https://arm.sputniknews.ru/20260428/irancinery-erkrvord-harvatsy-spasum-en-hjusis-arevmutqic-arevelaget-101504492.html
Իրանցիները երկրորդ հարվածը սպասում են հյուսիս-արևմուտքից. արևելագետ
Իրանցիները երկրորդ հարվածը սպասում են հյուսիս-արևմուտքից. արևելագետ
Sputnik Արմենիա
Արևելագետի տեղեկություններով՝ ընդդեմ Իրանի ամերիկա-իսրայելական հարձակումների ընթացքում սադրանքներ էին նախապատրաստվում ՌԴ Կասպյան նավատորմի դեմ, որոնք, սակայն... 28.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-28T17:16+0400
2026-04-28T17:16+0400
2026-04-28T17:16+0400
կարինե գևորգյան
իրանի իսլամական հանրապետություն
ադրբեջան
թուրքիա
ամն
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1c/101497111_1:0:1270:714_1920x0_80_0_0_c2856a2301236e63ba232197413c187d.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. Կասպյան տարածաշրջանի և Իրանի շուրջ աշխարհաքաղաքական լարվածությունը հղի է ռազմական խոշոր դիմակայության վտանգով, և Թեհրանում չեն բացառում թուրք-ադրբեջանական տանդեմի հարվածը: Ռուսական НТВ հեռուստաալիքի «Своя правда» հասարակական-քաղաքական թոք-շոուում արևելագետ, քաղաքագետ Կարինե Գևորգյանը պարզաբանել է, որ էսկալացիայի վտանգի մասին են վկայում Ադրբեջանում և Թուրքիայում իրանական սահմանի մոտ անցկացված լայնածավալ զորավարժությունները, բացի այդ՝ դրա մասին արդեն բացահայտ խոսում են Իրանի խորհրդարանում:Նա նաև հավելել է, որ շփվել է իրանցի ադրբեջանցիների հետ, որոնք պնդում են, որ Ադրբեջանի կողմից ամերիկա-իսրայելական հարձակումների ժամանակ իրենց վրա ևս «եկել» են:«Ես հյուրանոցում ապրում էի իրանցի ադրբեջանցիների հետ, որոնք ինձ ասում էին. «Ինչպե՞ս չէր գալիս, երբ ինքներս մեր սեփական աչքերով էինք դա տեսնում։ Մեզ մոտ մարդիկ մահացան»։ Դա իրանցի ադրբեջանցիներ էին, որոնք «պոկվեցին» Հայաստան։ Ի դեպ, աղքատ մարդիկ էին կուտակվել սահմանին։ Եվ պետք է արժանին մատուցել Փաշինյանին, քանի որ սահմանին նա օգնություն կազմակերպեց։ Նրանք պարզապես փախչում էին, հարվածներն ուղիղ նրանց վրա էին: Եվ ինչ, նրանք կարո՞ղ էին դա չտեսնել»,- ասում է արևելագետը։Նրա գնահատմամբ՝ գրոհներ կարող էին իրականացվել նաև քրդերով բնակեցված իրաքյան տարածքներից, սակայն, դատելով տեղանքի ռելիեֆից, ավելի հարմար կլիներ դա անել Ադրբեջանի կողմից:Գևորգյանը նաև ուշադրություն է հրավիրել այնպիսի մանրամասնի վրա, ինչպիսին համաժամանակյա հարվածներն են Ուկրաինայի կողմից Պովոլժիեին և Իսրայելի կողմից՝ իրանական նավահանգիստներին։ Նրա տեղեկություններով՝ սադրանքներ էին նախապատրաստվում նաև ՌԴ Կասպյան նավատորմի դեմ, որոնք, սակայն, խափանվեցին ռուսական զորավարժություններով։Քաղաքագետի խոսքով՝ հիմա, Իրանի հետ կապված այս ամբողջ պատմության ֆոնին, զորավարժություններ են ընթանում՝ «ամեն ինչ թնդում է» Կարսի մարզում ու Նախիջևանում։Ավելի վաղ Երևանում կայացած «Աշխարհաքաղաքական ռիսկեր. Հարավային Կովկասի զարգացման սցենարները և հակամարտության ազդեցությունը Մերձավոր Արևելքում» խորհրդաժողովում արևելագետ Կարինե Գևորգյանը կարծիք էր հայտնել, որ դատելով Իրանի հարավում և հյուսիս-արևմուտքում սպառազինությունների կենտրոնացումից՝ պատերազմը կշարունակվի, բայց ընդհատումներով՝ ակտիվացման ժամանակահատվածներով, որոնց միջև կլինեն ռազմական գործողությունների կարճատև սառեցման փուլեր:
իրանի իսլամական հանրապետություն
ադրբեջան
թուրքիա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Каринэ Геворгян о возможном участии Азербайджана и Турции в ближневосточном конфликте
Sputnik Արմենիա
Каринэ Геворгян о возможном участии Азербайджана и Турции в ближневосточном конфликте
2026-04-28T17:16+0400
true
PT4M43S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1c/101497111_234:0:1186:714_1920x0_80_0_0_afdbc4bdaa8c5d5159b225e78070ef1e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կարինե գևորգյան, իրանի իսլամական հանրապետություն, ադրբեջան, թուրքիա, ամն, պատերազմ, видео
կարինե գևորգյան, իրանի իսլամական հանրապետություն, ադրբեջան, թուրքիա, ամն, պատերազմ, видео
Իրանցիները երկրորդ հարվածը սպասում են հյուսիս-արևմուտքից. արևելագետ
Արևելագետի տեղեկություններով՝ ընդդեմ Իրանի ամերիկա-իսրայելական հարձակումների ընթացքում սադրանքներ էին նախապատրաստվում ՌԴ Կասպյան նավատորմի դեմ, որոնք, սակայն, խափանվեցին ռուսական զորավարժություններով:
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. Կասպյան տարածաշրջանի և Իրանի շուրջ աշխարհաքաղաքական լարվածությունը հղի է ռազմական խոշոր դիմակայության վտանգով, և Թեհրանում չեն բացառում թուրք-ադրբեջանական տանդեմի հարվածը: Ռուսական НТВ հեռուստաալիքի «Своя правда» հասարակական-քաղաքական թոք-շոուում արևելագետ, քաղաքագետ Կարինե Գևորգյանը պարզաբանել է, որ էսկալացիայի վտանգի մասին են վկայում Ադրբեջանում և Թուրքիայում իրանական սահմանի մոտ անցկացված լայնածավալ զորավարժությունները, բացի այդ՝ դրա մասին արդեն բացահայտ խոսում են Իրանի խորհրդարանում:
«Փեզեշքիանի և նման բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով նրանք այդ մասին չեն խոսում։ Բայց խորհրդարանում այդ ամենը քննարկում են։ Ե՛վ Ռայիսիի սպանությունը (ԻԻՀ նախորդ նախագահ Էբրահիմ Ռայիսին զոհվել է իրանա-ադրբեջանական սահմանից ոչ հեռու ավիավթարի հետևանքով — խմբ.), և՛ այլն։ Սա հրապարակավ քննարկվում է, և դա « գորգի տակ բուլդոգների կռիվ չէ» (իշխանության պայքար կուլիսների հետևում): Իրանի խորհրդարանում և ԶԼՄ-ներում այս խոսույթն է։ Ոչ ոք դա չի ժխտում», - ընդգծել է Գևորգյանը։
Նա նաև հավելել է, որ շփվել է իրանցի ադրբեջանցիների հետ, որոնք պնդում են, որ Ադրբեջանի կողմից ամերիկա-իսրայելական հարձակումների ժամանակ իրենց վրա ևս «եկել» են:
«Ես հյուրանոցում ապրում էի իրանցի ադրբեջանցիների հետ, որոնք ինձ ասում էին. «Ինչպե՞ս չէր գալիս, երբ ինքներս մեր սեփական աչքերով էինք դա տեսնում։ Մեզ մոտ մարդիկ մահացան»։ Դա իրանցի ադրբեջանցիներ էին, որոնք «պոկվեցին» Հայաստան։ Ի դեպ, աղքատ մարդիկ էին կուտակվել սահմանին։ Եվ պետք է արժանին մատուցել Փաշինյանին, քանի որ սահմանին նա օգնություն կազմակերպեց։ Նրանք պարզապես փախչում էին, հարվածներն ուղիղ նրանց վրա էին: Եվ ինչ, նրանք կարո՞ղ էին դա չտեսնել»,- ասում է արևելագետը։
Նրա գնահատմամբ՝ գրոհներ կարող էին իրականացվել նաև քրդերով բնակեցված իրաքյան տարածքներից, սակայն, դատելով տեղանքի ռելիեֆից, ավելի հարմար կլիներ դա անել Ադրբեջանի կողմից:
Գևորգյանը նաև ուշադրություն է հրավիրել այնպիսի մանրամասնի վրա, ինչպիսին համաժամանակյա հարվածներն են Ուկրաինայի կողմից Պովոլժիեին և Իսրայելի կողմից՝ իրանական նավահանգիստներին։ Նրա տեղեկություններով՝ սադրանքներ էին նախապատրաստվում նաև ՌԴ Կասպյան նավատորմի դեմ, որոնք, սակայն, խափանվեցին ռուսական զորավարժություններով։
Քաղաքագետի խոսքով՝ հիմա, Իրանի հետ կապված այս ամբողջ պատմության ֆոնին, զորավարժություններ են ընթանում՝ «ամեն ինչ թնդում է» Կարսի մարզում ու Նախիջևանում։
«Այդ զորավարժություններից պատերազմի անցնելը, գիտեք, շատ հեշտ է։ Եվ դատելով այն բանից, թե ինչպես են ամերիկացիները կենտրոնանում հարավից հարվածելու համար, իրանցիները երկրորդ հարվածը սպասում են հյուսիս-արևմուտքից։ Դա ակնհայտ է», - եզրափակել է Գևորգյանը։
Ավելի վաղ Երևանում կայացած «Աշխարհաքաղաքական ռիսկեր. Հարավային Կովկասի զարգացման սցենարները և հակամարտության ազդեցությունը Մերձավոր Արևելքում» խորհրդաժողովում արևելագետ
Կարինե Գևորգյանը կարծիք էր հայտնել, որ դատելով Իրանի հարավում և հյուսիս-արևմուտքում սպառազինությունների կենտրոնացումից՝ պատերազմը կշարունակվի, բայց ընդհատումներով՝ ակտիվացման ժամանակահատվածներով, որոնց միջև կլինեն ռազմական գործողությունների կարճատև սառեցման փուլեր: