https://arm.sputniknews.ru/20260501/odachuneric-minchev-araqichner-erevanum-ashkhatanqi-ory-nshvec-tarbervvogh-shqertvov-101626570.html
Օդաչուներից մինչև առաքիչներ․ Երևանում Աշխատանքի օրը նշվեց տարբերվող շքերթով
Օդաչուներից մինչև առաքիչներ․ Երևանում Աշխատանքի օրը նշվեց տարբերվող շքերթով
Sputnik Արմենիա
Երևանի երկնքում եռագույնի առկայությունն ապահովեցին ուղղաթիռները։ 01.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-01T14:59+0400
2026-05-01T14:59+0400
2026-05-01T15:49+0400
տեսանյութեր
տեսանյութ
աշխատանք
աշխատանքի օր
շքերթ
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/01/101625895_0:0:1275:717_1920x0_80_0_0_a035a0d7d659fe8dca906563908a36a0.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. Այսօր` Աշխատանքի և աշխատավորների օրը, առաջին անգամ տարբեր հայկական ընկերությունների մասնակցությամբ շքերթներ անցկացվեցին Երևանում։Յուրաքանչյուր տնտեսվարող իր ընկերությանը համապատասխան ձևավորմամբ տարբեր մեքենաներով անցավ Ամիրյան փողոցով դեպի Հանրապետության հրապարակ։Աշխատանքային իրավունքների խախտումները շարունակվում են. Էլեն ՄանասերյանԸնկերություններից ամենատպավորիչը «Fly One Armenia» ավիաընկերությունն էր հանդես եկել՝ մեքենայի վրա տեղադրել էին հսկայական փչովի ինքնաթիռ, որի կողքին կանգնած էին բորտուղեկցորդները, ինչպես նաև օդաչուները։ Գեղեցիկ ձևավորումներ արել էին նաև «Հոմպլեքս» հիպերմակետը, «Երեմյան փրոջեքթսը», «Արզնի» թռնչաֆաբրիկան։«Յանդեքս Գո» ընկերությունն էլ իր վարձու աշխատակիցների հետ էր ֆլեշմոբ արել՝ մոպեդներով տասնյակ առաքիչներ անցան փողոցով դեպի մայրաքաղաքի գլխավոր հրապարակ։Ընկերությունների շքերթները եզրափակեց «Yerevan drums» թմբկահարների խումբը։Երևանում նաև 3 ուղղաթիռի թռիչք իրականացվեց, որոնք երկնքում ապահովեցին Հայաստանի եռագույնի առկայությունը։ՀՀ-ում աշխատանքային իրավունքների ապահովման ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան․ ՄԻՊ-ի ուղերձըՀավելենք, որ մայիսի 1-ին նախատեսվում է նաև օդապարիկների թռիչք, ինչպես նաև ցերեկային հրավառություն։Հիշեցնենք, որ աշխարհի ավելի քան հարյուր պետություններում մայիսի 1–ը նշվում է որպես Աշխատավորների համերաշխության միջազգային օր: Պատմության մեջ մայիսի 1–ը մտել է 1884 թ., երբ ԱՄՆ-ում և Կանադայում կազմակերպվեցին ցույցեր` ի պաշտպանություն ութժամյա աշխատանքային օրվա: Խորհրդային Միությունում մայիսի 1–ը նշվում էր որպես մեծ տոն` ուղեկցվելով մեծ շքերթով, որին մասնակցում էին գրեթե բոլորը: Սովետական Հայաստանում այս տոնը սկսվեց նշվել 1919 թ.: «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում այս օրը ամրագրված է որպես Աշխատանքի օր, և այն ոչ աշխատանքային է:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Это не реклама: новый формат первомая на площади Республики
Sputnik Արմենիա
Это не реклама: новый формат первомая на площади Республики
2026-05-01T14:59+0400
true
PT1M15S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/01/101625895_318:0:1275:718_1920x0_80_0_0_24b6493ada0c97efb5fc9d6056aa9527.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, видео, աշխատանք, աշխատանքի օր, շքերթ, երևան
տեսանյութեր, տեսանյութ, видео, աշխատանք, աշխատանքի օր, շքերթ, երևան
Օդաչուներից մինչև առաքիչներ․ Երևանում Աշխատանքի օրը նշվեց տարբերվող շքերթով
14:59 01.05.2026 (Թարմացված է: 15:49 01.05.2026) Երևանի երկնքում եռագույնի առկայությունն ապահովեցին ուղղաթիռները։
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. Այսօր` Աշխատանքի և աշխատավորների օրը, առաջին անգամ տարբեր հայկական ընկերությունների մասնակցությամբ շքերթներ անցկացվեցին Երևանում։
Յուրաքանչյուր տնտեսվարող իր ընկերությանը համապատասխան ձևավորմամբ տարբեր մեքենաներով անցավ Ամիրյան փողոցով դեպի Հանրապետության հրապարակ։
Ընկերություններից ամենատպավորիչը «Fly One Armenia» ավիաընկերությունն էր հանդես եկել՝ մեքենայի վրա տեղադրել էին հսկայական փչովի ինքնաթիռ, որի կողքին կանգնած էին բորտուղեկցորդները, ինչպես նաև օդաչուները։ Գեղեցիկ ձևավորումներ արել էին նաև «Հոմպլեքս» հիպերմակետը, «Երեմյան փրոջեքթսը», «Արզնի» թռնչաֆաբրիկան։
«Յանդեքս Գո» ընկերությունն էլ իր վարձու աշխատակիցների հետ էր ֆլեշմոբ արել՝ մոպեդներով տասնյակ առաքիչներ անցան փողոցով դեպի մայրաքաղաքի գլխավոր հրապարակ։
Ընկերությունների շքերթները եզրափակեց «Yerevan drums» թմբկահարների խումբը։
Երևանում նաև 3 ուղղաթիռի թռիչք իրականացվեց, որոնք երկնքում ապահովեցին Հայաստանի եռագույնի առկայությունը։
Հավելենք, որ մայիսի 1-ին նախատեսվում է նաև օդապարիկների թռիչք, ինչպես նաև ցերեկային հրավառություն։
Հիշեցնենք, որ աշխարհի ավելի քան հարյուր պետություններում մայիսի 1–ը նշվում է որպես Աշխատավորների համերաշխության միջազգային օր: Պատմության մեջ մայիսի 1–ը մտել է 1884 թ., երբ ԱՄՆ-ում և Կանադայում կազմակերպվեցին ցույցեր` ի պաշտպանություն ութժամյա աշխատանքային օրվա: Խորհրդային Միությունում մայիսի 1–ը նշվում էր որպես մեծ տոն` ուղեկցվելով մեծ շքերթով, որին մասնակցում էին գրեթե բոլորը: Սովետական Հայաստանում այս տոնը սկսվեց նշվել 1919 թ.: «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում այս օրը ամրագրված է որպես Աշխատանքի օր, և այն ոչ աշխատանքային է: