https://arm.sputniknews.ru/20260428/nvor-astgh-erknakamarum-patani-rusastanci-shakhmatisty-hh-qaghaqaciutjun-e-stacel-101470678.html
Նոր աստղ երկնակամարում. պատանի ռուսաստանցի շախմատիստը ՀՀ քաղաքացիություն է ստացել
Նոր աստղ երկնակամարում. պատանի ռուսաստանցի շախմատիստը ՀՀ քաղաքացիություն է ստացել
Sputnik Արմենիա
Արա Նալբանդյան, Sputnik Արմենիա 28.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-28T08:55+0400
2026-04-28T08:55+0400
2026-04-28T08:55+0400
շախմատ
շախմատի միջազգային ֆեդերացիա (ֆիդե)
շախմատիստ
սերգեյ սկլոկին
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/17/101327227_0:17:1280:737_1920x0_80_0_0_7763849505b76629a0655b85eeb706f0.jpg
Արա Նալբանդյան, Sputnik ԱրմենիաԱյս տարվա մարտի վերջին Հայաստանի սպորտային քաղաքացիություն ստացավ Սերգեյ Սկլոկինը` մինչև 12 տարեկանների վարկանիշի լավագույն եռյակի մեջ ընդգրկված տաղանդավոր ռուսաստանցի շախմատիստներից մեկը։ Բացի այդ, պատանի շախմատիստը նաև հայկական արմատներ ունի (նրա մայրը Սվետլանա Բաղիյանն է):Լուռ նստել անկյունումՍերյոժայի շախմատային ուղին սկսվեց 2020 թվականին, երբ նա սովորում էր Ռեուտով քաղաքի հանրակրթական դպրոցի երկրորդ դասարանում: Նրա դասերն ավելի շուտ էին ավարտվում, քան քրոջինը, որը նաև թատերական ստուդիա էր հաճախում։ Զբաղված մարդիկ լինելով` Սերյոժայի ծնողները որոշեցին որդուն էլ շախմատի խմբակ տանել, որպեսզի հարմար լինի աշխատանքից հետո միանգամից երկուսին էլ վերցնելը։Սակայն դա հնարավոր դարձավ միայն երկար համոզելուց հետո. Սերյոժային սկզբում չէին ընդունում` սկսնակ էր և չէր կարողանա հասնել մյուս երեխաներին: Ի վերջո տղային վերցրին՝ անկյունում լուռ նստելու պայմանով: Մեկ ամիս Սերյոժան «հանգիստ նստեց», բայց Նոր տարվա շեմին, երբ շախմատի խմբակում մրցաշար էր անցկացվում, հանկարծ հաղթեց բոլորին: Դրանից հետո մարզիչը «թույլ տվեց» փոքրիկ շախմատիստին խաղալ համակարգչի հետ:«Կաիսա»Մի օր, շախմատային պորտալներից մեկում խաղալիս, Սերյոժան կիրակնօրյա առցանց մրցաշարի հայտարարություն տեսավ Երևանի «Կաիսա» շախմատի դպրոցի սաների համար։ Դպրոցը ղեկավարում էր միջազգային գրոսմայստեր Տիգրան Նալբանդյանը, որը 2006 թվականին Հայաստանի հավաքականին ոսկե մեդալի հասցրեց շախմատի համաշխարհային օլիմպիադայում։Փորձառու գրոսմայստերը Սերյոժայի մոտ ձիրք նկատեց և հրավիրեց դպրոցի առցանց դասընթացներին մասնակցելու։ Այսպես տղան շաբաթը երկու անգամ սկսեց սովորել Տիգրան Նալբանդյանի մոտ։ Ավելի ուշ, արդեն Երևանում, Սերյոժան հաճախում էր «Կաիսայի» առկա խմբային դասընթացներին, որտեղ կարելի էր խաղաղ «կենդանի» ձևով։Ովքե՞ր են Հայաստանի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիներըԻսկ Սկլոկինը երկար էր խաղում. երբ խումբը ցրվում էր, նա սպասում էր մինչև մարզիչները ազատվեն` նրանց հետ ուժերը չափելու համար։ Լինում էր` մրցում էր Նալբանդյանի ընկերների հետ` գրոսմայստերներ, որոնք չէին մերժում աճող սերնդի վառ ներկայացուցչին։Նախորդ տարվա ամռանը Տիգրան Նալբանդյանը հեռացավ կյանքից, սակայն նրա հետ շփումն ու պարապմունքները երկար կհիշվեն։Եռակի չեմպիոն և սենսացիա Դոհայում«Կաիսայում» պարապմունքներ ու առցանց շախմատային մարտերը զուր չանցան։ 2023 թվականի հունիսին Բաթումում Սերգեյ Սկլոկինը արագ շախմատի, բլիցի ու կոմպոզիցիայի (շախմատային խնդիրների ու էտյուդների լուծում) աշխարհի չեմպիոն դարձավ մինչև 10 տարեկան տղաների շրջանում։Հաջորդ տարվա դեկտեմբերին նա ՖԻԴԵ–ի վարպետի կոչում ստացավ։Սակայն գլխավոր սենսացիան Սերգեյ Սկլոկինն առաջացրեց 2025 թվականի դեկտեմբերին Կատարում կայացած կայծակնային շախմատի (բլից) աշխարհի առաջնության ժամանակ։։ Հեղինակավոր մրցաշարի երրորդ տուրում նա 80-րդ քայլում հաղթեց դասական շախմատի աշխարհի գործող չեմպիոն Գուկեշ Դոմարաջուին։Այս հաջողությունը լայն արձագանք գտավ շախմատային հանրության շրջանում, և համաշխարհային շախմատային մամուլը սկսեց խոսել Սերգեյի մասին:Սերյոժայի ունակությունները նկատեց Լևոն Արոնյանը. «Շատ տաղանդավոր շախմատիստ է։ Կեցցե։ Այո, հետագայում պարտվեց մի քանի պարտիաներում, բայց ոչինչ»։Պատանի շախմատիստի ձեռքբերումները բարձր գնահատեց նաև աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովը։«Հաղթանակն աշխարհի չեմպիոն Գուկեշ Դոմարաջուի նկատմամբ հիանալի արդյունք է երիտասար շախմատիստ Սերգեյ Սկլոկինի համար», – ասաց Կարպովը։Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սերգեյ Սմագինը Սկլոկինին բնութագրեց որպես մեծ ապագայով լավ շախմատիստ` միևնույն ժամանակ նշելով, որ նա դեռ շատ պետք է աշխատի։Իսկ ահա թե ինչ ասաց չեմպիոնին հաղթելուց հետո ինքը`Սերգեյը.«Այս հաղթանակը շատ կարևոր է... Այժմ ավելի շատ հնարավորություններ կլինեն wild card (հատուկ հրավեր, որը թույլ է տալիս մասնակցել մրցաշարին առանց ստանդարտ որակավորման) ստանալ որոշ մրցաշարերի համար, որոնցում ընդհանուր հիմունքներով հայտնվելը դժվար է։ իսկ մրցակցության տեսանկյունից՝ սա պարզապես մեկ խաղ է, աշխատանքային պահ»։Հայկ Մարտիրոսյանը դարձել է Մոսկվայի «Aeroflot Open» շախմատային մրցաշարի մրցանակակիրՈւ թեև պատանի Սերգեյին չհաջողվեց հաղթահարել ծանրագույն մրցաշարը, ընդհանուր առմամբ` այն վատ չանցավ նրա համար։ Չէ՞ որ Գուկեշից բացի, նա հաղթեց այնպիսի անվանի գրոսմայստերների, ինչպիսիք են Մաքս Վարմերդամը (Նիդեռլանդներ), Բրենդոն Ջեյկոբսոնը (ԱՄՆ), Արամ Հակոբյանը (Հայաստան), Սուբրամանյամ Բհարատը (Հնդկաստան), Ալեքսանդար Ինջիչը (Սերբիա), և վարկանիշում 200 կետ ավելացրեց։Միջազգային վարպետը ՀայաստանիցԱյս տարվա գարնանը Սերգեյ Սկլոկինը սպորտային քաղաքացիությունը ռուսականից փոխեց հայկականի և այսուհետ ներկայացնում է Հայաստանը։ Ի դեպ, առաջին մրցաշարը Հայաստանը ներկայացնող շախմատիստի կարգավիճակով Սերգեյն անցկացրեց Ռեյկյավիկում։Իսկ ապրիլի կեսերին ՖԻԴԵ–ի նախագահական խորհուրդը (Շախմատի համաշխարհային ֆեդերացիա) Սերգեյ Սկլոկինին միջազգային վարպետի կոչում շնորհեց։ Ի դեպ, չենք սխալվի, եթե ասենք, որ Սկլոկինը ամենաերիտասարդ միջազգային վարպետն է ՀՀ շախմատի պատմության մեջ։Իր հարցազրույցներից մեկում Կատարում բլիցի աշխարհի առաջնությունից հետո Սերգեյ Սկլոկինը խոստովանեց, որ այսօրվա շախմատիստներից կցանկանար խաղալ Մագնուս Կառլսենի և Լևոն Արոնյանի հետ։Հայ շախմատիստը հաղթել է Մոսկվայում կայացած «լեգենդների մրցաշարում»Դոհայում Սերգեյին շատ քիչ էր մնացել Կառլսենի հետ խաղալու համար, բայց անհաջողությունների շարքը թույլ չտվեց նրան հաղթահարել մրցաշարային աղյուսակը, և նրանց հանդիպումը չկայացավ։ Սակայն նոր կարգավիճակում և կոչումով այն անպայման կկայանա...
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/17/101327227_60:0:1197:853_1920x0_80_0_0_f46f85ad2bbb89a7aec14a68f6204e23.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շախմատ, շախմատի միջազգային ֆեդերացիա (ֆիդե), շախմատիստ, սերգեյ սկլոկին
շախմատ, շախմատի միջազգային ֆեդերացիա (ֆիդե), շախմատիստ, սերգեյ սկլոկին
Արա Նալբանդյան, Sputnik Արմենիա
Այս տարվա մարտի վերջին Հայաստանի սպորտային քաղաքացիություն ստացավ Սերգեյ Սկլոկինը` մինչև 12 տարեկանների վարկանիշի լավագույն եռյակի մեջ ընդգրկված տաղանդավոր ռուսաստանցի շախմատիստներից մեկը։ Բացի այդ, պատանի շախմատիստը նաև հայկական արմատներ ունի (նրա մայրը Սվետլանա Բաղիյանն է):
Սերյոժայի շախմատային ուղին սկսվեց 2020 թվականին, երբ նա սովորում էր Ռեուտով քաղաքի հանրակրթական դպրոցի երկրորդ դասարանում: Նրա դասերն ավելի շուտ էին ավարտվում, քան քրոջինը, որը նաև թատերական ստուդիա էր հաճախում։ Զբաղված մարդիկ լինելով` Սերյոժայի ծնողները որոշեցին որդուն էլ շախմատի խմբակ տանել, որպեսզի հարմար լինի աշխատանքից հետո միանգամից երկուսին էլ վերցնելը։
Սակայն դա հնարավոր դարձավ միայն երկար համոզելուց հետո. Սերյոժային սկզբում չէին ընդունում` սկսնակ էր և չէր կարողանա հասնել մյուս երեխաներին: Ի վերջո տղային վերցրին՝ անկյունում լուռ նստելու պայմանով: Մեկ ամիս Սերյոժան «հանգիստ նստեց», բայց Նոր տարվա շեմին, երբ շախմատի խմբակում մրցաշար էր անցկացվում, հանկարծ հաղթեց բոլորին: Դրանից հետո մարզիչը «թույլ տվեց» փոքրիկ շախմատիստին խաղալ համակարգչի հետ:
Մի օր, շախմատային պորտալներից մեկում խաղալիս, Սերյոժան կիրակնօրյա առցանց մրցաշարի հայտարարություն տեսավ Երևանի «Կաիսա» շախմատի դպրոցի սաների համար։ Դպրոցը ղեկավարում էր միջազգային գրոսմայստեր Տիգրան Նալբանդյանը, որը 2006 թվականին Հայաստանի հավաքականին ոսկե մեդալի հասցրեց շախմատի համաշխարհային օլիմպիադայում։
Փորձառու գրոսմայստերը Սերյոժայի մոտ ձիրք նկատեց և հրավիրեց դպրոցի առցանց դասընթացներին մասնակցելու։ Այսպես տղան շաբաթը երկու անգամ սկսեց սովորել Տիգրան Նալբանդյանի մոտ։ Ավելի ուշ, արդեն Երևանում, Սերյոժան հաճախում էր «Կաիսայի» առկա խմբային դասընթացներին, որտեղ կարելի էր խաղաղ «կենդանի» ձևով։
Իսկ Սկլոկինը երկար էր խաղում. երբ խումբը ցրվում էր, նա սպասում էր մինչև մարզիչները ազատվեն` նրանց հետ ուժերը չափելու համար։ Լինում էր` մրցում էր Նալբանդյանի ընկերների հետ` գրոսմայստերներ, որոնք չէին մերժում աճող սերնդի վառ ներկայացուցչին։
Նախորդ տարվա ամռանը Տիգրան Նալբանդյանը հեռացավ կյանքից, սակայն նրա հետ շփումն ու պարապմունքները երկար կհիշվեն։
Եռակի չեմպիոն և սենսացիա Դոհայում
«Կաիսայում» պարապմունքներ ու առցանց շախմատային մարտերը զուր չանցան։ 2023 թվականի հունիսին Բաթումում Սերգեյ Սկլոկինը արագ շախմատի, բլիցի ու կոմպոզիցիայի (շախմատային խնդիրների ու էտյուդների լուծում) աշխարհի չեմպիոն դարձավ մինչև 10 տարեկան տղաների շրջանում։
Հաջորդ տարվա դեկտեմբերին նա ՖԻԴԵ–ի վարպետի կոչում ստացավ։
Սակայն գլխավոր սենսացիան Սերգեյ Սկլոկինն առաջացրեց 2025 թվականի դեկտեմբերին Կատարում կայացած կայծակնային շախմատի (բլից) աշխարհի առաջնության ժամանակ։։ Հեղինակավոր մրցաշարի երրորդ տուրում նա 80-րդ քայլում հաղթեց դասական շախմատի աշխարհի գործող չեմպիոն Գուկեշ Դոմարաջուին։
Այս հաջողությունը լայն արձագանք գտավ շախմատային հանրության շրջանում, և համաշխարհային շախմատային մամուլը սկսեց խոսել Սերգեյի մասին:
Սերյոժայի ունակությունները նկատեց Լևոն Արոնյանը. «Շատ տաղանդավոր շախմատիստ է։ Կեցցե։ Այո, հետագայում պարտվեց մի քանի պարտիաներում, բայց ոչինչ»։
Պատանի շախմատիստի ձեռքբերումները բարձր գնահատեց նաև աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովը։
«Հաղթանակն աշխարհի չեմպիոն Գուկեշ Դոմարաջուի նկատմամբ հիանալի արդյունք է երիտասար շախմատիստ Սերգեյ Սկլոկինի համար», – ասաց Կարպովը։
Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սերգեյ Սմագինը Սկլոկինին բնութագրեց որպես մեծ ապագայով լավ շախմատիստ` միևնույն ժամանակ նշելով, որ նա դեռ շատ պետք է աշխատի։
Իսկ ահա թե ինչ ասաց չեմպիոնին հաղթելուց հետո ինքը`Սերգեյը.
«Այս հաղթանակը շատ կարևոր է... Այժմ ավելի շատ հնարավորություններ կլինեն wild card (հատուկ հրավեր, որը թույլ է տալիս մասնակցել մրցաշարին առանց ստանդարտ որակավորման) ստանալ որոշ մրցաշարերի համար, որոնցում ընդհանուր հիմունքներով հայտնվելը դժվար է։ իսկ մրցակցության տեսանկյունից՝ սա պարզապես մեկ խաղ է, աշխատանքային պահ»։
Ու թեև պատանի Սերգեյին չհաջողվեց հաղթահարել ծանրագույն մրցաշարը, ընդհանուր առմամբ` այն վատ չանցավ նրա համար։ Չէ՞ որ Գուկեշից բացի, նա հաղթեց այնպիսի անվանի գրոսմայստերների, ինչպիսիք են Մաքս Վարմերդամը (Նիդեռլանդներ), Բրենդոն Ջեյկոբսոնը (ԱՄՆ), Արամ Հակոբյանը (Հայաստան), Սուբրամանյամ Բհարատը (Հնդկաստան), Ալեքսանդար Ինջիչը (Սերբիա), և վարկանիշում 200 կետ ավելացրեց։
Միջազգային վարպետը Հայաստանից
Այս տարվա գարնանը Սերգեյ Սկլոկինը սպորտային քաղաքացիությունը ռուսականից փոխեց հայկականի և այսուհետ ներկայացնում է Հայաստանը։ Ի դեպ, առաջին մրցաշարը Հայաստանը ներկայացնող շախմատիստի կարգավիճակով Սերգեյն անցկացրեց Ռեյկյավիկում։
Իսկ ապրիլի կեսերին ՖԻԴԵ–ի նախագահական խորհուրդը (Շախմատի համաշխարհային ֆեդերացիա) Սերգեյ Սկլոկինին միջազգային վարպետի կոչում շնորհեց։ Ի դեպ, չենք սխալվի, եթե ասենք, որ Սկլոկինը ամենաերիտասարդ միջազգային վարպետն է ՀՀ շախմատի պատմության մեջ։
Իր հարցազրույցներից մեկում Կատարում բլիցի աշխարհի առաջնությունից հետո Սերգեյ Սկլոկինը խոստովանեց, որ այսօրվա շախմատիստներից կցանկանար խաղալ Մագնուս Կառլսենի և Լևոն Արոնյանի հետ։
Դոհայում Սերգեյին շատ քիչ էր մնացել Կառլսենի հետ խաղալու համար, բայց անհաջողությունների շարքը թույլ չտվեց նրան հաղթահարել մրցաշարային աղյուսակը, և նրանց հանդիպումը չկայացավ։ Սակայն նոր կարգավիճակում և կոչումով այն անպայման կկայանա...