https://arm.sputniknews.ru/20260427/vrastanum-nakhatesum-en-verin-lars-tanvogh-verakarucvats-tshanaparhy-bacel-2028-tvakanin-101464096.html
Վրաստանում նախատեսում են Վերին Լարս տանող վերակառուցված ճանապարհը բացել 2028 թվականին
Վրաստանում նախատեսում են Վերին Լարս տանող վերակառուցված ճանապարհը բացել 2028 թվականին
Sputnik Արմենիա
Նախագիծն իրականացվում է եղանակային և ռելիեֆային բարդ պայմաններում։ 27.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-27T17:52+0400
2026-04-27T17:52+0400
2026-04-27T18:59+0400
վրաստանի հանրապետություն
վերին լարս
ճանապարհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/13/77320886_0:0:2048:1152_1920x0_80_0_0_b1f1e3df6daacf288afd1147caa6366f.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Վրաստանում ծրագրում են Վերին Լարսի անցակետ տանող վերակառուցված ճանապարհը բացել 2028 թվականին։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ենթակառուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեն։23 կմ ավտոմոբիլային մայրուղու և Խաչի լեռնանցքում 9 կմ թունելի կառուցման նախագիծը պետք է ավարտին հասցվեր 2025 թվականին, սակայն ժամկետը փոխվել է։Նա նշել է, որ նախագիծն իրականացվում է եղանակային և ռելիեֆային բարդ պայմաններում։Հիշեցնենք` Խոսքը Խաչի լեռնանցքի տակ գտնվող 9–կիլոմետրանոց թունելի մասին է, որը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի-Կոբի) շրջանցող ճանապարհի մի մասն է: Թունելը երեք գիծ է ունենալու, երթևեկությունն անխափան իրականացվելու է երկու ուղղություններով: Յուրաքանչյուր 500 մետրը մեկ թունելից տարհանման ելքեր են լինելու։Նոր ճանապարհի կառուցման ավարտից հետո ձմեռային շրջանում երթևեկությունը դեպի Վերին Լարսի անցակետ այլևս չի սահմանափակվի:Ներկայիս ճանապարհի երկարությունը 34 կմ է, նոր ճանապարհն այն կկրճատի ևս 11 կմ-ով: Եթե հիմա այդ ճանապարհն անցնում են մեկ ժամում, ապա նախագծի ավարտից հետո 15 րոպե կպահանջվի:Թբիլիսիից մինչև Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) հասնելու ժամանակը 2 ժամ 30 րոպեից կկրճատվի մինչև 1 ժամ 45 րոպե:Գործող ճանապարհի երթևեկությունը եղանակային պայմանների պատճառով տարեկան միջինում 90 օր փակ է կամ դժվարանցանելի բեռնատարների համար:Կոբի գյուղից մինչև Քվեշեթի 23 կմ շրջանցիկ հատվածի շինարարության ավարտը թույլ կտա շուրջօրյա անխափան երթևեկություն ապահովել այդ տարածքով դեպի Ռուսաստան: Սա կարևոր է նաև Հայաստանի համար. հայկական բեռնատարները կկարողանան անարգել հասնել Ռուսաստան՝ առանց շաբաթներ շարունակ հերթերի մեջ մնալու։
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/13/77320886_256:0:1792:1152_1920x0_80_0_0_b6d5d281344078c216a12130267c774d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վրաստանի հանրապետություն, վերին լարս, ճանապարհ
վրաստանի հանրապետություն, վերին լարս, ճանապարհ
Վրաստանում նախատեսում են Վերին Լարս տանող վերակառուցված ճանապարհը բացել 2028 թվականին
17:52 27.04.2026 (Թարմացված է: 18:59 27.04.2026) Նախագիծն իրականացվում է եղանակային և ռելիեֆային բարդ պայմաններում։
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Վրաստանում ծրագրում են Վերին Լարսի անցակետ տանող վերակառուցված ճանապարհը բացել 2028 թվականին։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ենթակառուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեն։
23 կմ ավտոմոբիլային մայրուղու և Խաչի լեռնանցքում 9 կմ թունելի կառուցման նախագիծը պետք է ավարտին հասցվեր 2025 թվականին, սակայն ժամկետը փոխվել է։
«Շինարարությունն ակտիվ փուլում է։ Ամռանն արդեն բաց կլինի նախագծի մի հատվածը` դեպի Գուդաուրի տանող ճանապարհը։ 9 կմ երկարությամբ թունելի կառուցումն արդեն ավարտված է, տարածաշրջանում ամենաբարձր` 166 մետրանոց կամրջի շինաշխատանքները շարունակվում են»,– ասել է Սոխաձեն։
Նա նշել է, որ նախագիծն իրականացվում է եղանակային և ռելիեֆային բարդ պայմաններում։
Հիշեցնենք` Խոսքը Խաչի լեռնանցքի տակ գտնվող 9–կիլոմետրանոց
թունելի մասին է, որը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի-Կոբի) շրջանցող ճանապարհի մի մասն է: Թունելը երեք գիծ է ունենալու, երթևեկությունն անխափան իրականացվելու է երկու ուղղություններով: Յուրաքանչյուր 500 մետրը մեկ թունելից տարհանման ելքեր են լինելու։
Նոր ճանապարհի կառուցման ավարտից հետո ձմեռային շրջանում երթևեկությունը դեպի Վերին Լարսի անցակետ այլևս չի սահմանափակվի:
Ներկայիս ճանապարհի երկարությունը 34 կմ է, նոր ճանապարհն այն կկրճատի ևս 11 կմ-ով: Եթե հիմա այդ ճանապարհն անցնում են մեկ ժամում, ապա նախագծի ավարտից հետո 15 րոպե կպահանջվի:
Թբիլիսիից մինչև Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) հասնելու ժամանակը 2 ժամ 30 րոպեից կկրճատվի մինչև 1 ժամ 45 րոպե:
Գործող ճանապարհի երթևեկությունը եղանակային պայմանների պատճառով տարեկան միջինում 90 օր փակ է կամ դժվարանցանելի բեռնատարների համար:
Կոբի գյուղից մինչև Քվեշեթի 23 կմ շրջանցիկ հատվածի շինարարության ավարտը թույլ կտա շուրջօրյա անխափան երթևեկություն ապահովել այդ տարածքով դեպի Ռուսաստան: Սա կարևոր է նաև Հայաստանի համար. հայկական բեռնատարները կկարողանան անարգել հասնել Ռուսաստան՝ առանց շաբաթներ շարունակ հերթերի մեջ մնալու։