00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հռոմի պապն անձամբ կնշանակի Մոսկվայի կաթոլիկների առաջնորդին. փոխանորդ

© AP Photo / Misper ApawuՀռոմի պապ Լևոն XIV
Հռոմի պապ Լևոն XIV - Sputnik Արմենիա, 1920, 02.05.2026
Բաժանորդագրվել
Ավելի վաղ արքեպիսկոպոսի կայքը հայտնել էր, որ Հռոմի պապ Լևոն XIV-ն ընդունել է արքեպիսկոպոսության ղեկավար Պավել արքեպիսկոպոս Պեցցիի հրաժարականը վերջինիս «թույլ առողջության պատճառով»:
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. Մոսկվայի Աստվածամոր կաթոլիկ արքեպիսկոպոսության նոր ղեկավարին կնշանակի Հռոմի պապը՝ իր իսկ սահմանած ժամկետում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է արքեպիսկոպոսության գլխավոր փոխանորդ Կիրիլ Գորբունովը։
Ավելի վաղ արքեպիսկոպոսության կայքը հայտնել էր, որ Հռոմի Պապ Լևոն XIV-ն ընդունել է արքեպիսկոպոսության ղեկավար Պավել արքեպիսկոպոս Պեցցիի հրաժարականը վերջինիս «թույլ առողջության պատճառով»: Արքեպիսկոպոսության ղեկավարի պաշտոնի թափուր գտնվելու ժամանակաշրջանում այդ պարտականությունները կկատարի օգնական եպիսկոպոս Նիկոլայ Դուբինինը, որին Հռոմի պապը նշանակել է առաքելական ադմինիստրատոր:
Լոռիում օծվել են Սուրբ Նիկողայոս Հրաշագործ ուղղափառ եկեղեցու զանգերը
«Արքեպիսկոպոսության նոր մետրոպոլիտին պետք է նշանակի պապը, որն ազատ է իր որոշման մեջ, այդ թվում նաև ժամկետների հարցում», - գործակալությանն ասել է Գորբունովը:
Ընդ որում, ինչպես նշել է հոգևորականը, Ռուսաստանի կաթոլիկ եպիսկոպոսների համաժողովը Պավել արքեպիսկոպոսի նախագահության երկու ժամկետների ավարտից հետո նոր ղեկավարություն է ընտրել մարտի 18-ին: Երեք տարի ժամկետով եպիսկոպոս Կլեմենս Պիկելն ընտրվել է համաժողովի նախագահ, եպիսկոպոս Կիրիլ Կլիմովիչը՝ փոխնախագահ, իսկ եպիսկոպոս Շտեֆան Լիպկեն՝ քարտուղար։
Պեցին ծնվել է 1960 թվականի օգոստոսի 8-ին Իտալիայի Էմիլիա Ռոմանիա նահանգի Ռուսի քաղաքում։ 1990թ. ձեռնադրվել է քահանա: 1993-1998 թվականներին եղել է Ռուսաստանի ասիական մասի Լատինական ծեսի կաթոլիկների առաքելական վարչակազմի կենտրոնական շրջանի (այժմ՝ Նովոսիբիրսկի Սուրբ Վերափոխման հռոմեա-կաթոլիկական թեմ) դեկան։
Գյումրի են բերվել բարեխոս Սուրբ Մատրոնա Մոսկվացու մասունքները
Նա 2007 թվականից ղեկավարում էր Մոսկվայի Աստվածամոր արքեպիսկոպոսությունը, իսկ 2011 թվականից՝ Ռուսաստանի կաթոլիկ եպիսկոպոսների խորհրդաժողովը:
Դուբինինը ծնվել է 1973 թվականի մայիսի 27-ին Ռոստովի մարզի Նովոշախտինսկ քաղաքում։ 1993 թվականին նա ընդունվել է Մոսկվայի «Մարիա` առաքյալների թագուհի» կաթոլիկ բարձրագույն հոգևոր ճեմարան։ Հանդիսավոր վանական ուխտը տվել է 1998 թվականի հոկտեմբերի 3-ին Մոսկվայում: Դուբինինը 2020 թվականին դարձել է նորագույն պատմության մեջ առաջին էթնիկ ռուս կաթոլիկ եպիսկոպոսը, ում եպիսկոպոսական պաշտոնին նշանակել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։
Լրահոս
0