https://arm.sputniknews.ru/20260428/mek-shnchi-hashvvov-hnan-hajastanum-ev-hetkhvorhrdajin-ajl-erkrnerum-2025i-tvjalner-101487018.html
Մեկ շնչի հաշվով ՀՆԱ–ն Հայաստանում և հետխորհրդային այլ երկրներում. 2025–ի տվյալներ
Մեկ շնչի հաշվով ՀՆԱ–ն Հայաստանում և հետխորհրդային այլ երկրներում. 2025–ի տվյալներ
Sputnik Արմենիա
Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ–ն 2025 թվականին կազմել է ավելի քան 9,5 հազար դոլար։ Հայաստանում և ԱՄՆ–ում 1 դոլարի գնողունակությանը հավասարեցված հաշվարկով այդ... 28.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-28T20:37+0400
2026-04-28T20:37+0400
2026-04-28T20:37+0400
հայաստան
հնա (համախառը ներքին արդյունք)
դոլար
ռուսաստան
ինֆոգրաֆիկա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1c/101487384_0:54:1411:848_1920x0_80_0_0_1ec77b696e7b3f5634ff81fa30fe11ca.jpg
Մեկ շնչի հաշվով ՀՆԱ–ի ցուցանիշով Հայաստանը հետխորհրդային երկրների շարքում (բացի Բալթյան երկրներից) 6–րդ տեղում է: Այդ մասին են վկայում Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալները։Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ–ն 2025 թվականին կազմել է 9 521 դոլար, ինչը 11,2%–ով բարձր է 2024 թվականի ցուցանիշից։ Առաջին տեղում Ռուսաստանն է (17 972 դոլար), որին հաջորդում են Ղազախստանը (14 855 դոլար) և Թուրքմենստանը (11 587 դոլար), Վրաստանը 4–րդն է (10 346 դոլար), Ադրբեջանը՝ 8–րդը (7 322 դոլար)։Հայաստանը 6–րդ տեղում է նաև գնողունակության համարժեքությամբ ՀՆԱ-ի մեկ շնչի հաշվով (Ռուսաստանն առաջատարն է նաև այս ցուցակում՝ ավելի քան 50 հազար դոլար ցուցանիշով)։ԱՄՀ–ն այս վերահաշվարկն անում է՝ համեմատելով, թե նույն քանակի դոլարով ինչ կարելի է գնել ԱՄՆ–ում և այլ երկրներում:ԱՄՀ–ի գնահատմամբ` հետխորհրդային երկրներում իրական ՀՆԱ–ն 2,5–3,5 անգամ բարձր է, քան անվանական ՀՆԱ–ն (ոչ այնքան բարձր աշխատավարձերի հաշվին տեղական ապրանքների և ծառայությունների գներն այստեղ ավելի ցածր են, քան Եվրոպայում կամ ԱՄՆ–ում):Հայաստանում այդ գործակիցը 2,6 է, և 2025 թվականի ՀՆԱ–ն նշված վերահաշվարկով կազմել է 24 871 դոլար։ Այլ կերպ ասած` ունենալով նշված 9 521 դոլարը` Հայաստանում կարելի է ձեռք բերել ապրանքների և ծառայությունների այնպիսի ծավալ, որը ԱՄՆ–ում (միջին հաշվով) կարժենար գրեթե 25 հազար դոլար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1c/101487384_105:0:1306:901_1920x0_80_0_0_a491866695ae9ce1fd1f9f22948eb268.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հնա (համախառը ներքին արդյունք), դոլար, ռուսաստան, ինֆոգրաֆիկա, инфографика
հայաստան, հնա (համախառը ներքին արդյունք), դոլար, ռուսաստան, ինֆոգրաֆիկա, инфографика
Մեկ շնչի հաշվով ՀՆԱ–ն Հայաստանում և հետխորհրդային այլ երկրներում. 2025–ի տվյալներ
Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ–ն 2025 թվականին կազմել է ավելի քան 9,5 հազար դոլար։ Հայաստանում և ԱՄՆ–ում 1 դոլարի գնողունակությանը հավասարեցված հաշվարկով այդ ցուցանիշը կազմել է մոտ 24,9 հազար դոլար։
Մեկ շնչի հաշվով ՀՆԱ–ի ցուցանիշով
Հայաստանը հետխորհրդային երկրների շարքում (բացի Բալթյան երկրներից) 6–րդ տեղում է: Այդ մասին են վկայում Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալները։
Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ–ն 2025 թվականին կազմել է 9 521 դոլար, ինչը 11,2%–ով բարձր է 2024 թվականի ցուցանիշից։ Առաջին տեղում Ռուսաստանն է (17 972 դոլար), որին հաջորդում են Ղազախստանը (14 855 դոլար) և Թուրքմենստանը (11 587 դոլար), Վրաստանը 4–րդն է (10 346 դոլար), Ադրբեջանը՝ 8–րդը (7 322 դոլար)։
Հայաստանը 6–րդ տեղում է նաև գնողունակության համարժեքությամբ ՀՆԱ-ի մեկ շնչի հաշվով (Ռուսաստանն առաջատարն է նաև այս ցուցակում՝ ավելի քան 50 հազար դոլար ցուցանիշով)։
ԱՄՀ–ն այս վերահաշվարկն անում է՝ համեմատելով, թե նույն քանակի դոլարով ինչ կարելի է գնել ԱՄՆ–ում և այլ երկրներում:
ԱՄՀ–ի գնահատմամբ` հետխորհրդային երկրներում իրական ՀՆԱ–ն 2,5–3,5 անգամ բարձր է, քան անվանական ՀՆԱ–ն (ոչ այնքան բարձր աշխատավարձերի հաշվին տեղական ապրանքների և ծառայությունների գներն այստեղ ավելի ցածր են, քան Եվրոպայում կամ ԱՄՆ–ում):
Հայաստանում այդ գործակիցը 2,6 է, և 2025 թվականի ՀՆԱ–ն նշված վերահաշվարկով կազմել է 24 871 դոլար։ Այլ կերպ ասած` ունենալով նշված 9 521 դոլարը` Հայաստանում կարելի է ձեռք բերել ապրանքների և ծառայությունների այնպիսի ծավալ, որը ԱՄՆ–ում (միջին հաշվով) կարժենար գրեթե 25 հազար դոլար։