00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
50 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:01
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Փաշինյանը գերիների հնարավոր վերադարձի և ընտրությունների միջև կապ չի տեսնում

© PhotoՀայ գերիները Բաքվի դատարանում
Հայ գերիները Բաքվի դատարանում - Sputnik Արմենիա, 1920, 30.04.2026
Բաժանորդագրվել
Փաշինյանը Ադրբեջանի բանտերում պահվող հայ գերիների մասին խոսելիս կրկին օգտագործեց «անազատության մեջ պահվող անձինք» տերմինը։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց մինչև ՀՀ խորհրդարանական ընտրությունները Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հնարավորությունը։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նա նշեց, թե չի հասկանում հարցը նման համատեքստում դիտարկելու տրամաբանությունը։
«Նրանք, ովքեր այս տեսանկյունից են հարց բարձրաձայնում, ուզում են՝ վերադառնա՞ն, թե՞ չվերադառնան։ Թե՞ ուզում են, որ վերադառնան, բայց հետո։ Միշտ էլ ընտրություններից առաջ է... նախորդ խումբն էլ, որ վերադարձավ, էլի ընտրություններից առաջ էր: Ժողովրդավարական երկրում միշտ էլ ընտրություններից առաջ է, քանի որ ընտրությունների հաջորդ օրն արդեն հաջորդ ընտրություններից առաջ է, որովհետև մի քանի ամիս հետո ՏԻՄ ընտրություններ են լինում»,– ասաց նա։
Փաշինյանը կրկին Ադրբեջանի բանտերում պահվող գերիների ու Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության մասին խոսելիս օգտագործեց «անազատության մեջ պահվող անձինք» արտահայտությունը՝ նշելով, թե նրանց ազատ արձակման ուղղությամբ ամենօրյա աշխատանք է արվում։
«Երբ կլինեն արդյունքներ, բոլորս կտեսնենք։ Այսպես եմ ասում ոչ թե նրա համար, որ ինչ-որ տեղեկություն ունեմ, որը չեմ ուզում հայտնել, այլ իմ փորձը ցույց է տալիս, որ քանի դեռ որևէ մեկը չի հատել ՀՀ սահմանը, ազդարարել նման հնարավորության մասին առնվազն լուրջ չէ»,– ընդգծեց Փաշինյանը։
Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:
Լրահոս
0