00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
3 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ի՞նչ գործոններ են ազդել հեղուկ գազի շուկայի վրա․ պարզաբանում է մասնագետը

© SputnikАвтозаправочная станция в Геганисте
Автозаправочная станция в Геганисте - Sputnik Արմենիա, 1920, 27.04.2026
Բաժանորդագրվել
Ամսվա կտրվածքով Հայաստան է ներկրվում մոտ 5000-7000 տ հեղուկ գազ ու հենց այդքան էլ սպառվում է այդ ընթացքում։
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Հայաստանում հեղուկ գազի խնդիրը կապված է ոչ միայն Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների և Վերին Լարսի անցակետով անցնող ճանապարհի պարբերաբար փակման, այլև ներքին գործոնների հետ: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Վերջին օրերին վարորդները դժգոհում են, որ լցակայանների մի մասը չի գործում, իսկ գործողներում էլ գազը կա՛մ սահմանափակ է, կա՛մ վաճառվում է բարձր գներով։ Երկար հերթ են կանգնում, որպեսզի ավտոմեքենան լիցքավորեն։ Որոշ գազալցակայաններում հեղուկ գազը կտրոններով է վաճառվում։
Պարսյանը հիշեցրեց, որ Հայաստանը հեղուկ վառելիքը հիմնականում ներկրում է Ռուսաստանից, բայց ձմռան ամիսներին` նաև Իրանից և Իրաքից։ Տարածաշրջանում վերջին իրադարձություններով պայմանավորված` Իրանից և Իրաքից ներկրվող հեղուկ վառելիքի ծավալները կտրուկ նվազել են։ Անցած շաբաթ էլ եղանակային պայմանների պատճառով Վերին Լարսն էր փակվել, ինչն էլ ուղղակի ազդեցություն է թողնում Հայաստանի հեղուկ վառելիքի մատակարարումների վրա։
Նրա խոսքով՝ Հայաստանում կան մի քանի կազմակերպություններ, որոնք ունեն հեղուկ վառելիքի կուտակման հնարավորություններ, մնացածը ներկրում և սպառում են անմիջական եղանակով։ Փորձագետի պնդմամբ՝ այն ընկերությունները, որոնք ունեն կուտակման հնարավորություններ, նման պայմաններում օգտվում են առիթից և գինը բարձրացնում։ Սա էլ վարորդների մոտ խուճապ է առաջացնում։
Պարսյանի խոսքով` Մրցակցության հանձնաժողովը, որը իրավասու է այս հարցը քննել և համապատասխան որոշումներ կայացնել, ուղղակի անգործության է մատնված, պարբերաբար նույնիսկ արդարացնում է այս տնտեսվարողների վարքագիծը։
«Երեկ վերադառնում էի Հրազդանից, ճանապարհին բազմաթիվ լցակայաններ կային, որտեղ հեղուկ գազ չկար, գրել էին՝ «հեղուկ գազ՝ 0»` դրանով ցույց տալով վարորդներին, որ կարիք չկա կանգնելու։ Բավականին լուրջ խնդիր ունենք հիմա Հայաստանում, ու, ցավոք, այն պատշաճ ուշադրության չեն արժանացնում պետական մարմինները»,- ասաց Պարսյանը։
Մասնագետն ընդգծեց՝ որքան էլ ամեն տարի նույն իրավիճակն է կրկնվում, բայց խնդիրը չի լուծվում, քանի որ մեծ ներդրումներ են պետք անել. ամեն ընկերություն պատրաստ չէ դրան։
Պարսյանը շեշտեց՝ խնդրի պատճառը կարող է լինել նաև համաշխարհային շուկայում նավթի գների կտրուկ աճը, ինչպես նաև Իրան-ԱՄՆ պատերազմի ֆոնին էներգակիրների գների կտրուկ թանկացումները։
Փորձագետը նշեց՝ ամսվա կտրվածքով Հայաստան է ներկրվում մոտ 5000-7000 տ հեղուկ գազ, ու հենց այդքան էլ սպառվում է այդ ընթացքում։
Պարսյանն ընդգծեց` հայկական ընկերությունները պետք է գազի մատակարարման վերաբերյալ երկարաժամկետ պայմանագրեր ունենան ռուսական ընկերությունների հետ, ինչը թույլ կտա խուսափել նման իրավիճակներից։
Հիշեցնենք` հեղուկ գազը Հայաստանում 4 օրում 190 դրամից դարձել է 250-300 դրամ։
Լրահոս
0