https://arm.sputniknews.ru/20260430/fransis-qjurqjjany-ashkharhin-nvor-burmunq-knviri-inchpisin-klini-ajn-101563948.html
Ֆրանսիս Քյուրքջյանը աշխարհին նոր բուրմունք կնվիրի. ինչպիսի՞ն կլինի այն
Ֆրանսիս Քյուրքջյանը աշխարհին նոր բուրմունք կնվիրի. ինչպիսի՞ն կլինի այն
Sputnik Արմենիա
Լեգենդար պարֆյումերն օրերս այցելել է Երևան, որտեղ մասնակցել է իր հռչակավոր Baccarat Rouge 540 բուրմունքի 10-ամյակին նվիրված միջոցառմանը։ Սա նրա երկրորդ այցն է... 30.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-30T00:41+0400
2026-04-30T00:41+0400
2026-04-30T00:41+0400
ֆրանսիս քյուրքջյան
օծանելիք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1d/101560881_34:0:1280:701_1920x0_80_0_0_ca906e0993876d701087ea9ee63d7a80.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի - Sputnik. Հայկական ծագումով հայտնի ֆրանսիացի պարֆյումեր Ֆրանսիս Քյուրքջյանը այս տարվա սեպտեմբերին նոր բուրմունք կթողարկի։ Այս մասին նա պատմել է «Հինգերորդ ալիքին» տված հարցազրույցում՝ վերջերս Երևան կատարած այցի ժամանակ։Հիշեցնենք, որ մաեստրոն Երևան էր ժամանել 2026 թվականի ապրիլի վերջին՝ նիշային օծանելիքի հայտնի բուտիկի հրավերով։ Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված նրա հանրահայտ Baccarat Rouge 540 բուրմունքի 10-ամյակին։Լեգենդար պարֆյումերը գաղտնիքներ չի բացահայտել, բայց ասել է, որ դա կլինի ոչ թե պարզապես բուրմունք, այլ հպում, զգացողություն, հիշողություն...Քյուրքջյանը օծանելիքի արդյունաբերության խոշորագույն բրենդներից մեկի՝ Maison Francis Kurkdjian պարֆյումերային տան համահիմնադիրն է։ 2001 թվականին նա արժանացել է Ֆրանսուա Կոտիի անվան մրցանակին (օծանելիքի ոլորտի հեղինակավոր պարգև, որը տրվում է ակնառու ձեռքբերումների և բուրմունքների ստեղծման գործում ազդեցության համար)։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1d/101560881_223:0:1158:701_1920x0_80_0_0_a298259f15b596b839331645ca754a20.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆրանսիս քյուրքջյան, օծանելիք
ֆրանսիս քյուրքջյան, օծանելիք
Ֆրանսիս Քյուրքջյանը աշխարհին նոր բուրմունք կնվիրի. ինչպիսի՞ն կլինի այն
Լեգենդար պարֆյումերն օրերս այցելել է Երևան, որտեղ մասնակցել է իր հռչակավոր Baccarat Rouge 540 բուրմունքի 10-ամյակին նվիրված միջոցառմանը։ Սա նրա երկրորդ այցն է պատմական հայրենիք։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի - Sputnik. Հայկական ծագումով հայտնի ֆրանսիացի պարֆյումեր Ֆրանսիս Քյուրքջյանը այս տարվա սեպտեմբերին նոր բուրմունք կթողարկի։ Այս մասին նա պատմել է «Հինգերորդ ալիքին» տված հարցազրույցում՝ վերջերս Երևան կատարած այցի ժամանակ։
Հիշեցնենք, որ մաեստրոն Երևան էր ժամանել 2026 թվականի ապրիլի վերջին՝ նիշային օծանելիքի հայտնի բուտիկի հրավերով։ Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված նրա հանրահայտ Baccarat Rouge 540 բուրմունքի 10-ամյակին։
Լեգենդար պարֆյումերը գաղտնիքներ չի բացահայտել, բայց ասել է, որ դա կլինի ոչ թե պարզապես բուրմունք, այլ հպում, զգացողություն, հիշողություն...
Ֆրանսիս Քյուրքջյանը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել 1995 թվականին՝ Ժան Պոլ Գոթիեի համար ստեղծված Le Male տղամարդու բուրմունքից հետո, որը դարձավ աշխարհում ամենավաճառվողներից մեկը։ Այդ ժամանակից ի վեր նա ստեղծել է ևս 40 բուրմունք ամբողջ աշխարհի խոշոր ընկերությունների համար, այդ թվում՝ Elie Saab, My Burberry, L'extase և Narciso Rodriguez for Her օծանելիքները։
Քյուրքջյանը օծանելիքի արդյունաբերության խոշորագույն բրենդներից մեկի՝ Maison Francis Kurkdjian պարֆյումերային տան համահիմնադիրն է։ 2001 թվականին նա արժանացել է Ֆրանսուա Կոտիի անվան մրցանակին (օծանելիքի ոլորտի հեղինակավոր պարգև, որը տրվում է ակնառու ձեռքբերումների և բուրմունքների ստեղծման գործում ազդեցության համար)։