https://arm.sputniknews.ru/20260430/tuapseum-jri-ogtagvortsman-argelq-e-sahmanvel-126-hazar-khm-aghtvotvats-hvogh-e-durs-bervel-101593342.html
Տուապսեում ջրի օգտագործման արգելք է սահմանվել. 12,6 հազար խմ աղտոտված հող է դուրս բերվել
Տուապսեում ջրի օգտագործման արգելք է սահմանվել. 12,6 հազար խմ աղտոտված հող է դուրս բերվել
Sputnik Արմենիա
Տուապսեի տարածքում ապրիլի 28-ից տարածաշրջանային մակարդակի արտակարգ դրության ռեժիմ է գործում։ 30.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-30T17:22+0400
2026-04-30T17:22+0400
2026-04-30T17:24+0400
ռուսաստան
կրասնոդար
հող
ջուր
արգելք
տուապսե
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1e/101582203_0:0:1166:656_1920x0_80_0_0_1080c73282fb913f673b578d15310de0.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Կուբանի Տուապսեի շրջանում ջրի օգտագործման ժամանակավոր սահմանափակումներ են գործում։ Այս մասին հայտնում է տարածաշրջանի առողջապահության նախարարությունը:Կրասնոդարի երկրամասի ղեկավար Վենիամին Կոնդրատևը հայտնել է, որ Տուապսեում մարել են նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհը:«Թշնամու անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով առաջացած հրդեհը մարվել է», – գրել է նա «Max» հարթակում:Դպրոցներն այսօր չեն գործել: 5 մանկապարտեզներից 2-ը ժամանակավորապես փակվել են։Ծովի ափամերձ գծի երկայնքով կատարվում է պատնեշների փոխարինում: Աշխատանքներ են ընթանում նաև Տուապսե գետի ջրային տարածքում։ Տուապսեի առափնյա գիծը մաքրող աշխատակիցների թիվը հասել է ավելի քան 600-ի։ Մասնագետները նավթով աղտոտված 12 656 խմ հող են դուրս բերել, միայն վերջին օրվա ընթացքում՝ գրեթե 3 հազար խմ:Կարո՞ղ են բնապահպանական հետևանքներ լինել. իրավիճակը Տուապսեում՝ ԱԹՍ-ների հարձակումից հետոՀիշեցնենք` հրդեհը բռնկվել էր ապրիլի 28–ի առավոտյան՝ ԱԹՍ–ների բեկորների ընկնելուց հետո։ Արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովը երեկոյան հայտնեց, որ նավթի բոլոր արտահոսքերը կասեցվել են: Տուապսեի մունիցիպալ օկրուգում տարածաշրջանային մակարդակի արտակարգ դրություն է մտցվել։Ավելի ուշ Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը մանրամասներ հայտնեց` ուկրաինացի զինյալները հարվածել են արտահանվող նավթի պահեստարանին: Նա ընդգծեց, որ Կիևի ռեժիմն իր գործողություններով մեծացնում է համաշխարհային շուկաներում ածխաջրածինների պակասուրդը, որն առաջացել է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի պատճառով:ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Տուապսեի վրա հարձակումը սպառնում է լուրջ բնապահպանական հետևանքներով:Նշենք, որ Կրասնոդարի երկրամասում մեծ թվով հայեր են ապրում։ Տուապսեի շրջանի բնակչության մոտ 21%-ը հայեր են։
կրասնոդար
տուապսե
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
За сутки в Туапсе собрали почти 3 тыс. кубометров загрязненного грунта
Sputnik Արմենիա
За сутки в Туапсе собрали почти 3 тыс. кубометров загрязненного грунта
2026-04-30T17:22+0400
true
PT0M22S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1e/101582203_39:0:915:657_1920x0_80_0_0_1710637b153f926f85c435b44a0baa58.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, կրասնոդար, հող, ջուր, արգելք, տուապսե, видео
ռուսաստան, կրասնոդար, հող, ջուր, արգելք, տուապսե, видео
Տուապսեում ջրի օգտագործման արգելք է սահմանվել. 12,6 հազար խմ աղտոտված հող է դուրս բերվել
17:22 30.04.2026 (Թարմացված է: 17:24 30.04.2026) Տուապսեի տարածքում ապրիլի 28-ից տարածաշրջանային մակարդակի արտակարգ դրության ռեժիմ է գործում։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Կուբանի Տուապսեի շրջանում ջրի օգտագործման ժամանակավոր սահմանափակումներ են գործում։ Այս մասին հայտնում է տարածաշրջանի առողջապահության նախարարությունը:
«Տուապսեի շրջանում տարածաշրջանային մակարդակի արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված` գործում են նախազգուշական միջոցներ։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ջրի օգտագործման ժամանակավոր արգելք է սահմանվում», - ասված է հաղորդագրության մեջ:
Կրասնոդարի երկրամասի ղեկավար Վենիամին Կոնդրատևը հայտնել է, որ Տուապսեում մարել են նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհը:
«Թշնամու անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով առաջացած հրդեհը մարվել է», – գրել է նա «Max» հարթակում:
Դպրոցներն այսօր չեն գործել: 5 մանկապարտեզներից 2-ը ժամանակավորապես փակվել են։
Ծովի ափամերձ գծի երկայնքով կատարվում է պատնեշների փոխարինում: Աշխատանքներ են ընթանում նաև Տուապսե գետի ջրային տարածքում։ Տուապսեի առափնյա գիծը մաքրող աշխատակիցների թիվը հասել է ավելի քան 600-ի։ Մասնագետները նավթով աղտոտված 12 656 խմ հող են դուրս բերել, միայն վերջին օրվա ընթացքում՝ գրեթե 3 հազար խմ:
Հիշեցնենք` հրդեհը բռնկվել էր ապրիլի 28–ի առավոտյան՝ ԱԹՍ–ների բեկորների ընկնելուց հետո։ Արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովը երեկոյան հայտնեց, որ նավթի բոլոր արտահոսքերը կասեցվել են: Տուապսեի մունիցիպալ օկրուգում տարածաշրջանային մակարդակի արտակարգ դրություն է մտցվել։
Ավելի ուշ Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը մանրամասներ հայտնեց` ուկրաինացի զինյալները հարվածել են արտահանվող նավթի պահեստարանին: Նա ընդգծեց, որ Կիևի ռեժիմն իր գործողություններով մեծացնում է համաշխարհային շուկաներում ածխաջրածինների պակասուրդը, որն առաջացել է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի պատճառով:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Տուապսեի վրա հարձակումը սպառնում է լուրջ բնապահպանական հետևանքներով:
Նշենք, որ Կրասնոդարի երկրամասում մեծ թվով հայեր են ապրում։ Տուապսեի շրջանի բնակչության մոտ 21%-ը հայեր են։