00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:20
3 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:02
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:54
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Եվրոպան դեռ տարիներ կզգա Իրանի շուրջ հակամարտության հետևանքները. ֆոն դեր Լյայեն

© Sputnik / Павел Бедняков / Անցնել մեդիապահոցՈւրսուլա ֆոն դեր Լյայեն
Ուրսուլա ֆոն դեր Լյայեն - Sputnik Արմենիա, 1920, 30.04.2026
Բաժանորդագրվել
Եվրոպան արդեն բախվել է վերջին չորս տարվա ընթացքում երկրորդ խոշոր էներգետիկ ճգնաժամին։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի - Sputnik. Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի հետևանքները Եվրոպայում կզգացվեն դեռ երկար ժամանակ, առաջին հերթին էներգետիկ ոլորտում։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում։ Նրա խոսքով՝ հնարավոր խաղաղ կարգավորումը պետք է նախատեսի Հորմուզի նեղուցում նավագնացության ազատության վերականգնում՝ առանց անցման համար վճարի սահմանման:
«Բայց կա նաև դաժան իրողություն, որին մենք բոլորս պետք է բախվենք.այդ հակամարտության հետևանքները կարող են զգացվել դեռ ամիսներ կամ նույնիսկ տարիներ»,- հայտարարել է ֆոն դեր Լյայենը: Նա ընդգծել է, որ Եվրոպան արդեն բախվել է վերջին չորս տարվա ընթացքում երկրորդ խոշոր էներգետիկ ճգնաժամին:
«Դասը պետք է հասկանալի լինի բոլորի համար.այնպիսի անհանգիստ աշխարհում, ինչպիսին մերն է, մենք պարզապես չենք կարող չափազանց կախված լինել ներկրվող էներգիայից»,- նշել է նա:
Եվրահանձնաժողովի տվյալներով ՝ հակամարտության սկսվելուց ի վեր ԵՄ-ն լրացուցիչ 27 մլրդ եվրո է ծախսել հանածո վառելիքի ներմուծման վրա։
Ֆոն դեր Լեյենը մատնանշել է արտաքին մատակարարումներից կախվածությունը նվազեցնելու և սեփական, ավելի մատչելի և մաքուր էներգիայի մասնաբաժինը մեծացնելու անհրաժեշտությունը: Նրա խոսքով ՝ ճգնաժամի համընդհանուր լուծում չկա, սակայն ԵՄ երկրները կարող են իրականացնել Եվրահանձնաժողովի առաջարկած միջոցները։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է համաեվրոպական մակարդակում համակարգման ուժեղացմանը, սպառողների և բիզնեսի պաշտպանությանը, ինչպես նաև էներգիայի պահանջարկի նվազմանը՝ էներգաարդյունավետության բարձրացման և էլեկտրաֆիկացման ընդլայնման միջոցով:
«Որպես հաջորդ քայլ՝ մենք մինչև ամառ կներկայացնենք էլեկտրաֆիկացման մեր գործողությունների ծրագիրը՝ հավակնոտ նպատակով։ Ընթացիկ եվրոպական բյուջեում մենք գրեթե 300 միլիարդ եվրո ենք հատկացրել էներգետիկայի համար, ևս 95 միլիարդ եվրո հասանելի է։ Եկեք դա օգտագործենք էլեկտրաէներգիայի անցնելու համար՝ ոչ միայն տրանսպորտում, այլ նաև արդյունաբերության և ջեռուցման ոլորտում», - հայտարարել է նա։
պրիլի 22-ին Եվրահանձնաժողովը ներկայացրել է AccelerateEU ռազմավարությունը, որն ուղղված է էներգետիկ ճգնաժամի հետևանքների հաղթահարմանը և Եվրոպայում էներգետիկ անցման արագացմանը:
Լրահոս
0