https://arm.sputniknews.ru/20260429/marzerum-masnagetnervov-apahvovelu-tempery-chen-bavararum-pahanjarky-anahit-avanesjan-101531738.html
Մարզերում մասնագետներով ապահովելու տեմպերը չեն բավարարում պահանջարկը. Անահիտ Ավանեսյան
Մարզերում մասնագետներով ապահովելու տեմպերը չեն բավարարում պահանջարկը. Անահիտ Ավանեսյան
Sputnik Արմենիա
Նախարարի խոսքով` նպատակային օրդինատուրայի ծրագիրը շարունակական է լինելու։ 29.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-29T13:12+0400
2026-04-29T13:12+0400
2026-04-29T13:28+0400
հայաստան
բժիշկ
մասնագետ
անահիտ ավանեսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1e/98242026_0:0:1200:675_1920x0_80_0_0_7cde466074b6dd93b2296cf1e87fe58e.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Մինչև հուլիս կամփոփվի առնվազն 50 առողջապահական կազմակերպությունների շահագործման հանձնելու ծրագրի մի փուլը, որի շրջանակում պատրաստ կլինեն 24 բժշկական հաստատություն և 11 ամբուլատորիա։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ ԱվանեսյանըՆախարարի անդրադարձավ մարզային բժշկական կենտրոններին` նշելով, որ, օրինակ, Սիսիանի բժշկական կենտրոնն այժմ գտնվում է շինարարության և գույքով հագեցման փուլում։«Կենտրոնն ունի ռազմավարական նշանակություն և լինելու է գերհագեցած։ Այնտեղ ներդրվելու են նոր ծառայություններ, այդ թվում՝ սկրինինգային ծրագրեր, վիրահատական միջամտություններ և համակարգչային շերտագրում։ Ավելին` նախատեսվում է մեկ տարվա ընթացքում կենտրոնում հիմնել նաև ինվազիվ սրտաբանական ծառայություն»,– ասաց Ավանեսյանը։Նախարարի դիտարկմամբ՝ մարզային բժշկական կենտրոններում այսօր նկատվում է բուժառուների աննախադեպ հոսք։ Ըստ նրա՝ սա վկայում է թե՛ բժշկական ծառայությունների հասանելիության, թե՛ հանրության վստահության աճի մասին։ Ավանեսյանն ընդգծեց, որ նպատակն է ապահովել ծառայությունների այնպիսի ծավալ, որ քաղաքացին ստիպված չլինի գալ մայրաքաղաք.«Տվյալ մարզի շրջանակում հասանելի և մեր ծառայությունների ծավալի մեջ մտող ամբողջական հատվածը պետք է կարողանանք ապահովել հենց մարզում։ Ամեն մարզում հասանելի կլինի մամոգրաֆիկ ծառայություն՝ նախկինում առկա բացը լրացնելով շարժական սարքավորումների միջոցով»,– ասաց նա։Ոլորտի պատասխանատուի խոսքով` մասնագետների՝ դեպի մարզեր հոսքի դրական դինամիկա կա. նորակառույց ու վերազինված կենտրոններն այսօր գրավիչ են դարձել երիտասարդ կադրերի համար։ Միաժամանակ նախարարը նշեց, որ նպատակային օրդինատուրայի ծրագիրը շարունակական է լինելու, քանի որ մասնագետներով ապահովելու ներկայիս տեմպերը դեռևս ամբողջությամբ չեն բավարարում առկա պահանջարկը։ԲԿ–ների տնօրենների հաշիվների հսկողության մեխանիզմ է մշակվում. Անահիտ Ավանեսյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1e/98242026_119:0:1019:675_1920x0_80_0_0_093d2f7cb1aa6663767097929b935665.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բժիշկ, մասնագետ, անահիտ ավանեսյան
հայաստան, բժիշկ, մասնագետ, անահիտ ավանեսյան
Մարզերում մասնագետներով ապահովելու տեմպերը չեն բավարարում պահանջարկը. Անահիտ Ավանեսյան
13:12 29.04.2026 (Թարմացված է: 13:28 29.04.2026) Նախարարի խոսքով` նպատակային օրդինատուրայի ծրագիրը շարունակական է լինելու։
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Մինչև հուլիս կամփոփվի առնվազն 50 առողջապահական կազմակերպությունների շահագործման հանձնելու ծրագրի մի փուլը, որի շրջանակում պատրաստ կլինեն 24 բժշկական հաստատություն և 11 ամբուլատորիա։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը
«Ամիսների ընթացքում` մինչև տարվա ավարտ, մենք կիրականացնենք 50-ի մեր խոստումը»,- վստահեցրեց գերատեսչության ղեկավարը։
Նախարարի անդրադարձավ մարզային բժշկական կենտրոններին` նշելով, որ, օրինակ, Սիսիանի բժշկական կենտրոնն այժմ գտնվում է շինարարության և գույքով հագեցման փուլում։
«Կենտրոնն ունի ռազմավարական նշանակություն և լինելու է գերհագեցած։ Այնտեղ ներդրվելու են նոր ծառայություններ, այդ թվում՝ սկրինինգային ծրագրեր, վիրահատական միջամտություններ և համակարգչային շերտագրում։ Ավելին` նախատեսվում է մեկ տարվա ընթացքում կենտրոնում հիմնել նաև ինվազիվ սրտաբանական ծառայություն»,– ասաց Ավանեսյանը։
Նախարարի դիտարկմամբ՝ մարզային բժշկական կենտրոններում այսօր նկատվում է բուժառուների աննախադեպ հոսք։ Ըստ նրա՝ սա վկայում է թե՛ բժշկական ծառայությունների հասանելիության, թե՛ հանրության վստահության աճի մասին։ Ավանեսյանն ընդգծեց, որ նպատակն է ապահովել ծառայությունների այնպիսի ծավալ, որ քաղաքացին ստիպված չլինի գալ մայրաքաղաք.
«Տվյալ մարզի շրջանակում հասանելի և մեր ծառայությունների ծավալի մեջ մտող ամբողջական հատվածը պետք է կարողանանք ապահովել հենց մարզում։ Ամեն մարզում հասանելի կլինի մամոգրաֆիկ ծառայություն՝ նախկինում առկա բացը լրացնելով շարժական սարքավորումների միջոցով»,– ասաց նա։
Ոլորտի պատասխանատուի խոսքով` մասնագետների՝ դեպի մարզեր հոսքի դրական դինամիկա կա. նորակառույց ու վերազինված կենտրոններն այսօր գրավիչ են դարձել երիտասարդ կադրերի համար։ Միաժամանակ նախարարը նշեց, որ նպատակային օրդինատուրայի ծրագիրը շարունակական է լինելու, քանի որ մասնագետներով ապահովելու ներկայիս տեմպերը դեռևս ամբողջությամբ չեն բավարարում առկա պահանջարկը։