https://arm.sputniknews.ru/20260429/erazum-chei-patkeracni-bajc-harcy-hh-kvorcneln-e-karapetjany-qaghaqakan-dasht-mtelu-masin-101559737.html
Երազում չէի պատկերացնի, բայց հարցը ՀՀ կորցնելն է․ Կարապետյանը քաղաքական դաշտ մտնելու մասին
Երազում չէի պատկերացնի, բայց հարցը ՀՀ կորցնելն է․ Կարապետյանը քաղաքական դաշտ մտնելու մասին
Sputnik Արմենիա
Սամվել Կարապետյանը վստահ է՝ իրենց կուսակցությունը հաղթելու է, իսկ Ռոբերտ Քոչարյանն ու Գագիկ Ծառուկյանը աջակցելու են իրենց։ 29.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-29T22:06+0400
2026-04-29T22:06+0400
2026-04-30T00:29+0400
սամվել կարապետյան
ընտրություններ
«ուժեղ հայաստան» կուսակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1d/101560161_0:0:1280:721_1920x0_80_0_0_d2f0dbcbcddcb088406b8161bbbf9aa7.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը քաղաքական դաշտ է մտել Հայաստանի կորցնելու վտանգը կանխելու համար։ Այս մասին նա հայտնեց լրագրողներին տված հարցազրույցում։Նա իր խոսքում անդրադարձավ նաև ընտրություններում իրենց հաղթանակին ու ընդդիմադիր այլ ուժերի կողմից աջակցություն ստանալ-չստանալու հարցին։ Վստահեցրեց՝ գնում են բացարձակ հաղթանակի։ Կարապետյանը հիշեցրեց օրեր առաջ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությունները, որ աջակցելու են հաղթող ընդդիմադիր ուժին։ «Մի քանի օր առաջ Գագիկ Ծառուկյանը և Ռոբերտ Քոչարյանը հայտարարեցին, որ իրենք աջակցելու են առաջին հաղթող ուժին։ Քանի որ մենք վստահ ենք մեր հաղթանակի մեջ, դա նշանակում է, որ իրենց հայտարարությունը մեր մասին էր»,- ասաց Կարապետյանը։Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը 2025-ի հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1d/101560161_133:0:1100:725_1920x0_80_0_0_b20eacc8e0e69ca5906e80e92a91c771.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել կարապետյան, ընտրություններ, «ուժեղ հայաստան» կուսակցություն
սամվել կարապետյան, ընտրություններ, «ուժեղ հայաստան» կուսակցություն
Երազում չէի պատկերացնի, բայց հարցը ՀՀ կորցնելն է․ Կարապետյանը քաղաքական դաշտ մտնելու մասին
22:06 29.04.2026 (Թարմացված է: 00:29 30.04.2026) Սամվել Կարապետյանը վստահ է՝ իրենց կուսակցությունը հաղթելու է, իսկ Ռոբերտ Քոչարյանն ու Գագիկ Ծառուկյանը աջակցելու են իրենց։
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը քաղաքական դաշտ է մտել Հայաստանի կորցնելու վտանգը կանխելու համար։ Այս մասին նա հայտնեց լրագրողներին տված հարցազրույցում։
«Իհարկե, եթե իմ նկատմամբ չլիներ քրեական հետապնդում, Փաշինյանի վերջին տարվա անկանոն շարժումները, հարձակումները, թե՛ մարդկանց, թե՛ մեր ինքնությունների վրա, ես նույնիսկ երազում չէի պատկերացնում ինձ քաղաքական դաշտում։ Եթե հարցը մեր Հայաստանի կորցնելն է, ապա բոլոր ցանկությունները և լավ կյանքի ամբիցիաները երկրորդ պլան են գնում»,- լրագրողներին տված հարցազրույցում ասաց Սամվել Կարապետյանը։
Նա իր խոսքում անդրադարձավ նաև ընտրություններում իրենց հաղթանակին ու ընդդիմադիր այլ ուժերի կողմից աջակցություն ստանալ-չստանալու հարցին։ Վստահեցրեց՝ գնում են բացարձակ հաղթանակի։
Կարապետյանը հիշեցրեց օրեր առաջ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությունները, որ աջակցելու են հաղթող ընդդիմադիր ուժին։
«Մի քանի օր առաջ Գագիկ Ծառուկյանը և Ռոբերտ Քոչարյանը հայտարարեցին, որ իրենք աջակցելու են առաջին հաղթող ուժին։ Քանի որ մենք վստահ ենք մեր հաղթանակի մեջ, դա նշանակում է, որ իրենց հայտարարությունը մեր մասին էր»,- ասաց Կարապետյանը։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը
2025-ի հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: