00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
50 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:01
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Փչացած հեռախոսով» տարածված լուր է․ Ջրային կոմիտեն՝ Բալահովիտի իրավիճակի մասին

© Dan WatsonԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար  - Sputnik Արմենիա, 1920, 01.05.2026
Բաժանորդագրվել
Բալահովիտում իրավիճակը Ջրային կոմիտեի հսկողության տակ է գտնվում։
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում «համաճարակային իրավիճակի» և 10 երեխայի հիվանդանոց տեղափոխման մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին «Ֆեյսբուքի» էջում հայտարարել է Ջրային կոմիտեն։
Ավել վաղ shamshyan.com կայքը հայտնել էր, որ Բալահովիտ գյուղում 10-ից ավելի երեխա տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։ Նա գրել էր, որ Բալահովիտի ջրատարն այնքան կեղտոտ է, որ այդ տիրող գարշահոտի և մլակների պատճառով գյուղի երեխաների մոտ առողջական խնդիրներ են առաջանում։
«Ապատեղեկատվություն են նաև այն պնդումները, թե իբր Բալահովիտում կոյուղատար համակարգը միացված է խմելու ջրի համակարգին։ Ջրային կոմիտեն կապի մեջ է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի և Բալահովիտի վարչական ղեկավարի հետ»,- ասված է հաղորդագրությունում։
Կոմիտեն հայտնել էր, որ թյուրիմացությունը սկսվել է այն պահից, երբ Բալահովիտի մի բնակիչ, բողոքելով ոռոգման ջրի խնդրից, նշել էր, թե կոյուղին ևս միացված է ջրատար համակարգին։ Ըստ գերատեսչության` խոսքը հեղեղատարի մասին է եղել և տվյալ հատվածով խմելու ջրատար չի անցնում, առկա է միայն կոյուղատար համակարգ։
Ինչ վերաբերում է 10 երեխայի թունավորման մասին լուրերին, ապա Ջրային կոմիտեն սա անվանել է «փչացած հեռախոսի» շղթայով տարածված լուր, որի պատճառը կոյուղատարի հարակից տարածքում ապրող բնակիչներից մեկի բողոքն է, որ իր 10-ամյա երեխայի մոտ այդ հատվածի հոտից առաջացել են ալերգիկ սրացումներ։
«Բալահովիտի հատվածում կոյուղատար համակարգն իսկապես գտնվում է ոչ այնքան բարվոք վիճակում, սակայն պարբերաբար իրականացվում են մաքրման աշխատանքներ։ Այդ աշխատանքները կատարվում են ամեն տարի, և առաջիկայում ևս նախատեսվում են շարունակական մաքրման և կարգավորման միջոցառումներ»,- նշված է հաղորդագրությունում։
Միևնույն ժամանակ հայտնել են ՝ կան հատվածներ, որտեղ տեխնիկայի մուտքը դժվար է, իսկ տեղ-տեղ անհնար՝ բնակիչների ինքնակամ կառուցած շինությունների, ցանկապատների, անասնագոմերի և այլ խոչընդոտների պատճառով։ Սա լրացուցիչ դժվարություններ է ստեղծում աշխատանքների իրականացման համար։
Ջրային կոմիտեից վստահեցրել են՝ իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ, և աշխատանքներ են տարվում խնդրի ամբողջական կարգավորման ուղղությամբ։
Հիշեցնենք, որ Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ Բալահովիտից 10 երեխա հիվանդանոց չի տեղափոխվել ու խնդիր է եղել 1 երեխայի հետ կապված, որի մոտ ալերգիա է։ Միևնույն ժամանակ Բաբայանը հայտարարել էր, որ իրենք դեռ նախորդ տարվա սեպտեմբերին Ջրային կոմիտե գրություն էին ուղարկել ջրատարը մաքրելու համար, որտեղից, սակայն, դեռ պատասխան չկա։
Լրահոս
0