https://arm.sputniknews.ru/20260502/erazanqy-irakanutjun-zinvvori-tan-gariky-hajvoghutjunner-e-grancum-lvoghi-ashkharhum-101659067.html
Երազանքը՝ իրականություն․ Զինվորի տան Գարիկը հաջողություններ է գրանցում լողի աշխարհում
Երազանքը՝ իրականություն․ Զինվորի տան Գարիկը հաջողություններ է գրանցում լողի աշխարհում
Sputnik Արմենիա
Գարիկը Հայաստանի բացարձակ չեմպիոն է 2025 թվականի լողի պարաօլիմպիադայում։ 02.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-02T18:33+0400
2026-05-02T18:33+0400
2026-05-06T14:43+0400
գարիկ միքայելյան
լող
լողավազան
լողորդ
պարալիմպիկ խաղեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/11/77255061_0:150:1600:1050_1920x0_80_0_0_547185dce8540c4b3cbeb82207568bee.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Զինվորի տան շահառու Գարիկ Միքայելյանը Փարիզում մասնակցում է Պարա լողի աշխարհի սերիային և այսօրվա լողահերթում առաջինն է հասել վերջնագծին։ Տեղեկությունը հայտնում է Զինվորի տունը։«Հայաստանի պատվիրակը մի քանի օր շարունակ հանդես է գալու տարբեր լողաոճերով։ Այսօր Գարիկը ելույթ է ունեցել 50մ թիկնալող և 100մ բրաս լողաոճերում»,- ասված է հաղորդագրությունում։Այս մրցաշարում Գարիկին ուղեկցում են կինը՝ Արմինե Մելիք-Իսրայելյանը (որպես օգնական և մարզիչ), և Հայաստանի ազգային Պարալիմպիկ կոմիտեի պարալողի և պարալիմպիկ մարզաձևերի խորհրդի նախագահ Մարիամ Սահակյանը։Հավելենք, որ Գարիկը Հայաստանի բացարձակ չեմպիոն է դարձել 2025 թվականի լողի պարաօլիմպիադայում։ Նա առանց ձեռքերի 48 վայրկյանում լողում է 50 մետր։ Լողի մեջ Գարիկի ամենաուժեղ կողմը թիկնալողն է։ Նրա երազանքն է եղել միջազգային հարթակներ հասնելն ու Հայաստանը ներկայացնելը։Հայաստանին պայքարի ուժ է պետք. ձեռքերը կորցրած գեղանկարիչը նաև բերանով է նկարումՆշենք, որ Գարիկ Միքայելյանն առաջին անգամ սկսել է պրոֆեսիոնալ լողով զբաղվել 2022 թվականից։ Առաջին մարզիչը եղել է ընկեր Համիկը` Գուրգեն Հակոբյանը, որը 44-օրյա պատերազմում զոհված լողորդ Հենրիկ Հակոբյանի հայրն է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/11/77255061_0:0:1600:1200_1920x0_80_0_0_7250cd631938bafb2bb46c8278276c24.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գարիկ միքայելյան, լող, լողավազան, լողորդ, պարալիմպիկ խաղեր
գարիկ միքայելյան, լող, լողավազան, լողորդ, պարալիմպիկ խաղեր
Երազանքը՝ իրականություն․ Զինվորի տան Գարիկը հաջողություններ է գրանցում լողի աշխարհում
18:33 02.05.2026 (Թարմացված է: 14:43 06.05.2026) Գարիկը Հայաստանի բացարձակ չեմպիոն է 2025 թվականի լողի պարաօլիմպիադայում։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Զինվորի տան շահառու Գարիկ Միքայելյանը Փարիզում մասնակցում է Պարա լողի աշխարհի սերիային և այսօրվա լողահերթում առաջինն է հասել վերջնագծին։ Տեղեկությունը հայտնում է
Զինվորի տունը։
«Հայաստանի պատվիրակը մի քանի օր շարունակ հանդես է գալու տարբեր լողաոճերով։ Այսօր Գարիկը ելույթ է ունեցել 50մ թիկնալող և 100մ բրաս լողաոճերում»,- ասված է հաղորդագրությունում։
Այս մրցաշարում Գարիկին ուղեկցում են կինը՝ Արմինե Մելիք-Իսրայելյանը (որպես օգնական և մարզիչ), և Հայաստանի ազգային Պարալիմպիկ կոմիտեի պարալողի և պարալիմպիկ մարզաձևերի խորհրդի նախագահ Մարիամ Սահակյանը։
Հավելենք, որ Գարիկը Հայաստանի բացարձակ չեմպիոն է դարձել 2025 թվականի լողի պարաօլիմպիադայում։ Նա առանց ձեռքերի 48 վայրկյանում լողում է 50 մետր։ Լողի մեջ Գարիկի ամենաուժեղ կողմը թիկնալողն է։ Նրա երազանքն է եղել միջազգային հարթակներ հասնելն ու Հայաստանը ներկայացնելը։
Նշենք, որ Գարիկ Միքայելյանն առաջին անգամ սկսել է պրոֆեսիոնալ լողով զբաղվել 2022 թվականից։ Առաջին մարզիչը եղել է ընկեր Համիկը` Գուրգեն Հակոբյանը, որը 44-օրյա պատերազմում զոհված լողորդ Հենրիկ Հակոբյանի հայրն է։