https://arm.sputniknews.ru/20260430/msshph-n-benzini-gneri-masvov-3-datakan-gvorts-partvel-e-gevvorgjany-nkaragrec--shukaji-vitshaky-101578657.html
ՄՍՇՊՀ-ն բենզինի գների մասով 3 դատական գործ պարտվել է․ Գևորգյանը նկարագրեց շուկայի վիճակը
ՄՍՇՊՀ-ն բենզինի գների մասով 3 դատական գործ պարտվել է․ Գևորգյանը նկարագրեց շուկայի վիճակը
Sputnik Արմենիա
CPS ընկերությունը հայկական տնտեսվարողներից մեկից ձեռք է բերել ադրբեջանական վառելիք, սակայն դեռ չի իրացնում այն։ 30.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-30T13:10+0400
2026-04-30T13:10+0400
2026-04-30T13:11+0400
տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (տմպպհ)
մրցակցության պաշտպանության հանձնաժողով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/0a/24063638_0:0:1600:901_1920x0_80_0_0_1303127210831f10e95ab3e25e078fbb.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը ադրբեջանական բենզինի ներկրումից հետո տնտեսվարողների մոտ հեղուկ վառելիքի գների հետ կապված դատական գործերից 3-ով պարտվել է։ Այս մասին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ անդրադառնալով ադրբեջանական բենզինի ներկրմանն ու դրա գներին առնչվող հարցերին։Նրա խոսքով՝ 2 ընկերություն է ադրբեջանական բենզին ներմուծում (մեկը «Մեգա թրեյդ» ՍՊԸ-ն է, որը շահագործում է Ran oil ընկերությունը, մյուսը՝ «Շիշա ուորլդ» ՍՊԸ-ն), այլ տնտեսվարողներ էլ ձեռք էին բերում նրանցից։Հանձնաժողովը CPS ընկերությանը հարցում է ուղարկել, որտեղից պատասխանել են, որ այդ ընկերությունը դեռ պահում է ադրբեջանական վառելիքն ու չի վաճառում։Հիշեցնենք` շուրջ 35 տարվա դադարից հետո առաջին անգամ 2025 թ․ դեկտեմբերի 19–ին Ադրբեջանից Վրաստանի տարածքով ՀՀ Տավուշի մարզի «Այրում» կայարան հասավ 22 վագոնից բաղկացած գնացքը` 1218 տոննա A95 տեսակի բենզինով։2026 թ․ հունվարի 7–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը նավթամթերքի ավելի խոշոր խմբաքանակ կուղարկի Հայաստան: Ադրբեջանի Մաքսային կոմիտեի տվյալներով` միայն հունվարին Հայաստանն Ադրբեջանից 2 մլն 403,6 հազար դոլարի բենզին և դիզելային վառելիք է ներկրել։ Սա կազմում է երկրի ընդհանուր արտահանման 0,1 տոկոսը։Վերջին անգամ Ադրբեջանից Հայաստանի դիզվառելիքով լի գնացք է ուղարկվել ապրիլի 14-ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/0a/24063638_138:0:1562:1068_1920x0_80_0_0_e220af9f4c3d9651dc737fab0ff273e9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (տմպպհ), մրցակցության պաշտպանության հանձնաժողով
տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (տմպպհ), մրցակցության պաշտպանության հանձնաժողով
ՄՍՇՊՀ-ն բենզինի գների մասով 3 դատական գործ պարտվել է․ Գևորգյանը նկարագրեց շուկայի վիճակը
13:10 30.04.2026 (Թարմացված է: 13:11 30.04.2026) CPS ընկերությունը հայկական տնտեսվարողներից մեկից ձեռք է բերել ադրբեջանական վառելիք, սակայն դեռ չի իրացնում այն։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը ադրբեջանական բենզինի ներկրումից հետո տնտեսվարողների մոտ հեղուկ վառելիքի գների հետ կապված դատական գործերից 3-ով պարտվել է։ Այս մասին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ անդրադառնալով ադրբեջանական բենզինի ներկրմանն ու դրա գներին առնչվող հարցերին։
«Մենք 3 դատական գործ պարտվել ենք առաջին ատյանի դատարանում։ Դատարանը կարծել է, որ մենք սխալ էինք պատկերացրել, թե բենզինի գները բարձրացրել էին, ու դրանք ամենևին էլ բարձր չեն եղել։ Հիմա մենք վերաքննիչ բողոք ենք տանելու»,- ասաց Գևորգյանը։
Նրա խոսքով՝ 2 ընկերություն է ադրբեջանական բենզին ներմուծում (մեկը «Մեգա թրեյդ» ՍՊԸ-ն է, որը շահագործում է Ran oil ընկերությունը, մյուսը՝ «Շիշա ուորլդ» ՍՊԸ-ն), այլ տնտեսվարողներ էլ ձեռք էին բերում նրանցից։
Հանձնաժողովը CPS ընկերությանը հարցում է ուղարկել, որտեղից պատասխանել են, որ այդ ընկերությունը դեռ պահում է ադրբեջանական վառելիքն ու չի վաճառում։
Հիշեցնենք` շուրջ 35 տարվա դադարից հետո առաջին անգամ 2025 թ․ դեկտեմբերի 19–ին Ադրբեջանից Վրաստանի տարածքով ՀՀ Տավուշի մարզի
«Այրում» կայարան հասավ 22 վագոնից բաղկացած գնացքը` 1218 տոննա A95 տեսակի բենզինով։
2026 թ․ հունվարի 7–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը նավթամթերքի ավելի խոշոր խմբաքանակ կուղարկի Հայաստան: Ադրբեջանի Մաքսային կոմիտեի տվյալներով` միայն հունվարին Հայաստանն Ադրբեջանից
2 մլն 403,6 հազար դոլարի բենզին և դիզելային վառելիք է ներկրել։ Սա կազմում է երկրի ընդհանուր արտահանման 0,1 տոկոսը։
Վերջին անգամ Ադրբեջանից Հայաստանի դիզվառելիքով լի գնացք է ուղարկվել ապրիլի 14-ին։