https://arm.sputniknews.ru/20260426/krakvocner-en-hnchel-trampi-masnakcutjamb-mijvocarman-zhamanak-1-andz-dzerbakalvel-e-101425865.html
Կրակոցներ են հնչել Թրամփի մասնակցությամբ միջոցառման ժամանակ. 1 անձ ձերբակալվել է
Կրակոցներ են հնչել Թրամփի մասնակցությամբ միջոցառման ժամանակ. 1 անձ ձերբակալվել է
Sputnik Արմենիա
Կրակողի ինքնությունը պարզվել է։ 26.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-26T10:37+0400
2026-04-26T10:37+0400
2026-04-26T10:38+0400
դոնալդ թրամփ
տեսանյութեր
կրակոց
ձերբակալություն
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1a/101424943_0:0:1280:720_1920x0_80_0_0_224bf5332c3dd265b754b065bc527097.jpg
Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքին, որի մասնակցում էր նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, կրակոցներ են հնչել։ Թրամփին շտապ դուրս են բերել ընթրիքից։Միջոցառումը, որն անցկացվում էր Washington Hilton հյուրանոցում, արագ ընդհատվել է հնչած կրակոցների պատճառով։Գաղտնի ծառայության գործակալները՝ զինված հրացաններով, վազել են բեմ, որտեղ նստած է եղել Թրամփը։ԶԼՄ-ների տվյալներով՝ միջոցառման մասնակիցները լսել են հինգից ութ կրակոց։Տղամարդը զինված է եղել որսորդական հրացանով և փորձել է ճեղքել անվտանգության օղակը։ Նա կրակել է Գաղտնի ծառայության աշխատակցի վրա, սակայն գնդակը դիպել է զրահաբաճկոնին։Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հիմնական զննման կետի մոտակայքում։Թրամփը հետագայում իր «Truth Social» սոցիալական ցանցում հայտնել է, որկրակողինձերբակալել են։«Կրակողը ձերբակալված է, ես խորհուրդ տվեցի՝ թող ամեն ինչ ընթանա իր բնական հունով», - գրել է նա։Ձերբակալվածը Կալիֆոռնիայի 31-ամյա բնակիչ Քոուլ Թոմաս Ալլանն է։ Նա վիրավոր է, տեղափոխվել է հիվանդանոց։Ինչպես հայտնում է CNN-ը, ԱՄՆ նախագահը և նրա վարչակազմի մյուս անդամներն անվտանգ են, միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։Թրամփը, մեկնաբանելով միջադեպը, կատակել է՝ նշելով, որ «չգիտեր, որ նախագահի աշխատանքնայնքան վտանգավոր է, հակառակ դեպքում չէր առաջադրվի»։ Նրա կարծիքով՝ շատերը նեղվում ենիր պաշտոնավարման ընթացքում ունեցած ձեռքբերումներից։Լրագրողների հարցին՝ արդյոք միջադեպը կապված է Իրանի պատերազմի հետ, Թրամփը պատասխանել է, որ այդպես չի կարծում։«Չեմ կարծում, բայց երբեք չես կարող վստահ լինել։ Մենք շատ բան կիմանանք։ Մեզ մոտ աշխատում են աշխարհի լավագույն մասնագետները, և մենք շատ բան կպարզենք», - նշել է նա։ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնակատար Թոդ Բլանշը հայտարարել է, որ կրակելու համար ձերբակալված անձին առաջադրվելու են բազմաթիվ մեղադրանքներ։ Կատարվում է քննություն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Стрельба на приеме с участием Трампа.
Sputnik Արմենիա
Стрельба на приеме с участием Трампа.
2026-04-26T10:37+0400
true
PT1M03S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1a/101424943_161:0:1121:720_1920x0_80_0_0_325f893c01bc7d051755ca258c239862.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնալդ թրամփ, տեսանյութեր, կրակոց, ձերբակալություն, видео, տեսանյութ
դոնալդ թրամփ, տեսանյութեր, կրակոց, ձերբակալություն, видео, տեսանյութ
Կրակոցներ են հնչել Թրամփի մասնակցությամբ միջոցառման ժամանակ. 1 անձ ձերբակալվել է
10:37 26.04.2026 (Թարմացված է: 10:38 26.04.2026) Կրակողի ինքնությունը պարզվել է։
Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքին, որի մասնակցում էր նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, կրակոցներ են հնչել։ Թրամփին շտապ դուրս են բերել ընթրիքից։
Միջոցառումը, որն անցկացվում էր Washington Hilton հյուրանոցում, արագ ընդհատվել է հնչած կրակոցների պատճառով։
Գաղտնի ծառայության գործակալները՝ զինված հրացաններով, վազել են բեմ, որտեղ նստած է եղել Թրամփը։
Մինչ մյուս մասնակիցները, որոնք նստած էին նախագահությունում, հրահանգ են ստացել դեպի ներքև թեքվել և սկսել են մտնել սեղանի տակ, գործակալներն օգնել են ԱՄՆ նախագահին կանգնել, ապա նրան դուրս են բերել դահլիճից։
ԶԼՄ-ների տվյալներով՝ միջոցառման մասնակիցները լսել են հինգից ութ կրակոց։
Տղամարդը զինված է եղել որսորդական հրացանով և փորձել է ճեղքել անվտանգության օղակը։ Նա կրակել է Գաղտնի ծառայության աշխատակցի վրա, սակայն գնդակը դիպել է զրահաբաճկոնին։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հիմնական զննման կետի մոտակայքում։
Թրամփը հետագայում իր «Truth Social» սոցիալական ցանցում հայտնել է, որկրակողինձերբակալել են։
«Կրակողը ձերբակալված է, ես խորհուրդ տվեցի՝ թող ամեն ինչ ընթանա իր բնական հունով», - գրել է նա։
Ձերբակալվածը Կալիֆոռնիայի 31-ամյա բնակիչ Քոուլ Թոմաս Ալլանն է։ Նա վիրավոր է, տեղափոխվել է հիվանդանոց։
Ինչպես հայտնում է CNN-ը, ԱՄՆ նախագահը և նրա վարչակազմի մյուս անդամներն անվտանգ են, միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։
Թրամփը, մեկնաբանելով միջադեպը, կատակել է՝ նշելով, որ «չգիտեր, որ նախագահի աշխատանքնայնքան վտանգավոր է, հակառակ դեպքում չէր առաջադրվի»։ Նրա կարծիքով՝ շատերը նեղվում ենիր պաշտոնավարման ընթացքում ունեցած ձեռքբերումներից։
«Ես շատ բան եմ արել։ Մենք շատ բան ենք արել… Այժմ մենք ունենք աշխարհի ամենահաջողակ երկիրը։ Մենք փոխեցինք այս երկիրը։ Եվ կան շատ մարդիկ, որոնց դա դուր չի գալիս։ Կարծում եմ՝ հենց սա է պատճառը», - ասել է ԱՄՆ նախագահը լրագրողներին։
Լրագրողների հարցին՝ արդյոք միջադեպը կապված է Իրանի պատերազմի հետ, Թրամփը պատասխանել է, որ այդպես չի կարծում։
«Չեմ կարծում, բայց երբեք չես կարող վստահ լինել։ Մենք շատ բան կիմանանք։ Մեզ մոտ աշխատում են աշխարհի լավագույն մասնագետները, և մենք շատ բան կպարզենք», - նշել է նա։
ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնակատար Թոդ Բլանշը հայտարարել է, որ կրակելու համար ձերբակալված անձին առաջադրվելու են բազմաթիվ մեղադրանքներ։ Կատարվում է քննություն։