https://arm.sputniknews.ru/20260503/hhem-haraberutjunnery-petq-e-heru-pahel-nerqaghaqakan-shahagvortsumic-hajastan-dashinq-101672010.html
ՀՀ–ԵՄ հարաբերությունները պետք է հեռու պահել ներքաղաքական շահագործումից. «Հայաստան» դաշինք
ՀՀ–ԵՄ հարաբերությունները պետք է հեռու պահել ներքաղաքական շահագործումից. «Հայաստան» դաշինք
Sputnik Արմենիա
Հայաստան ժամանող բարձրաստիճան պատվիրակություններին դաշինքը կոչ է անում ՀՀ–ԵՄ հարաբերությունների զարգացմանը մոտենալ հաշվի առնելով այդ հարաբերությունների... 03.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-03T13:42+0400
2026-05-03T13:42+0400
2026-05-03T13:42+0400
եվրամիություն
հայաստան
«հայաստան» դաշինք
գագաթնաժողով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1c/49040407_0:0:1600:901_1920x0_80_0_0_677edf8d01e2fe6483e45e3121e8de24.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Համապետական ընտրություններից շաբաթներ առաջ Եվրոպական քաղաքական համայնքի ու ԵՄ–Հայաստան գագաթնաժողովների անցկացմամբ` եվրոպական քաղաքական շրջանակները ուղղակիորեն ներգրավվելու են հայաստանյան ներքաղաքական գործընթացներում։ Այս մասին ասվում է «Հայաստան» դաշինքի տարածած հայտարարության մեջ։Նշենք, որ Երևանում մայիսի 4-ին կայանալու է Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովը։ Դրան կհաջորդի Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը, որը տեղի կունենա մայիսի 5–ին։Նշվում է, որ Հայաստանի իշխանությունների հետաքրքրությունը ոչ թե ՀՀ–ԵՄ հարաբերությունների բովանդակային զարգացումն է, այլ եվրոպական քաղաքական շրջանակներին Հայաստանի ներքաղաքական գործընթացներում օգտագործելը։Հայաստան ժամանող բարձրաստիճան պատվիրակություններին դաշինքը կոչ է անում ՀՀ–ԵՄ հարաբերությունների զարգացմանը մոտենալ հաշվի առնելով այդ հարաբերությունների լավագույն շահը, այլ ոչ թե Հայաստանում յուրային իշխանություն ունենալու քաղաքական նպատակահարմարությունը։«Հայաստանյան քաղաքական գործընթացներում մենք չենք ակնկալում արտաքին քաղաքական որևէ դերակատարի, այդ թվում՝ Եվրոպական միության միջամտությունը։ Սակայն ՀՀ արտաքին գործընկերների շրջանում Եվրոպական միությունն այն եզակիներից է, որն ունի իրավապայմանագրային պարտավորություններ՝ հետևելու Հայաստանում օրենքի գերակայությանը և ժողովրդավարական գործընթացներին»,– նշված է հաղորդագրությունում։Հավելենք, որ Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանելու մոտ 50 բարձրաստիճան պատվիրակություն, այդ թվում` Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1c/49040407_73:0:1497:1068_1920x0_80_0_0_090131675a6663901a75c63352442ffb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրամիություն, հայաստան, «հայաստան» դաշինք, գագաթնաժողով
եվրամիություն, հայաստան, «հայաստան» դաշինք, գագաթնաժողով
ՀՀ–ԵՄ հարաբերությունները պետք է հեռու պահել ներքաղաքական շահագործումից. «Հայաստան» դաշինք
Հայաստան ժամանող բարձրաստիճան պատվիրակություններին դաշինքը կոչ է անում ՀՀ–ԵՄ հարաբերությունների զարգացմանը մոտենալ հաշվի առնելով այդ հարաբերությունների լավագույն շահը։
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Համապետական ընտրություններից շաբաթներ առաջ Եվրոպական քաղաքական համայնքի ու ԵՄ–Հայաստան գագաթնաժողովների անցկացմամբ` եվրոպական քաղաքական շրջանակները ուղղակիորեն ներգրավվելու են հայաստանյան ներքաղաքական գործընթացներում։ Այս մասին ասվում է «Հայաստան» դաշինքի տարածած հայտարարության մեջ։
Նշենք, որ Երևանում մայիսի 4-ին կայանալու է Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովը։ Դրան կհաջորդի Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը, որը տեղի կունենա մայիսի 5–ին։
Նշվում է, որ Հայաստանի իշխանությունների հետաքրքրությունը ոչ թե ՀՀ–ԵՄ հարաբերությունների բովանդակային զարգացումն է, այլ եվրոպական քաղաքական շրջանակներին Հայաստանի ներքաղաքական գործընթացներում օգտագործելը։
«Նման միջոցառումների անցկացումը Հայաստանի իշխանությունների կողմից անխուսափելիորեն ներկայացվելու է որպես արտաքին զորակցություն։ Ցավով արձանագրում ենք, որ Եվրոպական միության գործադիր իշխանությունը ներկայացնող անձանց հայտարարությունները միայն ավելացնում են մեր մտահոգությունները առ այն, որ Հայաստանի իշխանությունների մանիպուլյատիվ գործողությունները, կարծես, ստանում են եվրոպական սատարում»,– նշված է հայտարարությունում։
Հայաստան ժամանող բարձրաստիճան պատվիրակություններին դաշինքը կոչ է անում ՀՀ–ԵՄ հարաբերությունների զարգացմանը մոտենալ հաշվի առնելով այդ հարաբերությունների լավագույն շահը, այլ ոչ թե Հայաստանում յուրային իշխանություն ունենալու քաղաքական նպատակահարմարությունը։
«Հայաստանյան քաղաքական գործընթացներում մենք չենք ակնկալում արտաքին քաղաքական որևէ դերակատարի, այդ թվում՝ Եվրոպական միության միջամտությունը։ Սակայն ՀՀ արտաքին գործընկերների շրջանում Եվրոպական միությունն այն եզակիներից է, որն ունի իրավապայմանագրային պարտավորություններ՝ հետևելու Հայաստանում օրենքի գերակայությանը և ժողովրդավարական գործընթացներին»,– նշված է հաղորդագրությունում։
«Հայաստան» դաշինքն արձանագրում է, որ ՀՀ–ԵՄ հարաբերությունները պետք է հեռու պահել ինչպես ներքաղաքական նպատակներով շահագործումից, այնպես էլ աշխարհաքաղաքական դիմակայության համատեքստից, ինչի լավագույն հնարավորությունները սահմանված են «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» տրամաբանությամբ։
Հավելենք, որ Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանելու մոտ 50 բարձրաստիճան պատվիրակություն, այդ թվում` Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: