https://arm.sputniknews.ru/20260429/trampy-hajtararel-e-ukrainaji-harcvov-lutsum-gtnelu-putini-patrastakamutjan-masin-101563558.html
Թրամփը հայտարարել է Ուկրաինայի հարցով լուծում գտնելու Պուտինի պատրաստակամության մասին
Թրամփը հայտարարել է Ուկրաինայի հարցով լուծում գտնելու Պուտինի պատրաստակամության մասին
Sputnik Արմենիա
Խոսելով Իրանի հետ կապված իրավիճակի մասին՝ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը Թեհրանից ակնկալում է պարտության փաստացի ընդունում։ 29.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-29T23:59+0400
2026-04-29T23:59+0400
2026-04-30T00:31+0400
դոնալդ թրամփ
վլադիմիր պուտին
ամն
ռուսաստան
ուկրաինա
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/07/100746079_0:0:1500:844_1920x0_80_0_0_0fc3d1608ce43de57ae2b18f447aa00d.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը շահագրգռված է Ուկրաինայի հակամարտության ավարտի համար լուծում գտնելու հարցում։«Կարծում եմ՝ նա [Պուտինը] կցանկանար հասնել (հակամարտության- խմբ․) լուծմանը»,-ասել է Թրամփը Սպիտակ տանը տեղի ունեցած միջոցառման ժամանակ։Այս հայտարարությունը հնչել է երկու առաջնորդների հեռախոսազրույցից հետո, որի մասին ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։Զարգացնելով թեման՝ Թրամփը նշել է, որ Ռուսաստանի մասնակցությունը միջազգային այլ ճգնաժամերի կարգավորմանը, մասնավորապես Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին, ավելի տրամաբանական կլիներ Ուկրաինայի հակամարտության ավարտից հետո։ԱՄՆ նախագահը նաև հնարավոր է համարել, որ Ուկրաինայի և Իրանի շուրջ հակամարտությունները կարող են ավարտվել մոտավորապես նույն ժամկետներում։«Ո՞ր պատերազմն ավելի շուտ կավարտվի։ Ես չգիտեմ։ Գուցե նույն ժամկետներում», -ասել է նա։Անդրադառնալով Իրանի իրավիճակին՝ Թրամփը հավելել է, որ Վաշինգտոնը Թեհրանից ակնկալում է պարտության փաստացի ընդունում։Տարեսկզբից ի վեր Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները՝ ԱՄՆ-ի մասնակցությամբ, անցկացրել են բանակցությունների երեք փուլ, որոնցից վերջինը տեղի է ունեցել Ժնևում փետրվարի 17–18-ին։Ավելի ուշ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր բանակցային գործընթացում դադարի մասին՝ նշելով, որ ԱՄՆ-ն կենտրոնացած է այլ ուղղությունների վրա։ Միևնույն ժամանակ Մոսկվան բանակցությունների նոր փուլ է ակնկալում, սակայն դրա ժամկետներն ու անցկացման վայրը դեռևս որոշված չեն։
ամն
ուկրաինա
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/07/100746079_114:0:1447:1000_1920x0_80_0_0_a3b9973774303dc1e0a7d4e0f75835af.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնալդ թրամփ, վլադիմիր պուտին, ամն, ռուսաստան, ուկրաինա, իրանի իսլամական հանրապետություն
դոնալդ թրամփ, վլադիմիր պուտին, ամն, ռուսաստան, ուկրաինա, իրանի իսլամական հանրապետություն
Թրամփը հայտարարել է Ուկրաինայի հարցով լուծում գտնելու Պուտինի պատրաստակամության մասին
23:59 29.04.2026 (Թարմացված է: 00:31 30.04.2026) Խոսելով Իրանի հետ կապված իրավիճակի մասին՝ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը Թեհրանից ակնկալում է պարտության փաստացի ընդունում։
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը շահագրգռված է Ուկրաինայի հակամարտության ավարտի համար լուծում գտնելու հարցում։
«Կարծում եմ՝ նա [Պուտինը] կցանկանար հասնել (հակամարտության- խմբ․) լուծմանը»,-ասել է Թրամփը Սպիտակ տանը տեղի ունեցած միջոցառման ժամանակ։
Այս հայտարարությունը հնչել է երկու առաջնորդների հեռախոսազրույցից հետո, որի մասին ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Զարգացնելով թեման՝ Թրամփը նշել է, որ Ռուսաստանի մասնակցությունը միջազգային այլ ճգնաժամերի կարգավորմանը, մասնավորապես Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին, ավելի տրամաբանական կլիներ Ուկրաինայի հակամարտության ավարտից հետո։
«Ես կնախընտրեի, որ դուք (Ռուսաստանը- խմբ․) մասնակցեիք Ուկրաինայում պատերազմի դադարեցմանը»,-հայտարարել է նա։
ԱՄՆ նախագահը նաև հնարավոր է համարել, որ Ուկրաինայի և Իրանի շուրջ հակամարտությունները կարող են ավարտվել մոտավորապես նույն ժամկետներում։
«Ո՞ր պատերազմն ավելի շուտ կավարտվի։ Ես չգիտեմ։ Գուցե նույն ժամկետներում», -ասել է նա։
Անդրադառնալով Իրանի իրավիճակին՝ Թրամփը հավելել է, որ Վաշինգտոնը Թեհրանից ակնկալում է պարտության փաստացի ընդունում։
«Նրանք (Իրանը- խմբ․) ընդամենը մեկ բան պետք է անեն՝ պարզապես ասեն «Մենք հանձնվում ենք»»,-նշել է նա։
Տարեսկզբից ի վեր Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները՝ ԱՄՆ-ի մասնակցությամբ, անցկացրել են բանակցությունների երեք փուլ, որոնցից վերջինը տեղի է ունեցել Ժնևում փետրվարի 17–18-ին։
Ավելի ուշ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր բանակցային գործընթացում դադարի մասին՝ նշելով, որ ԱՄՆ-ն կենտրոնացած է այլ ուղղությունների վրա։ Միևնույն ժամանակ Մոսկվան բանակցությունների նոր փուլ է ակնկալում, սակայն դրա ժամկետներն ու անցկացման վայրը դեռևս որոշված չեն։