https://arm.sputniknews.ru/20260502/hh-nvor-andznagrery-niderlandnerum-en-tpvum-nakharary-manramasner-e-hajtnel-101653954.html
ՀՀ նոր անձնագրերը Նիդեռլանդներում են տպվում․ նախարարը մանրամասներ է հայտնել
ՀՀ նոր անձնագրերը Նիդեռլանդներում են տպվում․ նախարարը մանրամասներ է հայտնել
Sputnik Արմենիա
Արփինե Սարգսյանի խոսքով՝ նոր կենսաչափական անձնագրերով նպատակ ունեն գեղարվեստական լուծումների և անվտանգության ճիշտ համադրություն ունենալ։ 02.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-02T13:46+0400
2026-05-02T13:46+0400
2026-05-02T13:46+0400
անձնագրային և վիզաների վարչություն
անձնագիր
կենսաչափական անձնագիր
հայաստան
նիդեռլանդներ
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/02/101653788_1:0:1132:636_1920x0_80_0_0_5784bf42a54996335884d2b4343b3f47.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. ՀՀ նոր կենսաչափական անձնագրերը Նիդեռլանդներում են տպվելու, ու էջերի գույները հատուկ այնպես են արվելու, որպեսզի դրանց կեղծումը հասցնեն գրեթե անհնարինության։ Այս մասին սոցցանցում հրապարակված տեսանյութում ասում է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։Նա նաև շեշտում է, որ նիդեռլանդական արտադրամասում հատուկ ՀՀ-ի համար այնպիսի լուծում է առաջարկվել, որ թղթի բաղադրության մեջ առկա լինեն ՀՀ դրոշի գույներով մանրաթելեր։Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նոր անձնագիրը կլինի կարմիր, որը միջազգայնորեն ամենից շատ տարածված երանգներից է։Անձնագրի շապիկն ունենալու է բրալյան գրություն՝ տեսողության խնդիր ունեցող անձանց համար դժվարություններ չառաջացնելու համար։Կենսաչափական նոր անձնագիրն ունի նաև պաշտպանիչ շերտեր, որոնք երևում են միայն ուլտրամանուշակագյույն ճառագայթի տակ։ Պաշտպանիչ շերտերը կապույտ են, էջերում լինելու էն թռչնատառերով գրություններ, հայոց այբուբենը, Հայկ նահապետի պատկերը, Արտաշես արքայի սահմանաքարերը, Էրեբունի ամրոցը, ՀՀ պետական խորհրդանիշները և կարևոր կառույցներ։
նիդեռլանդներ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Մեր նպատակը գեղարվեստական լուծումների և անվտանգության ճիշտ համադրությունն է. ՆԳ նախարարը՝ կենսաչափական նոր անձնագրերի մասին
Sputnik Արմենիա
Մեր նպատակը գեղարվեստական լուծումների և անվտանգության ճիշտ համադրությունն է. ՆԳ նախարարը՝ կենսաչափական նոր անձնագրերի մասին
2026-05-02T13:46+0400
true
PT1M35S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/02/101653788_142:0:990:636_1920x0_80_0_0_53935acd326743e1d8ef7048ffc5a51c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անձնագրային և վիզաների վարչություն, անձնագիր, կենսաչափական անձնագիր, հայաստան, նիդեռլանդներ, տեսանյութեր, տեսանյութ, видео
անձնագրային և վիզաների վարչություն, անձնագիր, կենսաչափական անձնագիր, հայաստան, նիդեռլանդներ, տեսանյութեր, տեսանյութ, видео
ՀՀ նոր անձնագրերը Նիդեռլանդներում են տպվում․ նախարարը մանրամասներ է հայտնել
Արփինե Սարգսյանի խոսքով՝ նոր կենսաչափական անձնագրերով նպատակ ունեն գեղարվեստական լուծումների և անվտանգության ճիշտ համադրություն ունենալ։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. ՀՀ նոր կենսաչափական անձնագրերը Նիդեռլանդներում են տպվելու, ու էջերի գույները հատուկ այնպես են արվելու, որպեսզի դրանց կեղծումը հասցնեն գրեթե անհնարինության։ Այս մասին սոցցանցում հրապարակված տեսանյութում ասում է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
«Անձնագրերը տպագրվում են Նիդեռլանդների Հարլեմ քաղաքի արտադրամասերից մեկում։ Նոր կենսաչափական անձնագրերի վիզայի էջերում նկարները զբաղեցնեն 1/3-րդ մասը կամ չծածկեն ջրանիշը, որը թեք լույսի ներքո ՀՀ զինանշանն է պատկերում։ Նպատակը մեկն է՝ գեղարվեստական լուծումների և անվտանգության ճիշտ համադրություն ունենալ»,- ասում է Սարգսյանը։
Նա նաև շեշտում է, որ նիդեռլանդական արտադրամասում հատուկ ՀՀ-ի համար այնպիսի լուծում է առաջարկվել, որ թղթի բաղադրության մեջ առկա լինեն ՀՀ դրոշի գույներով մանրաթելեր։
Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ քննարկման ժամանակ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նոր անձնագիրը կլինի կարմիր, որը միջազգայնորեն ամենից շատ տարածված երանգներից է։
Անձնագրի շապիկն ունենալու է բրալյան գրություն՝ տեսողության խնդիր ունեցող անձանց համար դժվարություններ չառաջացնելու համար։
Կենսաչափական նոր անձնագիրն ունի նաև պաշտպանիչ շերտեր, որոնք երևում են միայն ուլտրամանուշակագյույն ճառագայթի տակ։ Պաշտպանիչ շերտերը կապույտ են, էջերում լինելու էն թռչնատառերով գրություններ, հայոց այբուբենը, Հայկ նահապետի պատկերը, Արտաշես արքայի սահմանաքարերը, Էրեբունի ամրոցը, ՀՀ պետական խորհրդանիշները և կարևոր կառույցներ։