00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
29 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Էմանուել Մակրոնը ստում է». Բադալյանը հիշեցրել է 8 տարի առաջ ՀՀ կազմակերպված այցերը

© Photo : official site of the Prime Minister of RAԷմանուել Մակրոն
Էմանուել Մակրոն - Sputnik Արմենիա, 1920, 04.05.2026
Բաժանորդագրվել
Հակոբ Բադալյանը նշել է, որ մինչև 2018 թ.–ն Հայաստան են այցելել բազմաթիվ երկրների առաջին դեմքեր, այդ թվում՝ եվրոպական։
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցինիկաբար ստում է։ Սոցցանցի իր էջում նման գրառում է կատարել քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը` արձագանքելով Ֆրանսիայի նախագահի հայտարարությանը, թե 8 տարի առաջ Հայաստան չէին գալիս, քանի որ Հայաստանը համարում էին Ռուսաստանի արբանյակ։
Նշենք, որ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում ելույթի ժամանակ Մակրոնը հայտարարել էր, թե «ութ տարի առաջ այստեղ ոչ ոք չէր գա, այս երկիրը բանակցությունների սեղանի շուրջ դիտարկվում էր որպես Ռուսաստանի դե ֆակտո արբանյակ, սակայն թավշյա հեղափոխությունից հետո «երկրի ուղեգիծը փոխվել է»։
Փաշինյանն ու Մակրոնը երեկոյան զբոսանքից առաջ ոչ պաշտոնական զրույց են ունեցել
Բադալյանը հիշեցրել է, որ 8 տարի առաջ նույն Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն էր անցկացվում, որին մասնակցում էր ինքը` Մակրոնը։
«2018 թվականի ամռանը Հայաստան է ժամանել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որի այցի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2018-ից առաջ: Մինչև 2018 թվականը Հայաստան են այցելել բազմաթիվ երկրների առաջին դեմքեր աշխարհի ամենատարբեր երկրներից, այդ թվում՝ եվրոպական: Մինչև 2018 թվականը Հայաստան են այցելել ԱՄՆ պետքարտուղարը, ԱՄՆ պաշտպանության նախարարը: Հայաստանում անցկացվել է ՆԱՏՕ–ի զորավարժություն, անցկացվել են միջազգային այլ հավաքներ և միջոցառումներ: Հայաստանը եղել է միջազգային կյանքի լիարժեք ու ընդգրկուն մասնակիցներից»,– գրել է նա։
Բադալյանը հույս ունի, որ Ֆրանսիայի նման հզոր երկիրն ու ժողովուրդը շուտով՝ 2027 թվականի նախագահի ընտրություննրի ժամանակ, հրաժեշտ կտան Մակրոնին, որը, ըստ նրա, Ֆրանսիան ավելի շատ դարձրել է ծիծաղի, քան ակնածանքի առարկա:
Հիշեցնենք` Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն անցկացվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Sputnik Արմենիան ԵՔՀ գագաթնաժողովի հավատարմագրում այդպես էլ չստացավ, թեև պաշտոնական մերժում նույնպես չի եղել և թույլտվություն չտալու պատճառ չի նշվել։ ՀՀ ԱԳՆ-ից մեզ պատասխանեցին, որ մենք «համակարգում չկանք»:
Լրահոս
0