https://arm.sputniknews.ru/20260427/2026t-1in-eramsjakum-hhum-lragrvoghneri-iravunqneri-khakhtman-30-depq-e-eghel-zekujc-101472313.html
2026թ․ 1–ին եռամսյակում ՀՀ–ում լրագրողների իրավունքների խախտման 30 դեպք է եղել. զեկույց
2026թ․ 1–ին եռամսյակում ՀՀ–ում լրագրողների իրավունքների խախտման 30 դեպք է եղել. զեկույց
Sputnik Արմենիա
Առաջին եռամսյակի ընթացքում լրագրողների նկատմամբ արձանագրված ֆիզիկական բռնության 1 դեպքը տեղի է ունեցել Ազգային ժողովում։ 27.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-27T20:46+0400
2026-04-27T20:46+0400
2026-04-27T20:49+0400
հայաստան
զլմ
խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/2194/69/21946974_0:0:1600:901_1920x0_80_0_0_56cfcd78b43fd298de576224294a9189.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. 2026թ․ հունվար–մարտ ամիսներին արձանագրվել է լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքների խախտումների 30 դեպք, որոնցից մեկը ֆիզիկական բռնության դեմք է, 22–ը` տարատեսակ ճնշումների, իսկ 7–ը՝ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներ։ Այս մասին նշված է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հրապարակած «Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ–ների իրավունքների խախտումների մասին 2026թ. առաջին եռամսյակային զեկույցում»։Կոմիտեից նշում են, որ այս տարվա հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների գործոնն էլ ավելի է թեժացնում իրավիճակը. արձանագրված կոնֆլիկտները մեծապես պայմանավորված են եղել քաղաքական դրդապատճառներով։Ըստ այդմ` դիտարկվող ժամանակահատվածում քաղաքական շրջանակներից ԶԼՄ–ների ու լրագրողների հասցեին հնչեցված առերևույթ վիրավորանքների և սպառնալիքների, ինչպես նաև օրինական լրագրողական գործունեության խոչընդոտումների գերակշիռ մասը՝ 8 դեպքից 7–ը, եղել է իշխանության ներկայացուցիչների կողմից։ԽԱՊԿ–ն արձանագրել է, որ եռամսյակի ընթացքում արձանագրված ֆիզիկական բռնության 1 դեպքը տեղի է ունեցել Ազգային ժողովում, երբ անվտանգության ծառայության աշխատակիցները ուժ են կիրառել՝ խիստ վիճահարույց հիմնավորմամբ լրագրողին խորհրդարանի շենքից հեռացնելու համար։Դիտարկվող ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ըստ կոմիտեի, նվազել են տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումները։ Արձանագրվել է 7 այդպիսի դեպք, և հիմնական խնդիրը եղել է այն, որ պետական մարմինները հարցումներին պատասխանելու համար օգտվել են առավելագույն` 30–օրյա ժամկետից` խոչընդոտելով հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաների օպերատիվ և բազմակողմանի լուսաբանումը։Բացի այդ, հանրային կառույցների պատասխանները եղել են «լղոզված», չեն համապատասխանել հղած հարցերի էությանը։Հունվար–մարտ ամիսներին ներկայացվել է դատական 14 նոր հայց, բոլորը` զրպարտության և վիրավորանքի հիմքով, որոնցից 6-ը` պաշտոնյաների կողմից, 2-ը` բիզնես ոլորտի ներկայացուցիչների, 2-ը՝ լրագրողների, 1-ը՝ ընդդիմադիր գործչի, 3-ը՝ քաղաքացիների (որոնցից 2-ը փոխկապակցված են ընդդիմադիր գործչի հետ)։ԽԱՊԿ–ն նաև մեջբերել է «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության` մարտի 19–ին հրապարակված զեկույցը, ըստ որի` Հայաստանը երրորդ տարին անընդմեջ դասվել է մասամբ ազատ երկրների շարքը՝ ստանալով 100-ից 54 միավոր։ Համացանցի ազատության առումով էլ ՀՀ–ն ազատ երկրների շարքում է՝ 100–ից 72 միավորով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2194/69/21946974_180:0:1600:1065_1920x0_80_0_0_3b0ae73392a0f7deedf354d10c33a9a4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, զլմ, խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
հայաստան, զլմ, խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
2026թ․ 1–ին եռամսյակում ՀՀ–ում լրագրողների իրավունքների խախտման 30 դեպք է եղել. զեկույց
20:46 27.04.2026 (Թարմացված է: 20:49 27.04.2026) Առաջին եռամսյակի ընթացքում լրագրողների նկատմամբ արձանագրված ֆիզիկական բռնության 1 դեպքը տեղի է ունեցել Ազգային ժողովում։
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. 2026թ․ հունվար–մարտ ամիսներին արձանագրվել է լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքների խախտումների 30 դեպք, որոնցից մեկը ֆիզիկական բռնության դեմք է, 22–ը` տարատեսակ ճնշումների, իսկ 7–ը՝ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներ։ Այս մասին նշված է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հրապարակած «Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ–ների իրավունքների խախտումների մասին 2026թ. առաջին եռամսյակային
զեկույցում»։
«Այդուհանդերձ, մեդիադաշտը շարունակում է մնալ խիստ բևեռացված, լուրջ մարտահրավերներ են ապատեղեկատվությունը, կեղծ լուրերի, մանիպուլյատիվ հրապարակումների լայն տարածումը, հանրային տիրույթում վիրավորական արտահայտությունների կիրառումը, քաղաքակիրթ բանավեճի սուր դեֆիցիտը»,– ասված է զեկույցում։
Կոմիտեից նշում են, որ այս տարվա հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների գործոնն էլ ավելի է թեժացնում իրավիճակը. արձանագրված կոնֆլիկտները մեծապես պայմանավորված են եղել քաղաքական դրդապատճառներով։
Ըստ այդմ` դիտարկվող ժամանակահատվածում քաղաքական շրջանակներից ԶԼՄ–ների ու լրագրողների հասցեին հնչեցված առերևույթ վիրավորանքների և սպառնալիքների, ինչպես նաև օրինական լրագրողական գործունեության խոչընդոտումների գերակշիռ մասը՝ 8 դեպքից 7–ը, եղել է իշխանության ներկայացուցիչների կողմից։
ԽԱՊԿ–ն արձանագրել է, որ եռամսյակի ընթացքում արձանագրված ֆիզիկական բռնության 1 դեպքը տեղի է ունեցել Ազգային ժողովում, երբ անվտանգության ծառայության աշխատակիցները ուժ են կիրառել՝ խիստ վիճահարույց հիմնավորմամբ լրագրողին խորհրդարանի շենքից հեռացնելու համար։
Դիտարկվող ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ըստ կոմիտեի, նվազել են տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումները։ Արձանագրվել է 7 այդպիսի դեպք, և հիմնական խնդիրը եղել է այն, որ պետական մարմինները հարցումներին պատասխանելու համար օգտվել են առավելագույն` 30–օրյա ժամկետից` խոչընդոտելով հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաների օպերատիվ և բազմակողմանի լուսաբանումը։
Բացի այդ, հանրային կառույցների պատասխանները եղել են «լղոզված», չեն համապատասխանել հղած հարցերի էությանը։
Հունվար–մարտ ամիսներին ներկայացվել է դատական 14 նոր հայց, բոլորը` զրպարտության և վիրավորանքի հիմքով, որոնցից 6-ը` պաշտոնյաների կողմից, 2-ը` բիզնես ոլորտի ներկայացուցիչների, 2-ը՝ լրագրողների, 1-ը՝ ընդդիմադիր գործչի, 3-ը՝ քաղաքացիների (որոնցից 2-ը փոխկապակցված են ընդդիմադիր գործչի հետ)։
«Նախկինում՝ 2022 թվականից ի վեր, գրանցված ֆիզիկական բռնությունների դեպքերից 9-ով հարուցված քրեական գործերը հանգուցալուծման չեն հասել։ ՀՀ դատախազությունը ԽԱՊԿ-ի պարբերական հարցումներին ի պատասխան հայտնում է, որ այդ բոլոր գործերով նախաքննությունը շարունակվում է»,– նշել են կոմիտեից։
ԽԱՊԿ–ն նաև մեջբերել է «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության` մարտի 19–ին հրապարակված զեկույցը, ըստ որի` Հայաստանը երրորդ տարին անընդմեջ դասվել է մասամբ ազատ երկրների շարքը՝ ստանալով 100-ից 54 միավոր։ Համացանցի ազատության առումով էլ ՀՀ–ն ազատ երկրների շարքում է՝ 100–ից 72 միավորով։