https://arm.sputniknews.ru/20260427/irany-ditarkum-e-amni-het-banakcutjunneri-hnaravvorutjuny-araghchi-101465349.html
Իրանը դիտարկում է ԱՄՆ–ի հետ բանակցությունների հնարավորությունը. Արաղչի
Իրանը դիտարկում է ԱՄՆ–ի հետ բանակցությունների հնարավորությունը. Արաղչի
Sputnik Արմենիա
Իրանի արտգործնախարարը մեկնաբանել է Դոնալդ Թրամփի աղմկահարույց հայտարարությունը։ 27.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-27T19:05+0400
2026-04-27T19:05+0400
2026-04-27T19:05+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
աբբաս արաղչի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/19/87125216_0:0:1535:864_1920x0_80_0_0_77f91ba311d08a346035fcb22eaabbe2.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Ամերիկայի Միացյալ Նահանգները Իրանին բանակցություններ է առաջարկել, Թեհրանն այժմ դիտարկում է այդ հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին «Վեստիի» լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում։Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/19/87125216_0:0:1365:1023_1920x0_80_0_0_65da4069ca45b5ad366357595520d1f3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իրանի իսլամական հանրապետություն, աբբաս արաղչի
ամն, իրանի իսլամական հանրապետություն, աբբաս արաղչի
Իրանը դիտարկում է ԱՄՆ–ի հետ բանակցությունների հնարավորությունը. Արաղչի
Իրանի արտգործնախարարը մեկնաբանել է Դոնալդ Թրամփի աղմկահարույց հայտարարությունը։
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Ամերիկայի Միացյալ Նահանգները Իրանին բանակցություններ է առաջարկել, Թեհրանն այժմ դիտարկում է այդ հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին «Վեստիի» լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում։
«Այդ դեպքում ինչո՞ւ է նա (ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը) բանակցություններ առաջարկել։ Ակնհայտ է, որ Իրանը դիմակայում է աշխարհի ամենամեծ գերտերությանը, և նրանք չեն հասել իրենց նպատակներից և ոչ մեկին, ահա թե ինչու է նա բանակցություններ խնդրում, և մենք հիմա դիտարկում ենք այդ տարբերակը»,-ասել է նա՝ մեկնաբանելով այն փաստը, որ Թրամփն իրեն «հաղթող» է անվանել։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած
10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ
բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։