https://arm.sputniknews.ru/20260430/karavarutjuny-lvoru-sjuniqi-ev-vajvoc-dzvori-9-hamajnq-kmiavvori-3i-mej-101568840.html
Կառավարությունը Լոռու, Սյունիքի և Վայոց Ձորի 9 համայնք կմիավորի 3–ի մեջ
Կառավարությունը Լոռու, Սյունիքի և Վայոց Ձորի 9 համայնք կմիավորի 3–ի մեջ
Sputnik Արմենիա
Այս փուլի ավարատից հետո Հայաստանում համայնքների թիվը կկազմի 64։ 30.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-30T10:58+0400
2026-04-30T10:58+0400
2026-04-30T12:16+0400
համայնքների խոշորացում
լոռի
լոռի բերդ
սյունիք
վայոց ձոր
եղեգնաձոր
գորիս
https://cdn.am.sputniknews.ru/img/1341/66/13416655_0:136:1459:957_1920x0_80_0_0_e33ac8e51cd4e6b747d2d1167b5d4678.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. ՀՀ կառավարությունը մտադիր է Լոռու, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի 9 համայնք միավորել 3 մեջ։ Այս մասին Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՏԿԵնախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը` ներկայացնելով ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխությունների նախագիծը։Խոյի և Վաղարշապատի միավորումը մաքուր քաղաքական ակտ է. քաղաքագետը բացատրել է նպատակըԸստ Ավետիսյանի` Լոռու մարզում նախատեսվում է միավորել արդեն իսկ խոշորացված Լոռի Բերդ, Գյուլագարակ և Ստեփանավան համայնքները՝ ձևավորելով Ստեփանավան համայնքը, որի մեջ կմտնի 20 բնակավայր։Ըստ նրա՝ իշխանությունները բազմիցս նշել են, որ շրջանային սկզբունքով միավորումը շատ ավելի արդյունավետ է, քան փնջայինը։ ՏԿԵ փոխնախարարը վստահեցրեց, որ կառավարություն այս քաղաքականությամբ համայնքների վարչական սահմանները մոտեցվում են նախկին շրջանային բաժանման սկզբունքին։«Միավորումը կնպաստի բնակիչներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը և տեղական ժողովրդավարության խորացմանը։ Նախնական քննարկումներ են անցկացվել ավագանու անդամների և համայնքների ղեկավարների հետ, սակայն բնակիչների հետ քննարկումներ դեռ չեն եղել։ Հնարավորության դեպքում դա կարվի մինչև ավագանու նոր ընտրությունները»,– ավելեցրեց Ավետիսյանը։Հայաստանում կրկին խոշորացում է նախատեսվում. 3 համայնքի մեջ կընդգրկվի 80 բնակավայրՆա նշեց, որ խոշորացված համայնքների ավագանու ընտրությունները նախատեսվում է անցկացնել 2026 թվականի աշնանը։ԱԺ գլխադասային հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին։
լոռի
լոռի բերդ
սյունիք
վայոց ձոր
եղեգնաձոր
գորիս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1341/66/13416655_0:0:1459:1094_1920x0_80_0_0_e546d650e8328727ec2467da63b8f870.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
համայնքների խոշորացում, լոռի, լոռի բերդ, սյունիք, վայոց ձոր, եղեգնաձոր, գորիս
համայնքների խոշորացում, լոռի, լոռի բերդ, սյունիք, վայոց ձոր, եղեգնաձոր, գորիս
Կառավարությունը Լոռու, Սյունիքի և Վայոց Ձորի 9 համայնք կմիավորի 3–ի մեջ
10:58 30.04.2026 (Թարմացված է: 12:16 30.04.2026) Այս փուլի ավարատից հետո Հայաստանում համայնքների թիվը կկազմի 64։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. ՀՀ կառավարությունը մտադիր է Լոռու, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի 9 համայնք միավորել 3 մեջ։ Այս մասին Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՏԿԵնախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը` ներկայացնելով ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխությունների նախագիծը։
Ըստ Ավետիսյանի` Լոռու մարզում նախատեսվում է միավորել արդեն իսկ խոշորացված Լոռի Բերդ, Գյուլագարակ և Ստեփանավան համայնքները՝ ձևավորելով Ստեփանավան համայնքը, որի մեջ կմտնի 20 բնակավայր։
«Սյունիքի մարզում նախատեսվում է միավորել Գորիս, Տաթև և Տեղ համայնքները՝ ձևավորելով Գորիս համայնքը՝ 28 բնակավայրով։ Վայոց Ձորի մարզում նախատեսվում է միավորել Եղեգնաձոր, Եղեգիս և Արենի համայնքները։ Եղեգնաձոր համայնքի մեջ կմտնի 32 բնակավայր։ Առաջարկվող ծրագրում ներառված է լինելու 9 համայնք, 80 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձևավորվելու է 3 համայնք։ Համայնքների միավորման այս փուլի ավարատից հետո Հայաստանում դրանց թիվը կկազմի 64։ Կշարունակեն մնալ 7 չխոշորացված համայնք՝ Երևանը, Գյումրին և ազգային փոքրամասնություններով բնակեցված 5 համայնք»,- մանրամասնեց Ավետիսյանը։
Ըստ նրա՝ իշխանությունները բազմիցս նշել են, որ շրջանային սկզբունքով միավորումը շատ ավելի արդյունավետ է, քան փնջայինը։ ՏԿԵ փոխնախարարը վստահեցրեց, որ կառավարություն այս քաղաքականությամբ համայնքների վարչական սահմանները մոտեցվում են նախկին շրջանային բաժանման սկզբունքին։
«Միավորումը կնպաստի բնակիչներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը և տեղական ժողովրդավարության խորացմանը։ Նախնական քննարկումներ են անցկացվել ավագանու անդամների և համայնքների ղեկավարների հետ, սակայն բնակիչների հետ քննարկումներ դեռ չեն եղել։ Հնարավորության դեպքում դա կարվի մինչև ավագանու նոր ընտրությունները»,– ավելեցրեց Ավետիսյանը։
Նա նշեց, որ խոշորացված համայնքների ավագանու ընտրությունները նախատեսվում է անցկացնել 2026 թվականի աշնանը։
ԱԺ գլխադասային հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին։