https://arm.sputniknews.ru/20260428/turqiajum-qnnarkvel-e-gjumri-kars-erkatgtsi-verakangnumn-u-gvortsarkumy-hh-agn-101503966.html
Թուրքիայում քննարկվել է Գյումրի–Կարս երկաթգծի վերականգնումն ու գործարկումը. ՀՀ ԱԳՆ
Թուրքիայում քննարկվել է Գյումրի–Կարս երկաթգծի վերականգնումն ու գործարկումը. ՀՀ ԱԳՆ
Sputnik Արմենիա
Հանդիպումը տեղի է ունեցել Կարս քաղաքում։ 28.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-28T17:03+0400
2026-04-28T17:03+0400
2026-04-28T19:57+0400
կարս
երկաթուղի
հայաստան
թուրքիա
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1c/101502168_0:134:1600:1035_1920x0_80_0_0_3549d9322f3065925df6141fe7edcca6.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Այսօր տեղի է ունեցել Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման Հայաստան–Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել Կարսում։Ավելի ուշ Երևանում ԱՄՆ-ի դեսպանությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև տասնամյակներ շարունակ փակված տնտեսական ու հասարակական կապերի վերաբացման ուղղությամբ այս կոնկրետ քայլերի ձեռնարկումը՝ այն անվանելով «պատմական առաջընթաց` խաղաղ ու բարգավաճ Հարավային Կովկասի կերտման ճանապարհին»։Գյումրի-Կարս երկաթուղին չի գործում 1993 թվականից, գործարկման հնարավորությունն առաջին անգամ դիտարկվել է 2008 թվականին ՝ Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման առաջին փորձի ժամանակ։ 2010 թվականին «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ ղեկավարությունը հայտարարեց, որ ընկերությունը սկսում է մշակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկաթուղային նախագիծը։ Հարցը կրկին ասպարեզ եկավ արդեն 44-օրյա պատերազմից հետո՝ գլոբալ աշխարհաքաղաքական տրանսֆորմացիաների ֆոնին։Վրաստանը և Ադրբեջանը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառավարման ձեռնարկություն են ստեղծում2021 թվականի վերջից Երևանն ու Անկարան սկսել են բանակցություններ հարաբերությունների կարգավորման շուրջ՝ նշանակելով հատուկ ներկայացուցիչներ։2022 թվականին պայմանավորվածություն է ձեռք բերվել երրորդ երկրների քաղաքացիների կողմից սահմանը հատելու հնարավորության և բեռների ուղիղ ավիափոխադրումներ սկսելու մասին, սակայն հարցը դեռևս մնում է չլուծված։
կարս
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1c/101502168_83:0:1506:1067_1920x0_80_0_0_9884281daf1d9a6fa803c93efdbaea6a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կարս, երկաթուղի, հայաստան, թուրքիա, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
կարս, երկաթուղի, հայաստան, թուրքիա, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
Թուրքիայում քննարկվել է Գյումրի–Կարս երկաթգծի վերականգնումն ու գործարկումը. ՀՀ ԱԳՆ
17:03 28.04.2026 (Թարմացված է: 19:57 28.04.2026) Հանդիպումը տեղի է ունեցել Կարս քաղաքում։
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Այսօր տեղի է ունեցել Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման Հայաստան–Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը: Այս մասին հայտնում է
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել Կարսում։
«Տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների ընդլայնման համատեսքստում կողմերն ընդգծել են Գյումրի-Կարս երկաթգծի շուտափույթ գործարկման կարևորությունը»,– նշված է հաղորդագրությունում։
Ավելի ուշ Երևանում ԱՄՆ-ի դեսպանությունը
հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև տասնամյակներ շարունակ փակված տնտեսական ու հասարակական կապերի վերաբացման ուղղությամբ այս կոնկրետ քայլերի ձեռնարկումը՝ այն անվանելով «պատմական առաջընթաց` խաղաղ ու բարգավաճ Հարավային Կովկասի կերտման ճանապարհին»։
Գյումրի-Կարս երկաթուղին չի գործում 1993 թվականից, գործարկման հնարավորությունն առաջին անգամ դիտարկվել է 2008 թվականին ՝ Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման առաջին փորձի ժամանակ։ 2010 թվականին «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ ղեկավարությունը հայտարարեց, որ ընկերությունը սկսում է մշակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկաթուղային նախագիծը։ Հարցը կրկին ասպարեզ եկավ արդեն 44-օրյա պատերազմից հետո՝ գլոբալ աշխարհաքաղաքական տրանսֆորմացիաների ֆոնին։
2021 թվականի վերջից Երևանն ու Անկարան սկսել են բանակցություններ հարաբերությունների կարգավորման շուրջ՝ նշանակելով հատուկ ներկայացուցիչներ։
2022 թվականին պայմանավորվածություն է ձեռք բերվել երրորդ երկրների քաղաքացիների կողմից սահմանը հատելու հնարավորության և բեռների ուղիղ ավիափոխադրումներ սկսելու մասին, սակայն հարցը դեռևս մնում է չլուծված։