https://arm.sputniknews.ru/20260427/ukrainaji-zun-mek-orum-harvatsner-en-hascrel-belgvorvodi-marzi-18-bnakavajreri-marzpet-101442245.html
Ուկրաինայի ԶՈւ–ն մեկ օրում հարվածներ են հասցրել Բելգորոդի մարզի 18 բնակավայրերի. մարզպետ
Ուկրաինայի ԶՈւ–ն մեկ օրում հարվածներ են հասցրել Բելգորոդի մարզի 18 բնակավայրերի. մարզպետ
Sputnik Արմենիա
Վնասվել է 13 մասնավոր տուն, 3 սոցիալական և 4 կոմերցիոն օբյեկտ, ինչպես նաև 1 գյուղատնտեսական ձեռնարկություն։ 27.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-27T10:55+0400
2026-04-27T10:55+0400
2026-04-27T10:55+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
բելգորոդ
ուկրաինա
պատերազմ
ռուսաստան
անօդաչու թռչող սարք (աթս)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/12/98951483_0:0:3023:1700_1920x0_80_0_0_03cfdbe1f06050a337a7b38c32e08245.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Անցած մեկ օրում ուկրաինական ուժերը հարվածներ են հասցրել Բելգորոդի մարզի 7 համայնքների 18 բնակավայրերի, 1 մարդ զոհվել է, 6-ը` տուժել։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։Հրապարակված տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում Ուկրաինայից հրետակոծությունների և ԱԹՍ–ների հարձակումների հետևանքով վնասվել է 13 մասնավոր տուն, 3 սոցիալական և 4 առևտրային օբյեկտ, 1 գյուղատնտեսական ձեռնարկություն և 28 տրանսպորտային միջոց։Մարզպետի տվյալներով՝ անօդաչուների հարձակման հետևանքով վնասներ են գրանցվել Բելգորոդում, Ռակիտյանսկի շրջանի Սվյատոսլավկա և Պրոլետարսկի գյուղերում, ինչպես նաև Յակովլևսկի շրջանի Ժդանով ագարակում։Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
բելգորոդ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/12/98951483_0:0:2729:2047_1920x0_80_0_0_99fb5c87a86ffd7f20fe090044e2dde3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բելգորոդ, ուկրաինա, պատերազմ, ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս)
բելգորոդ, ուկրաինա, պատերազմ, ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս)
Ուկրաինայի ԶՈւ–ն մեկ օրում հարվածներ են հասցրել Բելգորոդի մարզի 18 բնակավայրերի. մարզպետ
Վնասվել է 13 մասնավոր տուն, 3 սոցիալական և 4 կոմերցիոն օբյեկտ, ինչպես նաև 1 գյուղատնտեսական ձեռնարկություն։
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Անցած մեկ օրում ուկրաինական ուժերը հարվածներ են հասցրել Բելգորոդի մարզի 7 համայնքների 18 բնակավայրերի, 1 մարդ զոհվել է, 6-ը` տուժել։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Հրապարակված տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում Ուկրաինայից հրետակոծությունների և ԱԹՍ–ների հարձակումների հետևանքով վնասվել է 13 մասնավոր տուն, 3 սոցիալական և 4 առևտրային օբյեկտ, 1 գյուղատնտեսական ձեռնարկություն և 28 տրանսպորտային միջոց։
«Բելգորոդի շրջանի Ռազումնոյե գյուղում անօդաչուների հարձակումների հետևանքով երկու կին է տուժել։ Շեբեկինսկի շրջանի Վոզնեսենովկա գյուղում FPV–անօդաչուի հարվածից 1 տղամարդ է զոհվել, 1 կին` վիրավորվել։ Տուժածը տեղափոխվել է Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց։ Շեբեկինո քաղաքում անօդաչուի հարձակման հետևանքով երկու կին բարոտրավմաներ են ստացել», – գրել է Գլադկովը Telegram–ի իր ալիքում։
Մարզպետի տվյալներով՝ անօդաչուների հարձակման հետևանքով վնասներ են գրանցվել Բելգորոդում, Ռակիտյանսկի շրջանի Սվյատոսլավկա և Պրոլետարսկի գյուղերում, ինչպես նաև Յակովլևսկի շրջանի Ժդանով ագարակում։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։