https://arm.sputniknews.ru/20260501/rusakan-banaky-verahskvoghutjan-tak-e-vercrel-kharkvovi-marzi-pvokaljanvoje-gjughy-pn-101626397.html
Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի Պոկալյանոյե գյուղը. ՊՆ
Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի Պոկալյանոյե գյուղը. ՊՆ
Sputnik Արմենիա
Գյուղը գրավել են «Հյուսիս» խմբավորման ստորաբաժանումները։ 01.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-01T14:46+0400
2026-05-01T14:46+0400
2026-05-01T15:57+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռազմական հատուկ գործողություն
հատուկ ռազմական գործողություն
ռուսաստան
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/16/48733757_0:164:1600:1065_1920x0_80_0_0_e1a9c0c0fc11f252b3b894f0b7110186.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Պոկալյանոյե բնակավայրի նկատմամբ։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:Նշվում է, որ գործողությունն իրականացրել են «Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումները։Պոկալյանոյեն գտնվում է Վոլչանսկի շրջանում՝ Վոլչյա գետի ձախ ափին։ Գյուղից ոչ հեռու անցնում է Բելգորոդի մարզի սահմանը։Արդյունքում խոցվել են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները, Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող էներգետիկ, տրանսպորտային և նավահանգստային ենթակառուցվածքների օբյեկտները. հարվածային անօդաչու թռչող սարքերի և անանձնակազմ նավակների հավաքման, պահպանման ու գործարկման վայրերը, ուկրաինացի զինվորականների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերը:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/16/48733757_99:0:1519:1065_1920x0_80_0_0_c3a60a07a76429591fce289347e0b42e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, ռուսաստան, ուկրաինա
ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, ռուսաստան, ուկրաինա
Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի Պոկալյանոյե գյուղը. ՊՆ
14:46 01.05.2026 (Թարմացված է: 15:57 01.05.2026) Գյուղը գրավել են «Հյուսիս» խմբավորման ստորաբաժանումները։
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Պոկալյանոյե բնակավայրի նկատմամբ։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ գործողությունն իրականացրել են «Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումները։
Պոկալյանոյեն գտնվում է Վոլչանսկի շրջանում՝ Վոլչյա գետի ձախ ափին։ Գյուղից ոչ հեռու անցնում է Բելգորոդի մարզի սահմանը։
Հաղորդվում է նաև, որ շաբաթվա ընթացքում ՌԴ ԶՈւ-ն 1 զանգվածային և 5 խմբային հարված է հասցրել, այդ թվում՝ մեծ հեռահարության և ծովային բազավորման բարձր ճշգրտության զենքերով ու հարվածային ԱԹՍ-ներով:
Արդյունքում խոցվել են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները, Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող էներգետիկ, տրանսպորտային և նավահանգստային ենթակառուցվածքների օբյեկտները. հարվածային անօդաչու թռչող սարքերի և անանձնակազմ նավակների հավաքման, պահպանման ու գործարկման վայրերը, ուկրաինացի զինվորականների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերը:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։