00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՀՀ–ում արցախցիներն ամենաթիրախավորվածն են. Գեղամ Ստեփանյանը օրինակներ բերեց

© Sputnik / Asatur YesayantsԳեղամ Ստեփանյանը
Գեղամ Ստեփանյանը - Sputnik Արմենիա, 1920, 03.05.2026
Գեղամ Ստեփանյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Արցախի ՄԻՊ–ը նշում է, որ խաղաղությունը ունի պղծված եկեղեցիների ու գերեզմանների, անտեր մնացած տների, ոչնչացվող գույքի տեսք։
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik․ Հայաստանում այսօր արցախցիներն ամենաթիրախավորվածն են։ Այս մասին Հայաստանի ժուռնալիստների միության կազմակերպած մամուլի, խոսքի ազատության և մարդու հիմնարար իրավունքների մասին «Հայաստանի ձայները» կոնֆերանսում ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Նա նշեց, որ թիրախավորվում է ամեն ինչ կապված Արցախի հետ։
«Արցախի մասին խոսքը թիրախավորվում է, վերադարձը թիրախավորվում է, ասում են` «փախածներ», «մնայիք կռվեիք», «Արցախը բեռ էր, հազիվ պրծանք» և այլն»։ Սա ինչ–որ անհատի վատ փորձառության արդյունք չէ, այլ պետության վերևից ներքև իրականացվող քաղաքականություն, որի ամենավառ օրինակը մեզ բոլորիս հայտնի մետրոյի դեպքն էր, որը բացահայտեց, թե ով է կանգնած այդ ատելության բուրգի գագաթնակետին, որտեղից է սնուցվում և ինչ նպատակով է արվում»,– ասաց նա։
Գեղամ Ստեփանյանը հավելեց, որ արցախցիներին նաև լռեցնում են` ասելով, թե իրենց պահանջներով նրանք խանգարում են այսպես կոչված խաղաղության գործընթացին։
«Սակայն այս խաղաղությունը ունի պղծված եկեղեցիների ու գերեզմանների, անտեր մնացած տների, ոչնչացվող գույքի տեսք»,– հավելեց Ստեփանյանը։
Նա հիշեցրեց, որ այս օրերին Երևանում անցկացվում է Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովը։ Արցախի ՄԻՊ–ը վստահ է` գագաթնաժողովին կխոսվի խաղաղության մասին ու, ըստ այդմ, հարց է ուղղեց մասնակցող պաշտոնյաներին՝ իրենցից ո՞ր մեկը նման խաղաղություն կցանկանար իր երկրում։
Նշենք, որ Երևանում մայիսի 4-ին կայանալու է Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովը։ Դրան կհաջորդի Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը, որը տեղի կունենա մայիսի 5–ին։ Հավելենք, որ Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանելու մոտ 50 բարձրաստիճան պատվիրակություն, այդ թվում` Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
Լրահոս
0