00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Թեհրանը մտադիր է հետագայում ևս կառավարել Հորմուզի նեղուցը

© Photo : IRNAТанкер в Ормузском проливе
Танкер в Ормузском проливе - Sputnik Արմենիա, 1920, 30.04.2026
Բաժանորդագրվել
Երկու հայտարարություններն էլ հնչել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այսօրվա հրապարակումից հետո. նա սոցիալական ցանցերում հրապարակել է Հորմուզի նեղուցի պատկերը՝ «Թրամփի նեղուց» մակագրությամբ:
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Իրանը կապահովի Հորմուզի նեղուցի անվտանգությունը և թույլ չի տա, որ երրորդ երկրները դա չարաշահեն։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիին:
«Իրանը մտադիր է ապահովել Պարսից ծոցի տարածաշրջանի անվտանգությունը և վերջ դնել թշնամու չարաշահումներին՝ Հորմուզի նեղուցի նկատմամբ գործնական վերահսկողություն ձեռք բերելով», - ասել է Խամենեին Պարսից ծոցի օրվա կապակցությամբ հղած ուղերձում։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն է; ընդգծել է` Պարսից ծոցի անվտանգությունը չպետք է կախված լինի որևէ երկրի կամքից, դա պետք է ապահովվի ափամերձ պետությունների համագործակցության միջոցով:
Փեզեշքիանի խոսքով՝ Պարսից ծոցի ցանկացած անկայունության պատասխանատու ԱՄՆ–ն ու Իսրայելն են։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը «Truth Social» սոցցանցում «Թրամփի նեղուց» մակագրությամբ պատկեր էր հրապարակել՝ «անվանափոխելով» Հորմուզի նեղուցը:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը որոշեցին երկշաբաթյա հրադադար հաստատել։ Առանցքային պայմաններից մեկը Հորմուզի նեղուցի բացումն էր։ Համաձայնագրի գործողության առաջին օրը Իրանը բաց թողեց մի քանի նավ, ինչից հետո նեղուցը նորից փակվեց Լիբանանի ուղղությամբ հասցված իսրայելական հարվածների պատճառով։
Այնուհետև Իրանը բացեց նեղուցը Իսրայելի և Լիբանանի միջև զինադադարի ժամանակահատվածում, սակայն արդեն ապրիլի 18-ին Իրանի զինված ուժերը հայտարարեցին, որ Հորմուզի նեղուցը կրկին խիստ վերահսկողության տակ է, և չեղարկեցին նավագնացության համար բացելու որոշումը։ Պատճառը ԱՄՆ-ի կողմից իրականացվող ծովային շրջափակումն էր։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 22-ին հայտարարեց, որ Պակիստանի խնդրանքով որոշել է երկարաձգել հրադադարը, բայց Իրանի ծովային շրջափակումը կշարունակվի։
Լրահոս
0