https://arm.sputniknews.ru/20260503/hajastann-u-bulgharian-razmavarakan-gvortsynkerutjan-masin-pastatught-en-stvoragrel-101675528.html
Հայաստանն ու Բուլղարիան ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ են ստորագրել
Հայաստանն ու Բուլղարիան ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ են ստորագրել
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետն ընդգծել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները զարգացման մեր ներուժ ունեն։ 03.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-03T14:45+0400
2026-05-03T14:45+0400
2026-05-03T14:46+0400
հայաստան
բուլղարիա
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/03/101674048_0:87:1670:1026_1920x0_80_0_0_a8b6850579f02ff5a4f4402c04aef48b.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik․ Հայաստանն ու Բուլղարիան այսօր ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։ Փաստաթուղթը ստորագրվել է Բուլղարիայի նախագահ Իլիանա Յոտովայի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման արդյունքներով։Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Բուլղարիա հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր, անդրադարձել տարածաշրջանային նշանակության տարբեր թեմաների։Հիշեցնենք, որ Բուլղարիայի Հանրապետության նախագահ Իլիանա Յոտովան Հայաստան է ժամանել Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին մասնակցելու համար, որը կայանալու է մայիսի 4-ին Երևանում։ Դրան կհաջորդի Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը, որը տեղի կունենա մայիսի 5–ին։ Հավելենք, որ Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանելու մոտ 50 բարձրաստիճան պատվիրակություն, այդ թվում` Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
բուլղարիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/03/101674048_93:0:1577:1113_1920x0_80_0_0_6859bc6382cfb9d16e119603a5e42948.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բուլղարիա, նիկոլ փաշինյան
հայաստան, բուլղարիա, նիկոլ փաշինյան
Հայաստանն ու Բուլղարիան ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ են ստորագրել
14:45 03.05.2026 (Թարմացված է: 14:46 03.05.2026) ՀՀ վարչապետն ընդգծել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները զարգացման մեր ներուժ ունեն։
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik․ Հայաստանն ու Բուլղարիան այսօր ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։ Փաստաթուղթը ստորագրվել է Բուլղարիայի նախագահ Իլիանա Յոտովայի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման արդյունքներով։
Հանդիպման ընթացքում ՀՀ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները բարձր քաղաքական երկխոսության մակարդակի վրա են, և ստորագրված փաստաթուղթն արձանագրում է դրանց ռազմավարական բնույթը։ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հարաբերությունները մեծ ներուժ ունեն։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Բուլղարիա հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր, անդրադարձել տարածաշրջանային նշանակության տարբեր թեմաների։
Հիշեցնենք, որ Բուլղարիայի Հանրապետության նախագահ Իլիանա Յոտովան Հայաստան է ժամանել Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին մասնակցելու համար, որը կայանալու է մայիսի 4-ին Երևանում։ Դրան կհաջորդի Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը, որը տեղի կունենա մայիսի 5–ին։ Հավելենք, որ Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանելու մոտ 50 բարձրաստիճան պատվիրակություն, այդ թվում` Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: