https://arm.sputniknews.ru/20260428/jermuki-arandzin-khmbaqanakneri-argravumy-lurj-khndir-che-onishchenkvo-101498940.html
«Ջերմուկի» առանձին խմբաքանակների առգրավումը լուրջ խնդիր չէ․ Օնիշչենկո
«Ջերմուկի» առանձին խմբաքանակների առգրավումը լուրջ խնդիր չէ․ Օնիշչենկո
Sputnik Արմենիա
Հավանաբար խոսքը շշալցման տեխնոլոգիայի խախտումն է, ինչի արդյունքում արտադրանքի որոշակի խմբաքանակի մեջ հանքային ջրի համար անսովոր նյութեր կարող էին հայտնվել։ 28.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-28T15:37+0400
2026-04-28T15:37+0400
2026-04-28T15:39+0400
տեսանյութեր
տեսանյութ
ջերմուկ
«ջերմուկ գրուպ» փբը
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
գենադի օնիշչենկո
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1c/101494978_0:0:1921:1080_1920x0_80_0_0_1c97d5782a1feb33b439c1b477775719.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. «Ջերմուկ» հանքային ջրի առանձին խմբաքանակների իրացման արգելումը հայաստանյան արտադրողների համար լուրջ խնդիր չէ։ Այս մասին «Sputnik» միջազգային մուլտիմեդիոն կենտրոնում կայացած հեռուստակամրջի ժամանակ հայտարարեց ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի նախագահի տեղակալ Գենադի Օնիշչենկոն։Նրա խոսքով՝ «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավարի պաշտոնում իր նախկին աշխատանքի փորձը ցույց է տվել, որ նման դեպքերը հազվադեպ չեն. որպես կանոն` արգելվում է ոչ թե ամբողջ արտադրանքի, այլ առանձին խմբաքանակների իրացումը: Այդպիսի միջոցներ կիրառվում են նաև այլ երկրների ապրանքների նկատմամբ։ Մասնավորապես, վերջերս բելառուսական ձեռնարկություններից մեկի կաթնամթերքի ներմուծումը սահմանափակվեց անասնաբուժական դեղամիջոցի մնացորդային պարունակության ավելցուկի պատճառով:Օնիշչենկոյի խոսքով՝ «Ջերմուկի» դեպքում, հավանաբար, խոսքը կարող է լինել շշալցման տեխնոլոգիայի խախտման մասին, ինչի արդյունքում արտադրված կոնկրետ խմբաքանակում կարող էին հայտնվել հանքային ջրին ոչ բնորոշ նյութեր։Ավելի վաղ, ըստ ԶԼՄ–ների, ռուսական «Ազնիվ նշան» մակնշման պետական համակարգն արգելափակել էր «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-իկողմից 2026 թվականի փետրվարի 17-ին և մարտի 5-ին արտադրված հանքային ջրի խմբաքանակների իրացումը։Այս առնչությամբ ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացրել էր, որ դեռևս պաշտոնական տեղեկատվություն չի ստացել ՌԴ գործընկերներից՝ ինչպես «Ռոսպոտրեբնադզորից», այնպես էլ «Ռոսսելխոզնադզորից»:Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին ԶԼՄ-ներում տեղեկություն տարածվեց, որ Ռուսաստանը արգելել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը մինչև անհրաժեշտ ստուգումների ավարտը։Խոսքը 2026 թվականի փետրվարի 17-ից մարտի 5-ն արտադրված 338 հազար շիշ ջրի մասին է։ Թե կոնկրետ ինչի հետ է կապված որոշումը, չի հստակեցվում։Մակնշման պատասխանատուն ավելի վաղ արդեն կասեցրել էր «Ջերմուկի» 2.5 միլիոն շշի վաճառքը՝ 2024 թվականին Հյուսիսային Օսեթիայի բնակչի թունավորումից հետո։
ջերմուկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1c/101494978_87:0:1527:1080_1920x0_80_0_0_7b0572e47ab613027abb294a53eb6680.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, ջերմուկ, «ջերմուկ գրուպ» փբը, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, գենադի օնիշչենկո, видео
տեսանյութեր, տեսանյութ, ջերմուկ, «ջերմուկ գրուպ» փբը, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, գենադի օնիշչենկո, видео
«Ջերմուկի» առանձին խմբաքանակների առգրավումը լուրջ խնդիր չէ․ Օնիշչենկո
15:37 28.04.2026 (Թարմացված է: 15:39 28.04.2026) Հավանաբար խոսքը շշալցման տեխնոլոգիայի խախտումն է, ինչի արդյունքում արտադրանքի որոշակի խմբաքանակի մեջ հանքային ջրի համար անսովոր նյութեր կարող էին հայտնվել։
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. «Ջերմուկ» հանքային ջրի առանձին խմբաքանակների իրացման արգելումը հայաստանյան արտադրողների համար լուրջ խնդիր չէ։ Այս մասին «Sputnik» միջազգային մուլտիմեդիոն կենտրոնում կայացած հեռուստակամրջի ժամանակ հայտարարեց ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի նախագահի տեղակալ Գենադի Օնիշչենկոն։
Նրա խոսքով՝ «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավարի պաշտոնում իր նախկին աշխատանքի փորձը ցույց է տվել, որ նման դեպքերը հազվադեպ չեն. որպես կանոն` արգելվում է ոչ թե ամբողջ արտադրանքի, այլ առանձին խմբաքանակների իրացումը: Այդպիսի միջոցներ կիրառվում են նաև այլ երկրների ապրանքների նկատմամբ։ Մասնավորապես, վերջերս բելառուսական ձեռնարկություններից մեկի կաթնամթերքի ներմուծումը սահմանափակվեց անասնաբուժական դեղամիջոցի մնացորդային պարունակության ավելցուկի պատճառով:
Օնիշչենկոյի խոսքով՝ «Ջերմուկի» դեպքում, հավանաբար, խոսքը կարող է լինել շշալցման տեխնոլոգիայի խախտման մասին, ինչի արդյունքում արտադրված կոնկրետ խմբաքանակում կարող էին հայտնվել հանքային ջրին ոչ բնորոշ նյութեր։
«Այստեղ ոչ մի սարսափելի բան չկա. առգրավել են մեկ խմբաքանակ, բայց «Ջերմուկը» մնում է շուկայում»,- հավելեց փորձագետը:
Ավելի վաղ, ըստ ԶԼՄ–ների, ռուսական «Ազնիվ նշան» մակնշման պետական համակարգն արգելափակել էր «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-իկողմից 2026 թվականի փետրվարի 17-ին և մարտի 5-ին արտադրված հանքային ջրի խմբաքանակների իրացումը։
Այս առնչությամբ ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացրել էր, որ դեռևս պաշտոնական տեղեկատվություն չի ստացել ՌԴ գործընկերներից՝ ինչպես «Ռոսպոտրեբնադզորից», այնպես էլ «Ռոսսելխոզնադզորից»:
Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին ԶԼՄ-ներում տեղեկություն տարածվեց, որ
Ռուսաստանը արգելել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը մինչև անհրաժեշտ ստուգումների ավարտը։
Խոսքը 2026 թվականի փետրվարի 17-ից մարտի 5-ն արտադրված 338 հազար շիշ ջրի մասին է։ Թե կոնկրետ ինչի հետ է կապված որոշումը, չի հստակեցվում։
Մակնշման պատասխանատուն ավելի վաղ արդեն կասեցրել էր «Ջերմուկի» 2.5 միլիոն շշի վաճառքը՝ 2024 թվականին
Հյուսիսային Օսեթիայի բնակչի թունավորումից հետո։