https://arm.sputniknews.ru/20260503/du-tariner-es-anckacnum-ajstegh-inchi-vra-e-tsakhsvum-ogtatereri-zhamanaky-101575004.html
Դու տարիներ ես անցկացնում այստեղ. ինչի՞ վրա է ծախսվում օգտատերերի ժամանակը
Դու տարիներ ես անցկացնում այստեղ. ինչի՞ վրա է ծախսվում օգտատերերի ժամանակը
Sputnik Արմենիա
Օգտատերերը 10 տարում վիրտուալ աշխարհին մոտ 1 տարի ժամանակ են նվիրում։ 03.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-03T09:56+0400
2026-05-03T09:56+0400
2026-05-03T09:56+0400
ինֆոգրաֆիկա
սոցցանցեր
օգտատեր
ժամանակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/02/101647929_0:0:1411:795_1920x0_80_0_0_75e529fff77bb49017e58e4c42c686ce.jpg
Մենք, որպես կանոն, սոցիալական ցանցեր ենք մտնում «հինգ րոպեով», որպեսզի ստուգենք ծանուցումները, գործերի արանքում մի քիչ հանգստանանք, իսկ երբեմն էլ՝ պարզապես սովորության համաձայն։Սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ միջին վիճակագրական օգտատերն օրական ավելի քան երկու ժամ է ծախսում սոցցանցերում։ Մեկ տասնամյակի ընթացքում մենք վիրտուալ աշխարհին տալիս ենք մոտ մեկ տարի ժամանակ, որը կարող էինք նվիրել իրական հաղորդակցությանը, մեր նախասիրություններին կամ հանգստին:Ուշ քնելը մեծացնում է սրտային հիվանդությունների ռիսկը. հետազոտությունՈւ ոչ միայն ժամանակ ենք կորցնում, այլ վատթարացնում ենք մեր ճանաչողության որակը։ Կարճ տեսանյութերի, գրառումների և նորությունների անընդհատ հոսքը քայքայում է մեր ուշադրությունը՝ սովորեցնելով, որ մեր ուղեղը հույսը դնի «արագ դոֆամինի» վրա։ Մենք կորցնում ենք խորապես կենտրոնանալու և երկար ժամանակ կարդալու ունակությունը՝ դառնալով անվերջանալի «ժապավենի» պատանդ։ Շատերը չեն կարողանում հիշել նույնիսկ նախորդ օրը տեսած գրառումներից 3-ը։Մինչդեռ ժամանակը միակ անվերադարձ ռեսուրսն է, և կարևոր է, որ ինքներս մեզ հարց տանք՝ արդյոք ուրիշների լուսանկարների մեկնաբանությունների ու վեճերի հերթական չափաբաժինը կարևո՞ր է այնքան, որքան այն իրական հնարավորությունները, որոնք մենք բաց ենք թողնում: Կենդանի հաղորդակցությունը ընտրելով՝ մենք «առցանց ապրած տարիները» կկարողանանք վերածել իմաստալից պահերի, որոնք իսկապես կարևոր են մեզ համար:Հաստատվել է, որ ձկան վիրուսը տեսողության լուրջ հիվանդություններ է առաջացնում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/02/101647929_110:0:1311:901_1920x0_80_0_0_4adb0f582dcb068dacb65dd9607f94ee.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ինֆոգրաֆիկա, սոցցանցեր, инфографика, օգտատեր, ժամանակ
ինֆոգրաֆիկա, սոցցանցեր, инфографика, օգտատեր, ժամանակ
Դու տարիներ ես անցկացնում այստեղ. ինչի՞ վրա է ծախսվում օգտատերերի ժամանակը
Օգտատերերը 10 տարում վիրտուալ աշխարհին մոտ 1 տարի ժամանակ են նվիրում։
Մենք, որպես կանոն, սոցիալական ցանցեր ենք մտնում «հինգ րոպեով», որպեսզի ստուգենք ծանուցումները, գործերի արանքում մի քիչ հանգստանանք, իսկ երբեմն էլ՝ պարզապես սովորության համաձայն։
Սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ միջին վիճակագրական օգտատերն օրական ավելի քան երկու ժամ է ծախսում սոցցանցերում։ Մեկ տասնամյակի ընթացքում մենք վիրտուալ աշխարհին տալիս ենք մոտ մեկ տարի ժամանակ, որը կարող էինք նվիրել իրական հաղորդակցությանը, մեր նախասիրություններին կամ հանգստին:
Ու ոչ միայն ժամանակ ենք կորցնում, այլ վատթարացնում ենք մեր ճանաչողության որակը։ Կարճ տեսանյութերի, գրառումների և նորությունների անընդհատ հոսքը քայքայում է մեր ուշադրությունը՝ սովորեցնելով, որ մեր ուղեղը հույսը դնի «արագ դոֆամինի» վրա։ Մենք կորցնում ենք խորապես կենտրոնանալու և երկար ժամանակ կարդալու ունակությունը՝ դառնալով անվերջանալի «ժապավենի» պատանդ։ Շատերը չեն կարողանում հիշել նույնիսկ նախորդ օրը տեսած գրառումներից 3-ը։
Մինչդեռ ժամանակը միակ անվերադարձ ռեսուրսն է, և կարևոր է, որ ինքներս մեզ հարց տանք՝ արդյոք ուրիշների լուսանկարների մեկնաբանությունների ու վեճերի հերթական չափաբաժինը կարևո՞ր է այնքան, որքան այն իրական հնարավորությունները, որոնք մենք բաց ենք թողնում: Կենդանի հաղորդակցությունը ընտրելով՝ մենք «առցանց ապրած տարիները» կկարողանանք վերածել իմաստալից պահերի, որոնք իսկապես կարևոր են մեզ համար: