https://arm.sputniknews.ru/20260430/karavarutjuny-dzakhvoghel-e-made-in-armenia-tsragiry-zhvoghvovurd-101568120.html
Կառավարությունը ձախողել է «Made in Armenia» ծրագիրը․ «Ժողովուրդ»
Կառավարությունը ձախողել է «Made in Armenia» ծրագիրը․ «Ժողովուրդ»
Sputnik Արմենիա
2021 թվականին նախաձեռնության շրջանակում կատարվել են միայն սահմանափակ աշխատանքներ։ 30.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-30T10:47+0400
2026-04-30T10:47+0400
2026-04-30T10:48+0400
էկոնոմիկայի նախարարություն
ծրագիր
հայաստան
արտադրանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/14/52898636_0:168:1600:1068_1920x0_80_0_0_93fa9859cb783d4d4bfb08ad6e21006b.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. ՀՀ կառավարությունը տապալել է «Made in Armenia» ծրագիրը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։Այն ներառված էր 2021-2026 թթ․ ծրագրում, դրանով նախատեսվում էր քայլեր ձեռնարկել այդ բրենդի կայացման համար։Նշենք, որ այդ ծրագրով պետք է միջազգային շուկաներում հայկական արտադրողների ներկայացվածության և ճանաչելիության բարձրացման ուղղությամբ աշխատանքներ տարվեին։Թերթը հարցում է ուղարկել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ պարզելու, թե 2021 թվականից մինչ օրս ինչ կոնկրետ միջոցառումներ են իրականացվել այդ ուղղությամբ։Միաժամանակ նախարարությունը տեղեկացրել է, որ 2021 թվականին նախաձեռնության շրջանակում կատարվել են միայն սահմանափակ աշխատանքներ՝ հանրային իրազեկման, տեղեկատվական և կազմակերպչական բնույթի։ Այդ նպատակով «Մարօգ մարքեթինգ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի շրջանակում կատարվել է 558,420 դրամի ծախս։Թերթը գրում է, որ նախարարության պատասխանն այնքանով է ուշագրավ, որ ծրագրում նշված չի եղել, որ կազմակերպչական աշխատանքները մեկանգամյա բնույթ պետք է կրեն։ Մինչդեռ, նախարարության ներկայացրած տվյալներով՝ 2021 թվականից մինչ օրս այս ուղղությամբ հստակ պետական ռազմավարության, հաստատված հայեցակարգի, առանձին բրենդային քաղաքականության կամ չափելի արդյունքների մասին տվյալ չկա։Գերատեսչությունն իր պատասխանում նաև նշել է, որ միջազգային ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակում 2021-2025 թվականներին հայկական տեքստիլ արդյունաբերության ոլորտի ընկերություններն ազգային տաղավարի ձևաչափով մասնակցել են A+A՝ Գերմանիայում, Texworld և Who’s Next՝ Ֆրանսիայում անցկացվող միջազգային ցուցահանդեսներին։ Ըստ նախարարության՝ այդ մասնակցությունը միտված է եղել հայկական բրենդների ճանաչելիության բարձրացմանը, արտահանման խթանմանը, միջազգային գնորդների հետ ուղիղ կապերի հաստատմանը, ինչպես նաև նոր շուկաներ մուտք գործելուն։Նշվել է նաև, որ Միջազգային առևտրի կենտրոնի (ITC) հետ համագործակցությամբ մշակվել են ցուցահանդեսների մասնակցության ուղեցույց և միասնական հայկական տաղավարի բրենդբուք, որոնք արդեն կիրառվում են։Թերթն արձանագրում է՝ նախարարության պատասխանից ստացվում է, որ «Made in Armenia»-ն, որպես համապետական բրենդային քաղաքականություն, ոչ թե կայացվել է, այլ մնացել է մասնակի, հատվածական գործողությունների մակարդակում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/14/52898636_61:0:1485:1068_1920x0_80_0_0_a451df6fe7eccbd838a84fd6ebf85a17.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էկոնոմիկայի նախարարություն, ծրագիր, հայաստան, արտադրանք
էկոնոմիկայի նախարարություն, ծրագիր, հայաստան, արտադրանք
Կառավարությունը ձախողել է «Made in Armenia» ծրագիրը․ «Ժողովուրդ»
10:47 30.04.2026 (Թարմացված է: 10:48 30.04.2026) 2021 թվականին նախաձեռնության շրջանակում կատարվել են միայն սահմանափակ աշխատանքներ։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. ՀՀ կառավարությունը տապալել է «Made in Armenia» ծրագիրը, գրում է
«Ժողովուրդ» օրաթերթը։
Այն ներառված էր 2021-2026 թթ․ ծրագրում, դրանով նախատեսվում էր քայլեր ձեռնարկել այդ բրենդի կայացման համար։
Նշենք, որ այդ ծրագրով պետք է միջազգային շուկաներում հայկական արտադրողների ներկայացվածության և ճանաչելիության բարձրացման ուղղությամբ աշխատանքներ տարվեին։
Թերթը հարցում է ուղարկել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ պարզելու, թե 2021 թվականից մինչ օրս ինչ կոնկրետ միջոցառումներ են իրականացվել այդ ուղղությամբ։
««Made in Armenia» բրենդի կայացման նպատակով 2021 թվականին ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից նախատեսված էր իրականացնել համապատասխան միջոցառում, որը հետագայում նախարարության կողմից չեղարկվել է։ Տվյալ շրջանակում պայմանագիր չի կնքվել ու պետական բյուջեի միջոցներով ծրագրային վճարում չի կատարվել»,-հայտնել են նախարարությունից։
Միաժամանակ նախարարությունը տեղեկացրել է, որ 2021 թվականին նախաձեռնության շրջանակում կատարվել են միայն սահմանափակ աշխատանքներ՝ հանրային իրազեկման, տեղեկատվական և կազմակերպչական բնույթի։ Այդ նպատակով «Մարօգ մարքեթինգ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի շրջանակում կատարվել է 558,420 դրամի ծախս։
Թերթը գրում է, որ նախարարության պատասխանն այնքանով է ուշագրավ, որ ծրագրում նշված չի եղել, որ կազմակերպչական աշխատանքները մեկանգամյա բնույթ պետք է կրեն։ Մինչդեռ, նախարարության ներկայացրած տվյալներով՝ 2021 թվականից մինչ օրս այս ուղղությամբ հստակ պետական ռազմավարության, հաստատված հայեցակարգի, առանձին բրենդային քաղաքականության կամ չափելի արդյունքների մասին տվյալ չկա։
Գերատեսչությունն իր պատասխանում նաև նշել է, որ միջազգային ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակում 2021-2025 թվականներին հայկական տեքստիլ արդյունաբերության ոլորտի ընկերություններն ազգային տաղավարի ձևաչափով մասնակցել են A+A՝ Գերմանիայում, Texworld և Who’s Next՝ Ֆրանսիայում անցկացվող միջազգային ցուցահանդեսներին։ Ըստ նախարարության՝ այդ մասնակցությունը միտված է եղել հայկական բրենդների ճանաչելիության բարձրացմանը, արտահանման խթանմանը, միջազգային գնորդների հետ ուղիղ կապերի հաստատմանը, ինչպես նաև նոր շուկաներ մուտք գործելուն։
Նշվել է նաև, որ Միջազգային առևտրի կենտրոնի (ITC) հետ համագործակցությամբ մշակվել են ցուցահանդեսների մասնակցության ուղեցույց և միասնական հայկական տաղավարի բրենդբուք, որոնք արդեն կիրառվում են։
«Նախարարության պատասխանում բացակայում են այն հիմնական տվյալները, որոնք թույլ կտային գնահատել ծրագրի արդյունավետությունը՝ քանի արտադրող է ընդգրկվել, ինչ շուկաներ են բացվել, ինչ պայմանագրեր են կնքվել, արտահանման ինչ աճ է գրանցվել, կամ ինչ չափելի ազդեցություն է ունեցել այս ամենը հայկական արտադրանքի միջազգային ճանաչելիության վրա»,- գրում է թերթը։
Թերթն արձանագրում է՝ նախարարության պատասխանից ստացվում է, որ «Made in Armenia»-ն, որպես համապետական բրենդային քաղաքականություն, ոչ թե կայացվել է, այլ մնացել է մասնակի, հատվածական գործողությունների մակարդակում։