https://arm.sputniknews.ru/20260429/karvogh-en-bnapahpanakan-hetevanqner-linel-iravitshaky-tuapseum-ats-neri-hardzakumic-hetvo-101556340.html
Կարո՞ղ են բնապահպանական հետևանքներ լինել. իրավիճակը Տուապսեում՝ ԱԹՍ-ների հարձակումից հետո
Կարո՞ղ են բնապահպանական հետևանքներ լինել. իրավիճակը Տուապսեում՝ ԱԹՍ-ների հարձակումից հետո
Sputnik Արմենիա
Բնապահպանների գնահատմամբ՝ նավթի արտահոսքի հետևանքով աղտոտման մասշտաբները կարող են գերազանցել Կերչի նեղուցում տանկերների կործանումից հետո Անապայում տեղի ունեցած... 29.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-29T21:25+0400
2026-04-29T21:25+0400
2026-04-29T21:25+0400
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
անօդաչու թռչող սարք (աթս)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/11/75886675_55:41:743:428_1920x0_80_0_0_596eea581316dd99a9bcf25af13ebcae.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի - Sputnik. Տուապսեում արդեն երկրորդ օրն է՝ վերացնում են նավթավերամշակման գործարանի վրա Ուկրաինայի զինված ուժերի ԱԹՍ-ների հարձակման հետևանքները, հրդեհը տեղայնացված է։ Այս մասին հայտնել է Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը։Ապրիլի 28-ի հարձակումը մեկ ամսվա ընթացքում Տուապսեի նավթային ենթակառուցվածքներին հասցված երրորդ հարվածն էր. նախորդ միջադեպերը գրանցվել էին ապրիլի 16-ին և 20-ին։ Նախորդ հարձակումների և դրանց հաջորդած հրդեհների հետևանքով նավթամթերքի արտահոսք էր տեղի ունեցել Տուապսե գետ և Սև ծովի ջրատարածք։ Բնապահպանների գնահատմամբ՝ նավթի արտահոսքի հետևանքով աղտոտման մասշտաբները կարող են գերազանցել Կերչի նեղուցում տանկերների կործանումից հետո Անապայում տեղի ունեցած վթարի հետևանքները։«Հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները արդյունավետ փրփրային գրոհ են իրականացրել. բաց այրումը մարվել է բոլոր հատվածներում։ Գործողությունների հաջողությունն ապահովվել է ուժերի և միջոցների խմբավորման օպերատիվ ավելացման և դրանց գրագետ բաշխման շնորհիվ»,-հայտնել են օպերատիվ շտաբից՝ հղում անելով Ռուսաստանի ԱԻՆ-ին։Իշխանությունների արձագանքըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Տուապսեի էներգետիկ ենթակառուցվածքներին հասցվող հարվածները կարող են լուրջ բնապահպանական հետևանքներ ունենալ։«Ճիշտ է՝ մարզպետը հենց նոր զեկուցեց, կարծես թե լուրջ վտանգներ չկան, մարդիկ տեղում հաղթահարում են մարտահրավերները, որոնց բախվում են»,-նշել է նա։Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել մանրամասները, ընդգծելով, որ ախտահարման վայրերի մասին տեղեկությունը գաղտնի է։ Նրա խոսքով՝ հետևանքների վերացումը «պատշաճ մակարդակով է իրականացվում»։ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տեղի ունեցածն անվանել է «Կիևի ռեժիմի ահաբեկչական էության հերթական վկայությունը» և մատնանշել է միջազգային բնապահպանական կազմակերպությունների արձագանքի բացակայությունը։«Եվ որտե՞ղ են նրանք։ Չէ, նրանք, իհարկե, գոյություն ունեն։ Արձագանք չկա»,-հայտարարել է նա։ՀետևանքներըՀարձակումների հետևանքների վերացումը տևել է մի քանի օր։ Առաջին հրդեհից հետո Սև ծովում արձանագրվել էր մոտ 10 հազար քառակուսի մետր մակերեսով նավթային բիծ։ Երկրորդ միջադեպից հետո քաղաքում նկատվել են այսպես կոչված «նավթային տեղումներ»։Ապրիլի 29-ի դրությամբ՝ ափամերձ գոտուց և Տուապսե գետից հավաքվել է գրեթե 10 հազար խորանարդ մետր աղտոտված հող և ջրամազութային խառնուրդ։ Հիմնական աշխատանքները կենտրոնացված են ափամերձ գծի մոտ 1 կմ երկարությամբ հատվածում, գետի հունում մի քանի պատնեշային գիծ է տեղադրվել։Երրորդ հրդեհն ուղեկցվել է ինտենսիվ ծխով և նավթամթերքի արտահոսքով դեպի քաղաքի փողոցներից մեկը։ Հարակից թաղամասերի բնակիչները տարհանվել են, շուրջ 70 մարդ տեղավորվել է հյուրանոցում։«Ռոսպոտրեբնադզորը» շարունակում է մթնոլորտային օդի որակի մոնիթորինգը։ Ապրիլի 28-ի լաբորատոր հետազոտությունների տվյալներով՝ արձանագրվել է բենզոլի առավելագույն միանվագ համակենտրոնացման չնչին գերազանցում։ Միևնույն ժամանակ, աղտոտվածության ընդհանուր մակարդակն ավելի ցածր է, քան ապրիլի 20-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումից հետո սկսված հրդեհի ժամանակ գրանցված ցուցանիշները։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/11/75886675_99:0:699:450_1920x0_80_0_0_17c0bd5a020cfbebab9548ec68674e47.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, անօդաչու թռչող սարք (աթս), видео
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, անօդաչու թռչող սարք (աթս), видео
Կարո՞ղ են բնապահպանական հետևանքներ լինել. իրավիճակը Տուապսեում՝ ԱԹՍ-ների հարձակումից հետո
Բնապահպանների գնահատմամբ՝ նավթի արտահոսքի հետևանքով աղտոտման մասշտաբները կարող են գերազանցել Կերչի նեղուցում տանկերների կործանումից հետո Անապայում տեղի ունեցած վթարի հետևանքները։
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի - Sputnik. Տուապսեում արդեն երկրորդ օրն է՝ վերացնում են նավթավերամշակման գործարանի վրա Ուկրաինայի զինված ուժերի ԱԹՍ-ների հարձակման հետևանքները, հրդեհը տեղայնացված է։ Այս մասին հայտնել է Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը։
Ապրիլի 28-ի հարձակումը մեկ ամսվա ընթացքում Տուապսեի նավթային ենթակառուցվածքներին հասցված երրորդ հարվածն էր. նախորդ միջադեպերը գրանցվել էին ապրիլի 16-ին և 20-ին։ Նախորդ հարձակումների և դրանց հաջորդած հրդեհների հետևանքով նավթամթերքի արտահոսք էր տեղի ունեցել Տուապսե գետ և Սև ծովի ջրատարածք։ Բնապահպանների գնահատմամբ՝ նավթի արտահոսքի հետևանքով աղտոտման մասշտաբները կարող են գերազանցել Կերչի նեղուցում տանկերների կործանումից հետո Անապայում տեղի ունեցած վթարի հետևանքները։
«Հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները արդյունավետ փրփրային գրոհ են իրականացրել. բաց այրումը մարվել է բոլոր հատվածներում։ Գործողությունների հաջողությունն ապահովվել է ուժերի և միջոցների խմբավորման օպերատիվ ավելացման և դրանց գրագետ բաշխման շնորհիվ»,-հայտնել են օպերատիվ շտաբից՝ հղում անելով Ռուսաստանի ԱԻՆ-ին։
Իշխանությունների արձագանքը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Տուապսեի էներգետիկ ենթակառուցվածքներին հասցվող հարվածները կարող են լուրջ բնապահպանական հետևանքներ ունենալ։
«Ճիշտ է՝ մարզպետը հենց նոր զեկուցեց, կարծես թե լուրջ վտանգներ չկան, մարդիկ տեղում հաղթահարում են մարտահրավերները, որոնց բախվում են»,-նշել է նա։
Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել մանրամասները, ընդգծելով, որ ախտահարման վայրերի մասին տեղեկությունը գաղտնի է։ Նրա խոսքով՝ հետևանքների վերացումը «պատշաճ մակարդակով է իրականացվում»։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տեղի ունեցածն անվանել է «Կիևի ռեժիմի ահաբեկչական էության հերթական վկայությունը» և մատնանշել է միջազգային բնապահպանական կազմակերպությունների արձագանքի բացակայությունը։
«Եվ որտե՞ղ են նրանք։ Չէ, նրանք, իհարկե, գոյություն ունեն։ Արձագանք չկա»,-հայտարարել է նա։
Հարձակումների հետևանքների վերացումը տևել է մի քանի օր։ Առաջին հրդեհից հետո Սև ծովում արձանագրվել էր մոտ 10 հազար քառակուսի մետր մակերեսով նավթային բիծ։ Երկրորդ միջադեպից հետո քաղաքում նկատվել են այսպես կոչված «նավթային տեղումներ»։
Ապրիլի 29-ի դրությամբ՝ ափամերձ գոտուց և Տուապսե գետից հավաքվել է գրեթե 10 հազար խորանարդ մետր աղտոտված հող և ջրամազութային խառնուրդ։ Հիմնական աշխատանքները կենտրոնացված են ափամերձ գծի մոտ 1 կմ երկարությամբ հատվածում, գետի հունում մի քանի պատնեշային գիծ է տեղադրվել։
Երրորդ հրդեհն ուղեկցվել է ինտենսիվ ծխով և նավթամթերքի արտահոսքով դեպի քաղաքի փողոցներից մեկը։ Հարակից թաղամասերի բնակիչները տարհանվել են, շուրջ 70 մարդ տեղավորվել է հյուրանոցում։
«Ռոսպոտրեբնադզորը» շարունակում է մթնոլորտային օդի որակի մոնիթորինգը։ Ապրիլի 28-ի լաբորատոր հետազոտությունների տվյալներով՝ արձանագրվել է բենզոլի առավելագույն միանվագ համակենտրոնացման չնչին գերազանցում։ Միևնույն ժամանակ, աղտոտվածության ընդհանուր մակարդակն ավելի ցածր է, քան ապրիլի 20-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումից հետո սկսված հրդեհի ժամանակ գրանցված ցուցանիշները։