https://arm.sputniknews.ru/20260504/hujs-unem-2028-in-kkarvoghanam-ajcelel-adrbejan-nikvol-pashinjan-101726068.html
Հույս ունեմ՝ 2028-ին կկարողանամ այցելել Ադրբեջան․ Նիկոլ Փաշինյան
Հույս ունեմ՝ 2028-ին կկարողանամ այցելել Ադրբեջան․ Նիկոլ Փաշինյան
Sputnik Արմենիա
Փաշինյանը հիշեցրեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են իրար գագաթնաժողովները հյուրընկալելու հարցում։ 04.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-04T12:19+0400
2026-05-04T12:19+0400
2026-05-04T12:20+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
իլհամ ալիև
եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողով
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/03/101699924_0:59:1500:903_1920x0_80_0_0_f243154d142316fc8ec87fff71332366.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուսով է, որ 2028 թվականին կկարողանա այցելել Ադրբեջան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար։ Այդ մասին նա ասել է այսօր Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի բացման խոսքում՝ ողջունելով տեսակապով միացած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և համառոտ ներկայացնելով երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։Նա հիշեցրել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են իրար գագաթնաժողովները հյուրընկալելու հարցում։Նրա խոսքով՝ եվրոպական գագաթնաժողովների ընթացքում իր համար շատ կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել, մասնավորապես իր առաջին երկկողմ հանդիպումը Թուրքիայի նախագահի հետ տեղի է ունեցել ԵՔՀ առաջին գագաթնաժողովի ընթացքում, հիմա էլ Թուրքիայի փոխնախագահն է առաջին անգամ Հայաստանում։ Մի շարք երկրների ղեկավարներ առաջին անգամ են Հայաստան այցելում այս գագաթնաժողովի շրջանակում, ինչը, ըստ Փաշինյանի, պատմական է։ Նա հավելել է, որ առհասարակ գագաթնաժողովի հյուրընկալումը պատմական իրադարձություն է մեր երկրի համար։Հիշեցնենք` այսօր Երևանում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։ Sputnik Արմենիան ԵՔՀ գագաթնաժողովի հավատարմագրում այդպես էլ չստացավ, թեև պաշտոնական մերժում նույնպես չի եղել և թույլտվություն չտալու պատճառ չի նշվել։ ՀՀ ԱԳՆ-ից մեզ պատասխանեցին, որ մենք «համակարգում չկանք»:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/03/101699924_125:0:1458:1000_1920x0_80_0_0_f421ae097ea6513bc3fadade8e1b228e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողով
հայաստան, նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողով
Հույս ունեմ՝ 2028-ին կկարողանամ այցելել Ադրբեջան․ Նիկոլ Փաշինյան
12:19 04.05.2026 (Թարմացված է: 12:20 04.05.2026) Փաշինյանը հիշեցրեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են իրար գագաթնաժողովները հյուրընկալելու հարցում։
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուսով է, որ 2028 թվականին կկարողանա այցելել Ադրբեջան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար։ Այդ մասին նա ասել է այսօր Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի բացման խոսքում՝ ողջունելով տեսակապով միացած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և համառոտ ներկայացնելով երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։
«Այժմ մենք ունենք խաղաղություն Ադրբեջանի հետ։ Արդեն 2 տարի է, որ ոչ մեկը չի տուժել Ադրբեջանի հետ փոխհրաձգության պատճառով։ Սրանք աննախադեպ տարիներ են մեր անկախացումից վեր։ Այժմ մենք սերտորեն աշխատում ենք Ադրբեջանի հետ, որ ամրապնդենք և ինստիտուցիոնալ դարձնենք մեր երկու երկրների միջև խաղաղությանը։ Սա առաջին անգամն է, որ Ադրբեջանի նախագահը մասնակցում է միջոցառման, որը տեղի է ունենում Հայաստանում, թեպետ հեռակա կարգով»,- ասել է Փաշինյանը։
Նա հիշեցրել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են իրար գագաթնաժողովները հյուրընկալելու հարցում։
Նրա խոսքով՝ եվրոպական գագաթնաժողովների ընթացքում իր համար շատ կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել, մասնավորապես իր առաջին երկկողմ հանդիպումը Թուրքիայի նախագահի հետ տեղի է ունեցել ԵՔՀ առաջին գագաթնաժողովի ընթացքում, հիմա էլ Թուրքիայի փոխնախագահն է առաջին անգամ Հայաստանում։ Մի շարք երկրների ղեկավարներ առաջին անգամ են Հայաստան այցելում այս գագաթնաժողովի շրջանակում, ինչը, ըստ Փաշինյանի, պատմական է։ Նա հավելել է, որ առհասարակ գագաթնաժողովի հյուրընկալումը պատմական իրադարձություն է մեր երկրի համար։
Հիշեցնենք` այսօր Երևանում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։
Sputnik Արմենիան ԵՔՀ գագաթնաժողովի հավատարմագրում այդպես էլ չստացավ, թեև պաշտոնական մերժում նույնպես չի եղել և թույլտվություն չտալու պատճառ չի նշվել։ ՀՀ ԱԳՆ-ից մեզ պատասխանեցին, որ մենք «համակարգում չկանք»: