստանը զարգացնելու է էներգետիկ ենթակառուցվածքները, այդ թվում՝ «Ուղղահայաց գազային միջանցքը», և ձգտում է վճռորոշ դերակատարում ունենալ Բալկաններ, Կենտրոնական ու Արևելյան Եվրոպա էներգակիրների ներկրման և մատակարարման գործում։ Այս մասին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասը։Նրա խոսքով՝ ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովն անցկացվում է Եվրոպայի և ամբողջ աշխարհի համար բեկումնային պահին։Տասուլասն ընդգծել է, որ երևանյան գագաթնաժողովում անհրաժեշտ է քննարկել եվրոպական տնտեսության հզորացման հարցերը։«Հունաստանը նպատակ ունի առանցքային դեր ստանձնել այս ոլորտում՝ զարգացնելով այնպիսի ենթակառուցվածքներ, ինչպիսին է «Ուղղահայաց միջանցքը»։ Այն երկիրը կվերածի էներգակիրների և այլ ապրանքների ներկրման ու փոխադրման հանգույցի՝ դեպի Բալկաններ, Կենտրոնական և Արևելյան Եվրոպա», - հավելել է Հունաստանի նախագահը։Կայա Կալասը Երևանից կմեկնի Բաքու«Ուղղահայաց գազային միջանցք» նախագիծն ուղղված է Հունաստանից դեպի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներ հեղուկացված բնական գազի մատակարարման երթուղու ստեղծմանը։ Նախագծին մասնակցում են Հունաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի, Սլովակիայի, Ուկրաինայի և Մոլդովայի գազատրանսպորտային ցանցերի օպերատորները։Հիշեցնենք` Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն անցկացվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։Sputnik Արմենիան ԵՔՀ գագաթնաժողովի հավատարմագրում այդպես էլ չստացավ, թեև պաշտոնական մերժում նույնպես չի եղել և թույլտվություն չտալու պատճառ չի նշվել։ ՀՀ ԱԳՆ-ից մեզ պատասխանեցին, որ մենք «համակարգում չկանք»:
հունաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/18/101365687_41:0:921:660_1920x0_80_0_0_93b9e8e7efc8b8b218aef93efe843b29.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հունաստան, գազ, եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողով
հունաստան, գազ, եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողով
Հունաստանը ձգտում է վճռորոշ դեր խաղալ տարածաշրջանային գազի ներկրման հարցում. նախագահ
12:52 04.05.2026 (Թարմացված է: 12:54 04.05.2026) Հունաստանի նախագահի խոսքով` Եվրոպան կոչված է գտնելու այնպիսի լուծումներ, որոնք կնպաստեն իր միասնականությանն ու ռազմավարական ինքնավարությանը։
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Միջազգային անբարենպաստ իրավիճակի պայմաններում Հունաստանը զարգացնելու է էներգետիկ ենթակառուցվածքները, այդ թվում՝ «Ուղղահայաց գազային միջանցքը», և ձգտում է վճռորոշ դերակատարում ունենալ Բալկաններ, Կենտրոնական ու Արևելյան Եվրոպա էներգակիրների ներկրման և մատակարարման գործում։ Այս մասին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասը։
Նրա խոսքով՝ ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովն անցկացվում է Եվրոպայի և ամբողջ աշխարհի համար բեկումնային պահին։
«Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությունները սպառնում են խաղաղությանը, տնտեսական զարգացմանն ու էներգետիկ անվտանգությանն ամբողջ աշխարհում։ Այս մռայլ իրականության մեջ Եվրոպան` որպես մեկ միասնություն, կոչված է փնտրել լուծումներ, որոնք կամրապնդեն իր միասնականությունն ու ռազմավարական ինքնավարությունը», - նշել է նախագահը։
Տասուլասն ընդգծել է, որ երևանյան գագաթնաժողովում անհրաժեշտ է քննարկել եվրոպական տնտեսության հզորացման հարցերը։
«Հունաստանը նպատակ ունի առանցքային դեր ստանձնել այս ոլորտում՝ զարգացնելով այնպիսի ենթակառուցվածքներ, ինչպիսին է «Ուղղահայաց միջանցքը»։ Այն երկիրը կվերածի էներգակիրների և այլ ապրանքների ներկրման ու փոխադրման հանգույցի՝ դեպի Բալկաններ, Կենտրոնական և Արևելյան Եվրոպա», - հավելել է Հունաստանի նախագահը։
«Ուղղահայաց գազային միջանցք» նախագիծն ուղղված է Հունաստանից դեպի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներ հեղուկացված բնական գազի մատակարարման երթուղու ստեղծմանը։ Նախագծին մասնակցում են Հունաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի, Սլովակիայի, Ուկրաինայի և Մոլդովայի գազատրանսպորտային ցանցերի օպերատորները։
Հիշեցնենք` Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն անցկացվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Sputnik Արմենիան ԵՔՀ գագաթնաժողովի հավատարմագրում այդպես էլ չստացավ, թեև պաշտոնական մերժում նույնպես չի եղել և թույլտվություն չտալու պատճառ չի նշվել։ ՀՀ ԱԳՆ-ից մեզ պատասխանեցին, որ մենք «համակարգում չկանք»: