00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Երևանը՝ արվեստի կենտրոն․ ի՞նչ է սպասվում Ստաս Նամինի ստեղծագործական օրերին

© SputnikՍտաս Նամին
Ստաս Նամին - Sputnik Արմենիա, 1920, 01.05.2026
Բաժանորդագրվել
Ստաս Նամինի ստեղծագործական օրերը Երևանում անցկացվելու են մայիսի 3-ից 11-ն ընկած ժամանակահատվածում։
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. Երևանում անցկացվելու է «Ստաս Նամինի ստեղծագործական օրերը» միջոցառումը, որի ժամանակ քաղաքը վերածվելու է արվեստի կենտրոնի։
Sputnik Արմենիայի մամուլի սրահում ասուլիսի ժամանակ ռուսաստանցի երաժիշտ, կոմպոզիտոր, պրոդյուսեր, նկարիչ, թատրոնի և կինոյի ռեժիսոր Ստաս Նամինը (Անաստաս Միկոյանի թոռը) ներկայացրեց մայիսի 3-11-ը սպասվող միջոցառումները։
«Այն, ինչ ես անում եմ՝ իմ ամբողջ կյանքի զբաղմունքն է։ Այն, ինչով ինձ Աստված օժտել է, ես փորձում եմ մաքսիմում օգտագործել և հանրությանը ներկայացնել։ Շատ ուրախ եմ, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը իմ թատրոնը հրավիրել է Երևան, մենք վերջին անգամ 10 տարի առաջ ենք ներկայացումներով հանդես եկել այստեղ»,- ասաց Նամինը։
Նաա նշեց, որ Երևանում ներկայացվելու են «Բիթլոմանիա» և «Մազեր» մյուզիքլները, ինչպես նաև Վիլյամ Սարոյանի պատմվածքի հիման վրա բեմադրված «Իմ սիրտը լեռներում է» ներկայացումը։
Նամինն անդրադարձավ «Իմ սիրտը լեռներում է» ներկայացմանը, որի ցուցադրությունը կայանալու է մայիսի 3-ին։ Նա նշեց, որ ներկայացման մեջ բոլոր դերասանները ռուսներ են, բայց բոլորը խոսում ու երգում են հայերեն։ Ռեժիսորը շեշտեց՝ Մոսկվայում իրենք միակն են, որ հայերենով բեմադրություններ են անում, ու իր համար կարևոր է դրանցով հանդես գալ նաև Երևանում։
Ինչ վերաբերում է ամերիկյան «Մազեր» մյուզիքլին (Hair), որը խաղալու են մայիսի 5-ին, ապա Նամինը վստահեցրեց՝ իրենց բեմադրությունը տվյալ մյուզիքլի պատմության մեջ լավագույն 5-յակում է, կատարվում է և՛ ռուսերեն, և՛ անգլերեն։ «Բիթլոմանիա» մյուզիքլի ընթացքում էլ անգլիական «Բիթլզ» խմբի 25 երգ է հնչելու։ Այն ցուցադրվելու է մայիսի 6-ին։
Բոլորից թաքնված հայտնի գործիչը. Անաստաս Միկոյանի թոռը՝ «երկարակյաց ժողկոմի» մասին
Նշենք, որ «Ստաս Նամինի ստեղծագործական օրերը Երևանում» միջոցառումների շրջանակում մայիսի 7–ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում հոբելյանական մեծ համերգով ելույթ է ունենալու «Ցվետի» խումբը։
Արտիստը շեշտեց, որ «Ցվետի» խումբը վերջին անգամ Հայաստանում եղել է 1970-ականներին։ Նրա կարծիքով` աշխարհում մարդկանց ճաշակը բավականին ընկել է։ Այնուամենայնիվ վստահ է՝ «Բիթլզ» լսող երաժշտասերները կգնահատեն «Ցվետի» խմբի կատարումները։
Հայաստանի նկարիչների միությունում մայիսի 4-ին տեղի կունենա Նամինի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը:
Լրահոս
0