00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Բեռների տարանցումն Իրանով չի վերսկսվել. փորձագետը՝ Հայաստանի այլընտրանքային ուղիների մասին

© Photo : Биржа грузоперевозок ATI.SUԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 02.05.2026
Բաժանորդագրվել
Իրանը շարունակում է մնալ Հայաստանի մերձավոր գործընկերներից մեկը, որի հետ հաստատված են կայուն առևտրատնտեսական հարաբերություններ, իսկ հայկական տնտեսության մի շարք ճյուղեր ուղղակիորեն կախված են իրանական հումքից և սպառման շուկայից։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Իրանի տարածքով բեռների տարանցումը գործնականում դադարեցված է, իսկ Չինաստանից Հայաստան ապրանքների մատակարարման ժամկետները (նախկինում տարանցումն իրականացվում էր նաև Իրանի միջոցով) Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին բազմապատկվել են։ Այս մասին «Օրբելի» կենտրոնի կազմակերպած «Խաղաղության խաչմերուկ» միջոցառման շրջանակում Sputnik Արմենիային ասաց «Ապավեն» բեռնափոխադրող ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը։
Իրանի դերը Հայաստանի համար կարևոր է երկու առանցքային հարթություններում: Առաջինը երկկողմ տնտեսական կապերն են՝ ներմուծումն ու արտահանումը: Իսլամական Հանրապետությունը Հայաստանի մերձավոր գործընկերներից մեկն է, որի հետ նա կայուն առևտրատնտեսական կապեր ունի, իսկ հայկական տնտեսության մի շարք ճյուղեր ուղղակիորեն կախված են իրանական հումքից և սպառման շուկայից:
Չնայած առաջացած դժվարություններին՝ այդ կապերը չեն ընդհատվել: Երկրորդը Իրանի տարանցիկ գործառույթն է՝ հենց այս երկրի միջոցով է Հայաստանը ելք ստանում դեպի Պարսից ծոց, Հնդկական օվկիանոս, ինչպես նաև Հնդկաստանի, Չինաստանի և արաբական երկրների շուկաներ: Այս ուղղությամբ իրավիճակն էապես վատթարացել է: Եթե նախկինում բեռները Չինաստանից Հայաստան էին հասնում Իրանով (45-60 օրում), ապա հիմա տարանցումը երկարել է մոտավորապես 30–35 օրով՝ մինչև երեք ամիս: Ընդ որում, ժամկետների առումով ձգձգված մատակարարումները էական ազդեցություն չեն ունեցել փոխադրումների արժեքի վրա:
Պատերազմից հետո Հորմուզի նեղուցով տարանցումը պետք է ընթանա Իրանի սահմանած նորմերով․ ՊՆ
Աղաջանյանի խոսքով՝ բեռնահոսքի զգալի մասը, որը նախկինում անցնում էր Իրանով, արդեն ուղղվել է դեպի վրացական նավահանգիստներ՝ Փոթի կամ Բաթում: Ավելացել է ծովային փոխադրումների բաժինը, որոնք ավելի էժան են, միևնույն ժամանակ կրճատվել է ցամաքային երթուղու երկարությունը: Իրանի պարագայում բեռնատարները նավահանգստից մինչև Երևան անցնում էին գրեթե 2 հազար կիլոմետր, իսկ Փոթիից մինչև ՀՀ մայրաքաղաք՝ 700 կմ:
Արդյունքում մատակարարման ընդհանուր արժեքը, չնայած լոգիստիկայի փոփոխությանը, մոտավորապես նույնն է մնում: Իրանական տարանցիկ ուղղության ժամանակավոր արգելափակումն, անշուշտ, չի կարող չազդել Հայաստանի լոգիստիկայի վրա, սակայն դրա հետևանքներն այնքան էլ կրիտիկական չեն: Հիմնական հարվածը ստացել են Հեռավոր Արևելքից եկող բեռները, բայց դրանց մասնաբաժինը վճռորոշ դեր չի խաղում ամբողջ տրանսպորտային համակարգի գործունեության առումով:
Պատասխանելով հնարավոր այլընտրանքի՝ Ադրբեջանի և Վրաստանի տարածքով երկաթուղային երթուղու մասին հարցին, Աղաջանյանը նշեց, որ ցանկացած օգտագործվող ճանապարհ արդեն իսկ ապրանքային հոսք է ձևավորում և պետք է օգտագործվի: Սակայն նման հարցերում չի կարելի անտեսել քաղաքական բաղադրիչը և մի շարք ուղեկցող գործոններ, որոնք հաճախ քննարկումներից դուրս են մնում կամ գիտակցաբար թերագնահատվում են:
«Մենք օգտագործում ենք Ադրբեջանի տարածքը բեռների տարանցման համար, բայց միևնույն ժամանակ պետք է պայման դնենք. եթե դուք չեք օգտվում մեր ճանապարհից, մենք էլ չենք օգտվի ձերից: Այսօր ամեն ինչ պետք է աշխատի պարիտետային հիմունքներով, քանի որ այս փուլում բավարար փոխվստահություն չկա»,-պարզաբանել է Աղաջանյանը:
Ըստ նրա՝ խոսքն այս դեպքում զուտ հաշվարկների և բիզնեսի մասին է: Տեխնիկական տեսանկյունից` նույն Նախիջևանի հետ հաղորդակցությունը վերականգնելու համար Երևանը պետք է 600 մետր երկաթգիծ կառուցի: Դա թույլ կտար օգտագործել հայկական ենթակառուցվածքները, ելք ստանալ դեպի Վրաստան, դուրս գալ դեպի ծովային նավահանգիստներ և միջազգային շուկաներ: Փաստացի դա կարող էր դառնալ «պատուհան դեպի աշխարհ»: Սակայն գործնականում այդ սցենարն այս պահին իրատեսական չէ: Ընդ որում, մատակարարումները Ադրբեջանի տարածքով շարունակվում են, բայց հայելային հնարավորություններ չկան:
Սպառողի տեսանկյունից դա հարմար է՝ բեռը տեղ է հասնում, բայց տրանսպորտային անվտանգության տեսանկյունից ռիսկ է: Փորձագետը պարզաբանել է, որ անհրաժեշտ է լրջորեն քննարկել այս բոլոր հարցերը՝ համարժեք և օպտիմալ լուծումներ գտնելու համար:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։
Ապրիլի 22-ին ԱՄՆ-ի նախագահ Թրամփը հայտարարել է, որ երկարաձգում է Իրանի հետ հակամարտությունում հրադադարի ռեժիմը։
Միջնորդները փորձում են բանակցությունների նոր փուլ կազմակերպել։
Լրահոս
0