https://arm.sputniknews.ru/20260430/ajakceq-baqvum-pahvvogh-haj-gerineri-azat-ardzakmany-bac-namak-em-pashtvonjanerin-101609462.html
Աջակցեք Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակմանը. բաց նամակ՝ ԵՄ պաշտոնյաներին
Աջակցեք Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակմանը. բաց նամակ՝ ԵՄ պաշտոնյաներին
Sputnik Արմենիա
ԵՄ պաշտոնյաներին ուղղված բաց նամակը ստորագրել են իրավապաշտպան և մարդու իրավունքների հարցերով զբաղվող 26 հասարակական կազմակերպություններ։ 30.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-30T19:40+0400
2026-04-30T19:40+0400
2026-04-30T19:40+0400
գերի
հայ գերիներ, անհետ կորածներ
եվրամիություն
եվրախորհուրդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/1a/97285229_0:49:946:581_1920x0_80_0_0_db5b60441d607a0a5fa4e240b4dda580.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Հայաստանի շուրջ երեք տասնյակ իրավապաշտպան և մարդու իրավունքների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններ բաց նամակով դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային՝ կոչ անելով աջակցել Բաքվում պահվող քրիստոնյա հայ գերիների ազատ արձակմանը: Այս մասին հայտնում է freearmenianprisoners.com–ը, որը ստեղծվել է «Օգնեք ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և հայ բանտարկյալներին» կարգախոսով։Նամակում ընդգծվում է, որ չնայած հայ գերիներին անհապաղ ու անվերապահ ազատ արձակելու մասին միջազգային տարբեր կառույցների, այդ թվում՝ 2025 թ. մարտի 12-ին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևում արտացոլված պահանջին, Ադրբեջանը շարունակում է ապօրինի կերպով պահել 19 հայ գերիների և տառապանքներ պատճառել նրանց ընտանիքներինՇեշտվում է, որ արդար դատաքննության սկզբունքների լիակատար խախտման պայմաններում կայացվել են դատավճիռներ, որոնք մինչ օրս անգամ չեն տրամադրվել կալանավորվածներին և նրանց անկախ փաստաբաններին, ինչը փաստացի խոչընդոտում է նրանց իրավունքը՝ դիմելու միջազգային ատյաններին։«Ուստի դիմում ենք Ձեզ և եվրոպական բոլոր երկրների առաջնորդներին՝ քայլեր ձեռնարկել, որպեսզի ազատազրկված հայ գերիները հնարավորինս շուտ ազատ արձակվեն և վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ: Մենք խորապես հավատում ենք, որ Եվրոպական միությունը կարող է իրականում աջակցել այս հրատապ մարդասիրական խնդրի լուծմանը և վերջ դնել բազմաթիվ հայ ընտանիքների տառապանքներին»,–նշված է բաց նամակում։Հավելենք, որ նամակը ստորագրել են իրավապաշտպան և մարդու իրավունքների հարցերով զբաղվող 26 հասարակական կազմակերպություններ։Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/1a/97285229_52:0:892:630_1920x0_80_0_0_cd9b4509b77946be10019a513f4f8032.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, եվրամիություն, եվրախորհուրդ
գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, եվրամիություն, եվրախորհուրդ
Աջակցեք Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակմանը. բաց նամակ՝ ԵՄ պաշտոնյաներին
ԵՄ պաշտոնյաներին ուղղված բաց նամակը ստորագրել են իրավապաշտպան և մարդու իրավունքների հարցերով զբաղվող 26 հասարակական կազմակերպություններ։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Հայաստանի շուրջ երեք տասնյակ իրավապաշտպան և մարդու իրավունքների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններ բաց նամակով դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային՝ կոչ անելով աջակցել Բաքվում պահվող քրիստոնյա հայ գերիների ազատ արձակմանը: Այս մասին հայտնում է
freearmenianprisoners.com–ը, որը ստեղծվել է «Օգնեք ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և հայ բանտարկյալներին» կարգախոսով։
Նամակում ընդգծվում է, որ չնայած հայ գերիներին անհապաղ ու անվերապահ ազատ արձակելու մասին միջազգային տարբեր կառույցների, այդ թվում՝ 2025 թ. մարտի 12-ին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևում արտացոլված պահանջին, Ադրբեջանը շարունակում է ապօրինի կերպով պահել 19 հայ գերիների և տառապանքներ պատճառել նրանց ընտանիքներին
«Մենք գնահատում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին ուղղված Եվրամիության ջանքերը և ակնկալում ենք Ձեր ակտիվ աջակցությունը հայ գերիների անհապաղ վերադարձը հնարավոր դարձնելու հարցում: Զինված հակամարտության համատեքստում ազատազրկված բոլոր հայերի ազատ արձակումն ու հայրենադարձումն առաջնային նշանակություն ունի խաղաղության գործընթացի համար, և վստահության կառուցման կարևորագույն միջոց է։ Նման աջակցությունը դառնում է ավելի հրատապ՝ հաշվի առնելով Ադրբեջանի պաշտոնյաներիխորապես անհանգստացնող հայտարարությունները, որոնք ցույց են տալիս, որ ԼեռնայինՂարաբաղի նախկին պաշտոնյաներին վերադարձնելու մտադրություն նրանք չունեն»,–նշված է բաց նամակում:
Շեշտվում է, որ արդար դատաքննության սկզբունքների լիակատար խախտման պայմաններում կայացվել են դատավճիռներ, որոնք մինչ օրս անգամ չեն տրամադրվել կալանավորվածներին և նրանց անկախ փաստաբաններին, ինչը փաստացի խոչընդոտում է նրանց իրավունքը՝ դիմելու միջազգային ատյաններին։
«Ուստի դիմում ենք Ձեզ և եվրոպական բոլոր երկրների առաջնորդներին՝ քայլեր ձեռնարկել, որպեսզի ազատազրկված հայ գերիները հնարավորինս շուտ ազատ արձակվեն և վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ: Մենք խորապես հավատում ենք, որ Եվրոպական միությունը կարող է իրականում աջակցել այս հրատապ մարդասիրական խնդրի լուծմանը և վերջ դնել բազմաթիվ հայ ընտանիքների տառապանքներին»,–նշված է բաց նամակում։
Հավելենք, որ նամակը ստորագրել են իրավապաշտպան և մարդու իրավունքների հարցերով զբաղվող 26 հասարակական կազմակերպություններ։
Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և
հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը
դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար
Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ
տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր: