00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ընդդիմության ուղերձները ԵՄ պաշտոնյաներին կմնան «ձայն բարբառո հանապատի». վերլուծաբան

© Photo : press office of MFA of RAԿայա Կալաս, Արարատ Միրզոյան
Կայա Կալաս, Արարատ Միրզոյան - Sputnik Արմենիա, 1920, 03.05.2026
Բաժանորդագրվել
ՀՀ ընդդիմադիր 6 կուսակցություններ Երևանում նախանշված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի մասնակից եվրոպացի պաշտոնյաներին կոչ են արել դադարեցնել երեսպաշտությունը և պաշտպանել իրական ժողովրդավարությունը։
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. ԵՄ պաշտոնյաները կանտեսեն Հայաստանի ցանկացած ընդդիմադիր ուժի ուղերձ, մտահոգություն, առաջարկ` առաջնահերթություն տալով գործող իշխանությունների պաշտոնական դիրքորոշմանը. Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանը։
Մայիսի 28-ին ՀՅԴ, ՀԱԿ, «Ժառանգություն», «Բարգավաճ Հայաստան», Հանրապետական, և Արցախի ժողովրդավարական կուսակցությունները հայտարարությամբ էին հանդես եկել` Երևանում նախանշված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի մասնակից եվրոպացի պաշտոնյաներին կոչ անելով, մասնավորապես, պահանջել Հայաստանի բոլոր քաղբանտարկյալների և Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակումը, հստակորեն խոսել Հայ առաքելական եկեղեցու վրա ճնշումների և լրատվամիջոցների ազատության սահմանափակումների դեմ։
Քաղաքական վերլուծաբանը կարծում է, որ ընդդիմության ուղերձները կմնան «ձայն բարբառո հանապատի»։
«Եվրոպան կանաչ լույս է վառել գործող իշխանությունների առաջ։ Նրանց կողմից վարվող ցանկացած քաղաքականություն իրենց համար ընդունելի է, հետևաբար պաշտոնական Երևանի հնչեցրած հայտարարությունները իրենց համար առաջնահերթություն կլինեն»,– ասում է Կարապետյանը։
Միաժամանակ վերլուծաբանն ընդգծում է, որ իշխող քաղաքական ուժը Հայաստանը հռչակել է «ժողովրդավարության բաստիոն», բայց մեր երկրում տեղի ունեցող զարգացումներին ուշադիր հետևող ցանկացած ոք, այդ թվում` Եվրոպայում հասկանում է, որ կան քաղաքական ռեպրեսիաներ, շանտաժներ, վերջնագրեր, ձերբակալված անձինք, իսկ ժողովրդավարության ու ԵՄ–ի չափորոշիչներն ընդունելու մասին հայտարարություններն էլ ձևական բնույթ են կրում։ Դրանցով ՀՀ իշխանությունը, Դավիթ Կարապետյանի դիտարկմամբ, հատկապես նախընտրական քարոզարշավի շրջանում նպատակ ունի հաճոյանալու Եվրամիությանը և այնտեղից աջակցութոյւն ստանալու։
ԵՄ–ն վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ–ին «հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարում. Կոս
«Առավել ևս, որ արդեն իսկ հաստատվել է արտաքին գործերի նախարարության և անձամբ նախարար Արարատ Միրզոյանի միջնորդությամբ և խնդրագրով նախընտրական քարոզարշավի ժամանակ ԵՄ–ից Հայաստան հատուկ խմբերի ժամանումը։ Հայտնի է նաև, որ նրանք մոլդովական սցենարով պետք է օգնեն «արդար», «անկողմնակալ» ու «անաչառ» ընտրություններ կազմակերպելու հարցում»,– արձանագրում է փորձագետը։
Հիշեցնենք` ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտնել էր, որ Հայաստանը դիմել է Եվրամիությանը «առաջիկա ընտրություններին արտաքին միջամտությանը» հակազդելու հարցում աջակցելու խնդրանքով: Ի պատասխան՝ ԵՄ-ն հայտարարել է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ 12 մլն եվրո հատկացնելու պատրաստակամության մասին։ Միջոցները նախատեսվում է ուղղել «օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտության» դեմ պայքարին, ինչպես նաև կիբեռանվտանգության ամրապնդմանը:
Լրահոս
0