https://arm.sputniknews.ru/20260428/inch-kta-zelensku-hnaravvor-ajcy-hajastanin-qaghaqagety-nshel-e-riskery-101505682.html
Ի՞նչ կտա Զելենսկու հնարավոր այցը Հայաստանին. քաղաքագետը նշել է ռիսկերը
Ի՞նչ կտա Զելենսկու հնարավոր այցը Հայաստանին. քաղաքագետը նշել է ռիսկերը
Sputnik Արմենիա
Կարեն Իգիթյանի կարծիքով՝ Երևանն Արևմուտքին կցուցադրի իր հավատարմությունը, ինչպես նաև արտաքին քաղաքականության ռազմավարական շրջադարձը: 28.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-28T23:18+0400
2026-04-28T23:18+0400
2026-04-28T23:20+0400
վլադիմիր զելենսկի
ուկրաինա
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ռուսաստան
ադրբեջան
կարեն իգիթյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/0b/67165061_0:154:1600:1054_1920x0_80_0_0_63056a37ad6899e6ff4737918f66c24d.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հնարավոր այցը Երևան կդառնա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական հակառուսական քայլը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Կարեն Իգիթյանը: Փորձագետը վստահ է, որ Ուկրաինայի նախագահի այցը ոչ մի շահ չի բերի Երևանին, բայց լուրջ վնաս կհասցնի երկրին։Ավելի վաղ «168 ժամ» կայքը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, գրել էր, որ Զելենսկին կժամանի Երևան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի մայիսյան գագաթնաժողովին: Հատկանշական է, որ մի քանի օր առաջ նա եղել է Ադրբեջանում։Այս այցը, քաղաքագետի խոսքով, կդառնա Երևանի կողմից Արևմուտքին հավատարմության դրսևորում, ինչպես նաև արտաքին քաղաքականության մեջ ռազմավարական շրջադարձի նշան։ Այլ կերպ հնարավոր չէ մեկնաբանել այն գործչի այցը, ում երկիրը կոնֆլիկտի մեջ է Հայաստանի դաշնակցի հետ։Իգիթյանը նաև ուշադրություն հրավիրեց Զելենսկու՝ վերջերս Ադրբեջան կատարած այցի վրա, որտեղ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել էր սպառազինության համատեղ արտադրությունը։ Մեր զրուցակցի խոսքով՝ Արևմուտքը Հայաստանին և Ադրբեջանին ակտիվորեն ներքաշում է Ռուսաստանի շուրջ «սանիտարական կորդոն» ստեղծելու գործընթացի մեջ։ Ադրբեջանն ակնհայտորեն մտել է այդ խաղի մեջ, հիմա փորձեր են արվում այնտեղ ներքաշել նաև Հայաստանին։ Իգիթյանը դա անվանում է PR ակցիա, որը կատարվում է Երևանի և Բաքվի՝ Արևմուտքի խաղերին ներգրավվելուն զուգընթաց:Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը Երևանում կանցկացվի մայիսի 4–ին։ ՀՀ կառավարության որոշմամբ` օրը ոչ աշխատանքային է։
ուկրաինա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/0b/67165061_176:0:1600:1068_1920x0_80_0_0_8c5f9997e3c5094adee2c47fde4636dd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր զելենսկի, ուկրաինա, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, ադրբեջան, կարեն իգիթյան
վլադիմիր զելենսկի, ուկրաինա, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, ադրբեջան, կարեն իգիթյան
Ի՞նչ կտա Զելենսկու հնարավոր այցը Հայաստանին. քաղաքագետը նշել է ռիսկերը
23:18 28.04.2026 (Թարմացված է: 23:20 28.04.2026) Կարեն Իգիթյանի կարծիքով՝ Երևանն Արևմուտքին կցուցադրի իր հավատարմությունը, ինչպես նաև արտաքին քաղաքականության ռազմավարական շրջադարձը:
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հնարավոր այցը Երևան կդառնա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական հակառուսական քայլը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Կարեն Իգիթյանը: Փորձագետը վստահ է, որ Ուկրաինայի նախագահի այցը ոչ մի շահ չի բերի Երևանին, բայց լուրջ վնաս կհասցնի երկրին։
Ավելի վաղ «168 ժամ» կայքը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, գրել էր, որ
Զելենսկին կժամանի Երևան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի մայիսյան գագաթնաժողովին: Հատկանշական է, որ մի քանի օր առաջ նա եղել է Ադրբեջանում։
«Զելենսկու գալը կլինի Նիկոլ Փաշինյանի մարտահրավերը Ռուսաստանին։ Բնականաբար, Ռուսաստանը կարձագանքի։ Հնարավոր է, որ այդ արձագանքը լինի ոչ հրապարակային, բայց տնտեսվարողները կարող են խնդիրներ ունենալ։ Հայաստանն այդ այցից ոչինչ չի շահի», - նշել է Իգիթյանը։
Այս այցը, քաղաքագետի խոսքով, կդառնա Երևանի կողմից Արևմուտքին հավատարմության դրսևորում, ինչպես նաև արտաքին քաղաքականության մեջ ռազմավարական շրջադարձի նշան։ Այլ կերպ հնարավոր չէ մեկնաբանել այն գործչի այցը, ում երկիրը կոնֆլիկտի մեջ է Հայաստանի դաշնակցի հետ։
Իգիթյանը նաև ուշադրություն հրավիրեց Զելենսկու՝ վերջերս Ադրբեջան կատարած այցի վրա, որտեղ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել էր սպառազինության համատեղ արտադրությունը։ Մեր զրուցակցի խոսքով՝ Արևմուտքը Հայաստանին և Ադրբեջանին ակտիվորեն ներքաշում է Ռուսաստանի շուրջ «սանիտարական կորդոն» ստեղծելու գործընթացի մեջ։ Ադրբեջանն ակնհայտորեն մտել է այդ խաղի մեջ, հիմա փորձեր են արվում այնտեղ ներքաշել նաև Հայաստանին։ Իգիթյանը դա անվանում է PR ակցիա, որը կատարվում է Երևանի և Բաքվի՝ Արևմուտքի խաղերին ներգրավվելուն զուգընթաց:
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը Երևանում կանցկացվի մայիսի 4–ին։ ՀՀ կառավարության որոշմամբ` օրը ոչ աշխատանքային է։