https://arm.sputniknews.ru/20260501/zebry-irakanum-nerkats-esh-er-majismekjan-katak-erevani-kendanabanakan-ajgu-mvot-101615916.html
«Զեբրը» իրականում ներկած էշ էր. մայիսմեկյան կատակ Երևանի կենդանաբանական այգու մոտ
«Զեբրը» իրականում ներկած էշ էր. մայիսմեկյան կատակ Երևանի կենդանաբանական այգու մոտ
Sputnik Արմենիա
Երևանի կենդանաբանական այգու մամուլի ծառայությունից հայտնել են, որ զեբրերն այգում են՝ հանգիստ և անվնաս։ 01.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-01T10:59+0400
2026-05-01T10:59+0400
2026-05-01T11:01+0400
զեբր
էշ
կենդանաբանական այգի
սարգիս մադաթյան
երևանի քաղաքապետարան
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/01/101614145_0:169:720:574_1920x0_80_0_0_a0832bf0f6b1bffeaadc02ee3f754821.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Այսօր առավոտյան shamshyan.com-ը գրել էր, որ ժամը 06։00-ի սահմաններում Երևանի կենդանաբանական այգում պահվող զեբրը վանդակից դուրս է եկել և հայտնվել Մյասնիկյան պողոտայում։Կայքը գրել էր` այգու աշխատակիցներն ու մի քանի քաղաքացի բռնել են զեբրին ու փորձում են վերադարձնել նրան իր վանդակ։Այս լուրը մեծ արձագանք ստացավ սոցցանցերի հայկական տիրույթում, սակայն կարճ ժամանակ անց պարզվեց, որ Երևանի կենդանաբանական այգու հարակից տարածքում հայտնաբերված «զեբրը» իրականում ավանակ է։ Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը հայտարարեց, որ այդ ամենը ոչ այլ ինչ էր, քան անհաջող կատակ։Դեպքին արձագանքեցին նաև Երևանի կենդանաբանական այգուց` հաստատելով Մադաթյանի ասածը և հավելելով` զեբրերն այգում են՝ հանգիստ և անվնաս։Կենդանաբանական այգին, ի տարբերություն Մադաթյանի, բարձր է գնահատել էշի տիրոջ կրեատիվությունը, բայց զգուշացրել է.Կենդանաբանական այգուց նաև նշել են, որ քիմիական ներկերը կարող են թունավոր լինել կենդանիների մոտ և առաջացնել առողջական լուրջ խնդիրներ։
կենդանաբանական այգի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Зебра на "зебре" у ереванского зоопарка
Sputnik Արմենիա
Зебра на "зебре" у ереванского зоопарка
2026-05-01T10:59+0400
true
PT0M10S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/01/101614145_0:101:720:641_1920x0_80_0_0_1c4319991c5c8b3e38cca01e33e1f894.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զեբր, էշ, կենդանաբանական այգի, սարգիս մադաթյան, երևանի քաղաքապետարան, տեսանյութեր, տեսանյութ, видео
զեբր, էշ, կենդանաբանական այգի, սարգիս մադաթյան, երևանի քաղաքապետարան, տեսանյութեր, տեսանյութ, видео
«Զեբրը» իրականում ներկած էշ էր. մայիսմեկյան կատակ Երևանի կենդանաբանական այգու մոտ
10:59 01.05.2026 (Թարմացված է: 11:01 01.05.2026) Երևանի կենդանաբանական այգու մամուլի ծառայությունից հայտնել են, որ զեբրերն այգում են՝ հանգիստ և անվնաս։
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Այսօր առավոտյան
shamshyan.com-ը գրել էր, որ ժամը 06։00-ի սահմաններում Երևանի կենդանաբանական այգում պահվող զեբրը վանդակից դուրս է եկել և հայտնվել Մյասնիկյան պողոտայում։
Կայքը գրել էր` այգու աշխատակիցներն ու մի քանի քաղաքացի բռնել են զեբրին ու փորձում են վերադարձնել նրան իր վանդակ։
Այս լուրը մեծ արձագանք ստացավ սոցցանցերի հայկական տիրույթում, սակայն կարճ ժամանակ անց պարզվեց, որ Երևանի կենդանաբանական այգու հարակից տարածքում հայտնաբերված «զեբրը» իրականում ավանակ է։
Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը հայտարարեց, որ այդ ամենը ոչ այլ ինչ էր, քան անհաջող կատակ։
«Քաղաքացի, որի ինքնությունն այժմ պարզում են իրավապահները, իրեն պատկանող ավանակին ներկել էր զոլերով և տեսանյութ նկարահանելու համար տարել Մյասնիկյան պողոտա։ Հայտնում եմ, որ Կենդանաբանական այգու զեբրերն ապահով են, իրենց ազատավանդակում են»,- գրել է Մադաթյանը։
Դեպքին արձագանքեցին նաև
Երևանի կենդանաբանական այգուց` հաստատելով Մադաթյանի ասածը և հավելելով` զեբրերն այգում են՝ հանգիստ և անվնաս։
Կենդանաբանական այգին, ի տարբերություն Մադաթյանի, բարձր է գնահատել էշի տիրոջ կրեատիվությունը, բայց զգուշացրել է.
«Կենդանուն ներկելը և նման իրավիճակում հանրայնացնելը կոպտորեն հակասում է կենդանիների բարեկեցության սկզբունքներին»։
Կենդանաբանական այգուց նաև նշել են, որ քիմիական ներկերը կարող են թունավոր լինել կենդանիների մոտ և առաջացնել առողջական լուրջ խնդիրներ։