https://arm.sputniknews.ru/20260429/uzhegh-hajastan-n-u-hajaqve-n---hamagvortsakcutjan-hushagir-en-stvoragrel-101553986.html
«Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվեն» համագործակցության հուշագիր են ստորագրել
«Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվեն» համագործակցության հուշագիր են ստորագրել
Sputnik Արմենիա
Քաղաքական ուժերը համաձայնել են միասին իրականացնել նախընտրական քարոզարշավը։ 29.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-29T20:09+0400
2026-04-29T20:09+0400
2026-04-29T20:31+0400
«ուժեղ հայաստան» կուսակցություն
«հայաքվե»
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1d/101553341_0:107:2048:1259_1920x0_80_0_0_af526ec34ed8fdb2dc6329ac210435a2.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը համագործակցության հուշագիր են ստորագրել։ Տեղեկությունը հայտնում է «ՀայաՔվե» միավորումը։Նշվում է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցութան նախագահ Սամվել Կարապետյանն ընդունել է «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև «Ուժեղ Հայաստան» դաշինքի և «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար կազմի ներկայացուցիչները:«Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվեն» միասին են իրականացնելու նախընտրական քարոզարշավը՝ ելնելով իրենց քաղաքական ծրագրերի առավելագույն համադրումից։ Նրանք նաև համատեղ են իրականացնելու ընտրական գործընթացի օրինականության վերահսկողությունը։Հիշեցնենք` փետրվարի 27–ին «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը և «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը համագործակցության հուշագիր ստորագրեցին, ինչը նշանակում էր, որ նրանք մեկ միասնական ճակատով կմասնակցեն հունիսի 7–ին կայանալիք համապետական ընտրություններին։ Այդ համագործակցությունը , սակայն, ավարտվեց կարճ ժամանակ անց։ Ապրիլի 10–ին հայտնի դարձավ, որ «Միասնության թևեր» նախաձեռնությունը և «ՀայաՔվե» միավորումը որոշել են դադարեցնել համագործակցությունը։Հավելենք, որ ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման վերջնաժամկետը մայիսի 3-ն է։«Հայաստան» դաշինքը կաջակցի առավել շատ ձայներ հավաքած ընդդիմադիր ուժին. Արծվիկ Մինասյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1d/101553341_114:0:1935:1366_1920x0_80_0_0_159feaed3af385efe42733b6a921e746.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«ուժեղ հայաստան» կուսակցություն, «հայաքվե», ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, հայաստան
«ուժեղ հայաստան» կուսակցություն, «հայաքվե», ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, հայաստան
«Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվեն» համագործակցության հուշագիր են ստորագրել
20:09 29.04.2026 (Թարմացված է: 20:31 29.04.2026) Քաղաքական ուժերը համաձայնել են միասին իրականացնել նախընտրական քարոզարշավը։
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը համագործակցության հուշագիր են ստորագրել։ Տեղեկությունը հայտնում է «
ՀայաՔվե» միավորումը։
Նշվում է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցութան նախագահ Սամվել Կարապետյանն ընդունել է «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև «Ուժեղ Հայաստան» դաշինքի և «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար կազմի ներկայացուցիչները:
«Հանդիպման ընթացքում «Ուժեղ Հայաստան» դաշինքի համակարգող-ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը և «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր։ Դրանով կողմերը հանձն են առել միավորելու իրենց ջանքերը՝ Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների միջոցով հասնելու գործող վարչախմբի հեռացմանը և նոր ազգային իշխանության ձևավորմանը»,- ասված է հաղորդագրությունում։
«Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվեն» միասին են իրականացնելու նախընտրական քարոզարշավը՝ ելնելով իրենց քաղաքական ծրագրերի առավելագույն համադրումից։ Նրանք նաև համատեղ են իրականացնելու ընտրական գործընթացի օրինականության վերահսկողությունը։
Հիշեցնենք` փետրվարի 27–ին «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը և «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը
համագործակցության հուշագիր ստորագրեցին, ինչը նշանակում էր, որ նրանք մեկ միասնական ճակատով կմասնակցեն հունիսի 7–ին կայանալիք համապետական ընտրություններին։ Այդ համագործակցությունը , սակայն, ավարտվեց կարճ ժամանակ անց։ Ապրիլի 10–ին հայտնի դարձավ, որ «Միասնության թևեր» նախաձեռնությունը և «ՀայաՔվե» միավորումը
որոշել են դադարեցնել համագործակցությունը։
Հավելենք, որ
ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման վերջնաժամկետը մայիսի 3-ն է։