https://arm.sputniknews.ru/20260502/gvojatevman-oragir-inchpes-ein-haj-kanajq-siriajum-gumar-ashkhatum-ceghaspanutjunic-hetvo-101588811.html
«Գոյատևման օրագիր». ինչպես էին հայ կանայք Սիրիայում գումար աշխատում Ցեղասպանությունից հետո
«Գոյատևման օրագիր». ինչպես էին հայ կանայք Սիրիայում գումար աշխատում Ցեղասպանությունից հետո
Sputnik Արմենիա
Ցուցահանդեսի այցելուները կարող են տեսնել ոչ միայն եզակի ասեղնագործություններ Այնթապից, Մարաշից և Ուրֆայից, այլև ծանոթանալ դրանք ստեղծած կանանց... 02.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-02T10:22+0400
2026-05-02T10:22+0400
2026-05-02T10:22+0400
հայոց ցեղասպանություն
ցուցահանդես
ասեղնագործություն
օսմանյան կայսրություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1e/101589245_0:0:1281:720_1920x0_80_0_0_015297b286597386c8903bbe5cc817c1.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. «Գոյատևման օրագիր. ձեռքի աշխատանքը որպես ինքնության և կյանքի վկայություն» անունը կրող ժամանակավոր ցուցահանդեսն այս օրերին անցկացվում է Երևանի ժողովրդական արվեստի թանգարանում։Ցուցահանդեսը նվիրված է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին։ Արհեստավոր հայ կանանց աշխատանքները, նրանց կենսագրական տեղեկությունները տարիներ շարունակ հավաքագրել է ազգագրագետ Հրազդան Թոքմաջյանը։ Սիրիայում նա շատ է շփվել Ցեղասպանության սարսափները վերապրած կանանց ժառանգների հետ, և նրանց հիշողություններով աստիճանաբար վերականգնել իր հերոսուհիների պատմությունները։ Ցուցահանդեսը նրա ավելի քան քսան տարվա (1993-2015) աշխատանքի արդյունքներից է։Ցուցահանդեսում ներկայացված են Այնթապից, Մարաշից և Ուրֆայից ավանդական ասեղնագործության եզակի նմուշներ, որոնք ստեղծել են հայ կանայք արդեն Սիրիայում, որտեղ ապաստան գտան արտաքսվելուց հետո։Ցուցահանդեսում ներկայացված են ոչ միայն արհեստավոր կանանց աշխատանքները, այլև նրանց պատմությունները, լուսանկարներն ու տարբեր փաստաթղթեր։ Սարսափը վերապրածների աչքերով. ներկայացվել են Հայոց ցեղասպանության նոր վկայություններԱյսպես, օրինակ, Հալեպի հնաբնակները հաճախ էին հիշում Տրուանտա Դեմիրջյան-Քեշիշյանի մասին։ Նա աշխատասեր կին էր, որն աշխատում էր «ACTION CHRETIENNE EN ORIENT»-ում։ Դեռ կենտրոնի բացվելուց առաջ նա իր գործընկերուհի Զաբել Գևոգլանյանի հետ ասեղնագործ իրեր էր վաճառում։Նրա դուստրը` Վարդուհին պատմել է, որ մայրը դրանք առաջարկում էր ունևոր մարդկանց՝ նրանց տներն այցելելով, իսկ ստացած գումարով պահում երեխաներին և օգնում փախստականների ընտանիքներին։ Տրուանտայի մահից հետո (1969 թվականին) նրա գործը շարունակել է դուստրը` Երանուհին։Ասեղնագործության հմտություններն ու ավանդույթները փոխանցվել են սերնդեսերունդ, բայց ոչ միայն հայուհիներին։Նրանցից է, օրինակ, Մարաշում ծնված Սիրանուշ Մանուկյանը։ Նա, վերապրելով սովն ու ցուրտը, 1920 թվականին քրոջ հետ միասին հասավ սկզբում Ալեքսանդրետ, այնուհետև ամուսնացավ ջարդերի ժամանակ ընտանիքը կորցրած Նշան Մանուկյանի հետ։ Երիտասարդ ընտանիքը տեղափոխվեց Հալեպ, ապա` Ղամիշլի։Սիրանուշին ճանաչում էին որպես բարի, համեստ կնոջ, տաղանդավոր արհեստավորի, նրա ասեղնագործությունը շատ նուրբ էր ստացվում։ Բացի այդ՝ նա իր գիտելիքները փոխանցում էր բոլոր ցանկացողներին, այդ թվում՝ քուրդ հարևանուհիներին։Հայուհիների այս բոլոր պատմություններն իսկապես նման են գոյատևման օրագրի, որին կարելի է ծանոթանալ երևանյան ցուցահանդեսում։ Այն տևելու է մինչև մայիսի 29-ը։ Ցուցահանդեսի այցելուները կկարողանան շատ բան իմանալ նաև հայտնի հումանիստներ Կարեն Եպպեի և Աննա Հեդվիգ Բյուլի անձնուրաց գործունեության մասին, որոնք օգնել են Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ որբերին։
օսմանյան կայսրություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1e/101589245_139:0:1099:720_1920x0_80_0_0_88dbc8850bf700161c84dff7e468ed7e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայոց ցեղասպանություն, ցուցահանդես, ասեղնագործություն, օսմանյան կայսրություն, видео
հայոց ցեղասպանություն, ցուցահանդես, ասեղնագործություն, օսմանյան կայսրություն, видео
«Գոյատևման օրագիր». ինչպես էին հայ կանայք Սիրիայում գումար աշխատում Ցեղասպանությունից հետո
Ցուցահանդեսի այցելուները կարող են տեսնել ոչ միայն եզակի ասեղնագործություններ Այնթապից, Մարաշից և Ուրֆայից, այլև ծանոթանալ դրանք ստեղծած կանանց պատմություններին։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. «Գոյատևման օրագիր. ձեռքի աշխատանքը որպես ինքնության և կյանքի վկայություն» անունը կրող ժամանակավոր ցուցահանդեսն այս օրերին անցկացվում է Երևանի ժողովրդական արվեստի թանգարանում։
Ցուցահանդեսը նվիրված է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին։ Արհեստավոր հայ կանանց աշխատանքները, նրանց կենսագրական տեղեկությունները տարիներ շարունակ հավաքագրել է ազգագրագետ Հրազդան Թոքմաջյանը։ Սիրիայում նա շատ է շփվել Ցեղասպանության սարսափները վերապրած կանանց ժառանգների հետ, և նրանց հիշողություններով աստիճանաբար վերականգնել իր հերոսուհիների պատմությունները։ Ցուցահանդեսը նրա ավելի քան քսան տարվա (1993-2015) աշխատանքի արդյունքներից է։
«Սա հերոսական սերունդ է։ Իրենց քրտնաջան աշխատանքի շնորհիվ նրանք կարողացել են արագ կողմնորոշվել։ Ընդամենը ասեղ ու թելի օգնությամբ սկսել են հացի գումար վաստակել... Սա հսկայական սխրանք է», – կարծում է Թոքմաջյանը։
Ցուցահանդեսում ներկայացված են Այնթապից, Մարաշից և Ուրֆայից ավանդական ասեղնագործության եզակի նմուշներ, որոնք ստեղծել են հայ կանայք արդեն Սիրիայում, որտեղ ապաստան գտան արտաքսվելուց հետո։
Ցուցահանդեսում ներկայացված են ոչ միայն արհեստավոր կանանց աշխատանքները, այլև նրանց պատմությունները, լուսանկարներն ու տարբեր փաստաթղթեր։
Այսպես, օրինակ, Հալեպի հնաբնակները հաճախ էին հիշում Տրուանտա Դեմիրջյան-Քեշիշյանի մասին։ Նա աշխատասեր կին էր, որն աշխատում էր «ACTION CHRETIENNE EN ORIENT»-ում։ Դեռ կենտրոնի բացվելուց առաջ նա իր գործընկերուհի Զաբել Գևոգլանյանի հետ ասեղնագործ իրեր էր վաճառում։
Նրա դուստրը` Վարդուհին պատմել է, որ մայրը դրանք առաջարկում էր ունևոր մարդկանց՝ նրանց տներն այցելելով, իսկ ստացած գումարով պահում երեխաներին և օգնում փախստականների ընտանիքներին։ Տրուանտայի մահից հետո (1969 թվականին) նրա գործը շարունակել է դուստրը` Երանուհին։
«Սա զարմանալի և ֆենոմենալ երևույթ է։ Աշխատանքները ստեղծվել են արդեն արտաքսվելուց հետո, սակայն հազարամյա ավանդույթը պահպանվել է այնքան ճշգրիտ, որ թվում է, որ այդ աղետը չի էլ եղել», – ասում է ազգագրագետը։
Ասեղնագործության հմտություններն ու ավանդույթները փոխանցվել են սերնդեսերունդ, բայց ոչ միայն հայուհիներին։
Նրանցից է, օրինակ, Մարաշում ծնված Սիրանուշ Մանուկյանը։ Նա, վերապրելով սովն ու ցուրտը, 1920 թվականին քրոջ հետ միասին հասավ սկզբում Ալեքսանդրետ, այնուհետև ամուսնացավ ջարդերի ժամանակ ընտանիքը կորցրած Նշան Մանուկյանի հետ։ Երիտասարդ ընտանիքը տեղափոխվեց Հալեպ, ապա` Ղամիշլի։
Սիրանուշին ճանաչում էին որպես բարի, համեստ կնոջ, տաղանդավոր արհեստավորի, նրա ասեղնագործությունը շատ նուրբ էր ստացվում։ Բացի այդ՝ նա իր գիտելիքները փոխանցում էր բոլոր ցանկացողներին, այդ թվում՝ քուրդ հարևանուհիներին։
Հայուհիների այս բոլոր պատմություններն իսկապես նման են գոյատևման օրագրի, որին կարելի է ծանոթանալ երևանյան ցուցահանդեսում։ Այն տևելու է մինչև մայիսի 29-ը։ Ցուցահանդեսի այցելուները կկարողանան շատ բան իմանալ նաև հայտնի հումանիստներ Կարեն Եպպեի և Աննա Հեդվիգ Բյուլի անձնուրաց գործունեության մասին, որոնք օգնել են Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ որբերին։