Ռուսական Տ-72 տանկը աշխարհում լավագույնն է. The National Interest
Ռուսական Տ-72 տանկը աշխարհում լավագույնն է. The National Interest
Sputnik Արմենիա
Ամերիկյան The National Interest ամսագիրը հրապարակել է լավագույն մարտական տանկերի վարկանիշը՝ առաջին տեղում դասելով ռուսական Տ-72-ը: Երկրորդը ամերիկյան M1... 30.04.2026, Sputnik Արմենիա
Ամսագիրը նշում է, որ ժամանակակից մարտական գործողությունները վերաիմաստավորել են տանկի նկատմամբ պահանջները։ Առաջնայիններից են՝Վարկանիշի հեղինակները նշում են, որ կորուստները փոխլրացնելու տեսակետից արևմտյան տանկերը (Leopard 2, Challenger 2) թույլ են և չափազանց թանկ: Ամերիկյան M1 Abrams-ը թեև ամուր է, բայց ունի 67 տոննա քաշ, սպառում է 1 տոննա վառելիք, իսկ մեկ միավորն արժե 10-12 միլիոն դոլար:
Ամերիկյան The National Interest ամսագիրը հրապարակել է լավագույն մարտական տանկերի վարկանիշը՝ առաջին տեղում դասելով ռուսական Տ-72-ը: Երկրորդը ամերիկյան M1 Abrams-ն է, երրորդը՝ իսրայելական Merkava V-ն: Ռուսական T-14 «Արմատա»-ն զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը։
Ամսագիրը նշում է, որ ժամանակակից մարտական գործողությունները վերաիմաստավորել են տանկի նկատմամբ պահանջները։ Առաջնայիններից են՝
Դիմացկունությունը՝ անօդաչու թռչող սարքերին, զինամթերքին և նռնականետերին դիմակայելու ունակությունը,
Դաշտային պայմաններում վերանորոգման պիտանիությունը,
Զանգվածային արտադրությունը՝ բարդ և թանկարժեք մեքենաներն արագորեն սպառվում են, եթե դրանք հնարավոր չէ փոխարինել մեծ քանակներով:
Վարկանիշի հեղինակները նշում են, որ կորուստները փոխլրացնելու տեսակետից արևմտյան տանկերը (Leopard 2, Challenger 2) թույլ են և չափազանց թանկ: Ամերիկյան M1 Abrams-ը թեև ամուր է, բայց ունի 67 տոննա քաշ, սպառում է 1 տոննա վառելիք, իսկ մեկ միավորն արժե 10-12 միլիոն դոլար:
ՌԴ ԶՈւ զինծառայողը Հարավային ռազմական օկրուգի Կրասնոդարի երկրամասի ուսումնական կենտրոնի վարժական հրապարակում Տ-72Բ3 տանկերի ուսումնական կրակոցների մեկնարկից առաջ
Իրանի թիմի Տ-72Բ3 տանկը Մոսկվայի մարզի «Ալաբինո» զորավարժարանում «Տանկային բիաթլոն-2022» մրցույթի շրջանակներում տանկային անձնակազմերի մրցումների անհատական մրցավազքի ժամանակ