https://arm.sputniknews.ru/20260429/masishvovtashen-ertughu-avtvobusy-kvoghashrjvel-e-ka--6-tuzhats-vorvoncic-meky-hghi-kin-e-101551592.html
Մասիս–Հովտաշեն երթուղու ավտոբուսը կողաշրջվել է․ կա 6 տուժած, որոնցից մեկը հղի կին է
Մասիս–Հովտաշեն երթուղու ավտոբուսը կողաշրջվել է․ կա 6 տուժած, որոնցից մեկը հղի կին է
Sputnik Արմենիա
Վթարի հետևանքով Սիս-Սիփանիկ ճանապարհին վնասվել է նաև գազատար խողովակը։ 29.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-29T19:06+0400
2026-04-29T19:06+0400
2026-04-29T19:10+0400
վթար
վթար, պատահար, սպանություն, գողություն
հղի
տուժածներ
ավտոբուս
մասիս
արարատի մարզ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/08/28224005_0:378:2968:2048_1920x0_80_0_0_06866bf8c238ab1623927f889a8f009f.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. Արարատի մարզում կողաշրջվել է Մասիս-Հովտաշեն երթուղու ավտոբուսը. կա 6 տուժած, որոնցից մեկը հղի կին է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 29-ին` ժամը 16։30–ի սահմաններում, Սիս-Սիփանիկ ավտոճանապարհին։ Արմավիրի մարզի բնակիչ 68-ամյա Գագիկ Ա․-ն իր վարած «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Վթարի հետևանքով վնասվել է նաև գազատար խողովակը։Ըստ կայքի՝ «Մասիս» ԲԿ-ի բժիշկները տեղում 6 ուղևորի առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Նրանցից մեկը, որը հղի կին է, տեղափոխվել է հիվանդանոց։Արարատի մարզում «ԿամԱԶ»–ը բախվել է մի քանի մեքենայի և կողաշրջվել. կա 1 զոհ, 1 վիրավորՎթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է տուժած քաղաքացիների ինքնությունը։Դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» ընկերությունների ներկայացուցիչները։
մասիս
արարատի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/08/28224005_135:0:2866:2048_1920x0_80_0_0_c67bb954ed0a1637476794e21092acdb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն, հղի, տուժածներ, ավտոբուս, մասիս, արարատի մարզ
վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն, հղի, տուժածներ, ավտոբուս, մասիս, արարատի մարզ
Մասիս–Հովտաշեն երթուղու ավտոբուսը կողաշրջվել է․ կա 6 տուժած, որոնցից մեկը հղի կին է
19:06 29.04.2026 (Թարմացված է: 19:10 29.04.2026) Վթարի հետևանքով Սիս-Սիփանիկ ճանապարհին վնասվել է նաև գազատար խողովակը։
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. Արարատի մարզում կողաշրջվել է Մասիս-Հովտաշեն երթուղու ավտոբուսը. կա 6 տուժած, որոնցից մեկը հղի կին է։ Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com-ը։
Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 29-ին` ժամը 16։30–ի սահմաններում, Սիս-Սիփանիկ ավտոճանապարհին։ Արմավիրի մարզի բնակիչ 68-ամյա Գագիկ Ա․-ն իր վարած «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Վթարի հետևանքով վնասվել է նաև գազատար խողովակը։
Ըստ կայքի՝ «Մասիս» ԲԿ-ի բժիշկները տեղում 6 ուղևորի առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Նրանցից մեկը, որը հղի կին է, տեղափոխվել է հիվանդանոց։
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է տուժած քաղաքացիների ինքնությունը։
Դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» ընկերությունների ներկայացուցիչները։