https://arm.sputniknews.ru/20260430/100-hazar-erkrpagu-ev-30-khagh-hh-3-qaghaqnerum-manramasner-fifai-eritasardakan-aaic-101570972.html
100 հազար երկրպագու և 30 խաղ ՀՀ 3 քաղաքներում. մանրամասներ ՖԻՖԱ–ի երիտասարդական ԱԱ–ից
100 հազար երկրպագու և 30 խաղ ՀՀ 3 քաղաքներում. մանրամասներ ՖԻՖԱ–ի երիտասարդական ԱԱ–ից
Sputnik Արմենիա
Մրցաշարը կանցկացվի 2029 թ. սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին։ 30.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-30T11:32+0400
2026-04-30T11:32+0400
2026-04-30T11:33+0400
ֆիֆա
հայաստան
վրաստանի հանրապետություն
ֆուտբոլի աշխարհի առաջնություն
ժաննա անդրեասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/1c/39179356_0:0:2868:1614_1920x0_80_0_0_05a396e5bb98ed668bc02302456238e2.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. 2029 թվականին, երբ Հայաստանը հյուրընկալի ՖԻՖԱ–ի երիտասարդական աշխարհի առաջնությանը, ակնկալվում է, որ այդ օրերին մեր երկիր կայցելի ավելի քան 100 հազար երկրպագու։ Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ Կանադայի Վանկուվեր քաղաքում կայացած ՖԻՖԱ-ի գործկոմի նիստի ընթացքում հաղթող է ճանաչվել Հայաստանի ու Վրաստանի՝ մրցաշարը հյուրընկալելու համատեղ հայտը։Մրցաշարը կանցկացվի 2029 թ. սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ասաց, որ մրցաշարի հետ կապված մեծ խնդիր չունեն` փոքր հարցեր են, որոնք կստանան լուծումներ։«Երևանի ու Վանաձորի ստադիոների մասով հանգիստ եմ, սակայն Իջևանի մասով անհանգիստ եմ, քանի որ այնտեղ զրոյից պետք է այն կառուցվի, թեև արդեն կան ընկերություններ, որոնք պարտավորվում են ավելի կարճ ժամանակում կառուցել»,– հայտարարեց վարչապետը։Նա նշեց, որ զբոսաշրջիկների մեծ հոսքին պատրաստ լինելու համար հյուրանոցային ոլորտը պետք է քաջալերվի, իսկ սննդի ոլորտը` խթանվի, հատկապես Վանաձորում։Հիշեցնենք, որ 2024թ–ի հունիսին հայտնի դարձավ, որ Հայաստանն ու Վրաստանը միասնական հայտ են ներկայացրել ֆուտբոլի աշխարհի` 2029 թվականի երիտասարդական առաջնությունն անցկացման համար։
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/1c/39179356_137:0:2868:2048_1920x0_80_0_0_09d0d7691fc10c4ca18192a8db903ce1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆիֆա, հայաստան, վրաստանի հանրապետություն, ֆուտբոլի աշխարհի առաջնություն, ժաննա անդրեասյան
ֆիֆա, հայաստան, վրաստանի հանրապետություն, ֆուտբոլի աշխարհի առաջնություն, ժաննա անդրեասյան
100 հազար երկրպագու և 30 խաղ ՀՀ 3 քաղաքներում. մանրամասներ ՖԻՖԱ–ի երիտասարդական ԱԱ–ից
11:32 30.04.2026 (Թարմացված է: 11:33 30.04.2026) Մրցաշարը կանցկացվի 2029 թ. սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. 2029 թվականին, երբ Հայաստանը հյուրընկալի ՖԻՖԱ–ի երիտասարդական աշխարհի առաջնությանը, ակնկալվում է, որ այդ օրերին մեր երկիր կայցելի ավելի քան 100 հազար երկրպագու։ Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Կանադայի Վանկուվեր քաղաքում կայացած ՖԻՖԱ-ի գործկոմի նիստի ընթացքում հաղթող է ճանաչվել Հայաստանի ու Վրաստանի՝ մրցաշարը հյուրընկալելու համատեղ հայտը։
Անդրեասյանը տեղեկացրեց, որ մրցաշարի անցկացման ծրագիրը դեռ նախնական է ու հնարավոր է այն փոփոխությունների ենթարկվի, սակայն պլանավորվում է, որ Երևանում տեղի կունենա մինչև 20 խաղ, Վանաձորում և Իջևանում միասին` մինչև 10 խաղ։
Մրցաշարը կանցկացվի 2029 թ. սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ասաց, որ մրցաշարի հետ կապված մեծ խնդիր չունեն` փոքր հարցեր են, որոնք կստանան լուծումներ։
«Երևանի ու Վանաձորի ստադիոների մասով հանգիստ եմ, սակայն Իջևանի մասով անհանգիստ եմ, քանի որ այնտեղ զրոյից պետք է այն կառուցվի, թեև արդեն կան ընկերություններ, որոնք պարտավորվում են ավելի կարճ ժամանակում կառուցել»,– հայտարարեց վարչապետը։
Նա նշեց, որ զբոսաշրջիկների մեծ հոսքին պատրաստ լինելու համար հյուրանոցային ոլորտը պետք է քաջալերվի, իսկ սննդի ոլորտը` խթանվի, հատկապես Վանաձորում։
Հիշեցնենք, որ 2024թ–ի հունիսին հայտնի դարձավ, որ Հայաստանն ու Վրաստանը միասնական հայտ են ներկայացրել ֆուտբոլի աշխարհի` 2029 թվականի երիտասարդական առաջնությունն անցկացման համար։