00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Փաշինյանը ՀՀ–ն վերածում է համաշխարհային դիմակայության թատերաբեմի. քաղաքագետի դիտարկումը

© Photo : official site of the Government of RAԱլեն Սիմոնյանը դիմավորում է եվրոպացի առաջնորդներին
Ալեն Սիմոնյանը դիմավորում է եվրոպացի առաջնորդներին - Sputnik Արմենիա, 1920, 03.05.2026
Ալեն Սիմոնյանը դիմավորում է եվրոպացի առաջնորդներին
Բաժանորդագրվել
Հայաստանը միշտ կամուրջ է եղել Արևելքի և Արևմուտքի միջև, և Հայաստանի իշխանությունները հիմա այն քանդում են:
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գիտակցաբար երկիրը վերածում է գլոբալ դիմակայության թատերաբեմի: Այս մասին իր Telegram-ալիքում գրել է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի հակամարտությունն ի սկզբանե պաշտոնական Երևանից պահանջում էր առավելագույն հավասարակշռված մոտեցում։
«Արտաքին քաղաքական ցանկացած որոշում կայացնելիս Երևանը պարտավոր էր առաջնորդվել «մի՛ վնասիր» սկզբունքով», - նշել է Մաթևոսյանը:
Ընդ որում, նրա խոսքով, Մոսկվան ո՛չ Հայաստանից, ո՛չ ՀԱՊԿ-ի կամ ԵԱՏՄ-ի այլ գործընկերներից չի պահանջել ուղղակի մասնակցություն ռազմական գործողություններին կամ տնտեսական պատերազմին:
Ավելին, Հայաստանը դարձել է ՌԴ-ի լոգիստիկ հանգույցներից մեկը, ինչը երկու կողմերին էլ օգուտ է բերել ինչպես ներմուծման, այնպես էլ արտահանման հարցերում։ Սակայն մայիսի 3-ի իրադարձությունները կարող են անդառնալիորեն փոխել այդ իրողությունը։
«Հայաստանը միշտ կամուրջ է եղել Արևելքի և Արևմուտքի միջև, քանդելով այդ կամուրջը՝ Փաշինյանը երկիրը դիվանագիտության սուբյեկտից վերածում է աշխարհաքաղաքական բաժանման օբյեկտի: Մենք ներքաշվում ենք հակամարտության մեջ, որը Հայաստանին միայն կորուստներ է խոստանում։ Նիկոլ Փաշինյանը գիտակցում է, որ ԵՄ դռները ՀՀ-ի համար փակ են, բայց Երևանում սպասվող Եվրոպական գագաթաժողովն իր համար քաղաքական ցատկահարթակ է ընտրություններից առաջ: Բրյուսելն էլ այս իրավիճակում ճնշման լծակ է ստանում՝ Երևանից պահանջելով հերթական «հավատարմության երդումը», որի խորհրդանիշը Զելենսկու այցն էր», - գրել է Մաթևոսյանը։
Սակայն դա էլ բավարար չեղավ. ըստ ուկրաինական ԶԼՄ-ների, Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովի շրջանակներում Երևանում կանցկացվի Ուկրաինային նվիրված առանձին նստաշրջան։ Եթե դա ճիշտ է, ապա, ըստ քաղաքագետի, դա նույնքան անհեթեթ է թվում, որքան, ասենք, 1944-ին Վաշինգտոնում տեղի ունենար «ԽՍՀՄ-ի մասնատման» քննարկման խորհրդաժողով:
«Երևանը՝ ի դեմս Փաշինյանի, գիտակցված ընտրություն կատարեց՝ երկիրը վերածելով գլոբալ խաղացողների դիմակայության թատերաբեմի։ Պատերազմը, որը կարող էր շրջանցել Հայաստանը, ոտք դրեց մեր հողի վրա, որին դիմավորում են կարմիր գորգով ու նվագախմբով», - կարծում է Մաթևոսյանը։
Նա նշել է, որ և՛ Փաշինյանը, և՛ Զելենսկուն դիմավորած խոսնակ Ալեն Սիմոնյանը գիտեն, որ Երևանի նման աշխարհաքաղաքական դեմարշն ուղղակի մարտահրավեր է ոչ թե պարզապես Կրեմլին, այլ միլիոնավոր հայերի շահերին:
«Փաշինյանն ու Սիմոնյանը նաև գիտեն, որ Ուկրաինան Արևմուտքի համար առաջնահերթություն է, իսկ Հայաստանը` միայն Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու գործիք։ Դառնալով «երկրորդ ճակատ» կամ հակառուսական հարթակ՝ Երևանը կորցնում է անվտանգության իրական երաշխիքները՝ փոխարենը ոչինչ չստանալով», - ընդգծում է Մաթևոսյանը։
Եվրոպական առաջնորդներն այսօր ժամանել են Երևան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական հանրության 8-րդ գագաթնաժողովին:
Ընդդիմության ուղերձները ԵՄ պաշտոնյաներին կմնան «ձայն բարբառո հանապատի». վերլուծաբան
Լրահոս
0