https://arm.sputniknews.ru/20260426/evrvopaji-anvtangutjan-tshartarapetutjunn-anhnar-e-patkeracnel-aranc-rd-i-peskvov-101432780.html
Եվրոպայի անվտանգության ճարտարապետությունն անհնար է պատկերացնել առանց ՌԴ-ի. Պեսկով
Եվրոպայի անվտանգության ճարտարապետությունն անհնար է պատկերացնել առանց ՌԴ-ի. Պեսկով
Sputnik Արմենիա
Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ ՌԴ-ն Եվրոպայի անբաժանելի մասն է, ուստի չի կարող գլխավոր սպառնալիք լինել նրա համար: 26.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-26T16:31+0400
2026-04-26T16:31+0400
2026-04-26T16:31+0400
դմիտրի պեսկով
ռուսաստան
եվրոպա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/05/98443073_0:8:3069:1734_1920x0_80_0_0_8bf4c23110a052a907dbc61905984b2b.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Եվրոպական անվտանգության ճարտարապետությունն անհնար է պատկերացնել առանց Ռուսաստանի մասնակցության և առանց նրա շահերը հաշվի առնելու, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:«Եվրոպական անվտանգության ոչ մի ճարտարապետություն չի կառուցվի առանց Ռուսաստանի շահերը հաշվի առնելու և առանց Ռուսաստանի մասնակցության։ Հույս ունենք, որ քաղաքական գործիչների այս խումբը ժամանակի ընթացքում իր տեղը կզիջի ավելի պրագմատիկ տրամադրվածների։ Բայց առայժմ, իհարկե, ճնշող պատկեր է», - ասել է Պեսկովը «Վեստիի» հեղինակ Պավել Զարուբինին։Ինչպես նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը, մեծ և ուժեղ Ռուսաստանը դարձել է « արտաքին թշնամի» եվրոպական քարոզչության աչքում:Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը հավելել է, որ եվրոպական երկրների իշխանություններին դժվար թե հաջողվի բոլոր ներքին խնդիրները վերագրել Ռուսաստանին:Նա ընդգծել է, որ Ռուսաստանը Եվրոպայի անբաժանելի մասն է, ուստի չի կարող գլխավոր սպառնալիք լինել նրա համար:«Ռուսաստանը չի կարող գլխավոր սպառնալիք լինել Եվրոպայի համար, քանի որ Ռուսաստանը, ով ինչ էլ ասի, այնուամենայնիվ, Եվրոպայի անբաժանելի մասն է»,-ասել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարը:Ավելի վաղ Գերմանիան իր պատմության մեջ առաջին անգամ պաշտոնապես հաստատել էր իր ռազմական ռազմավարությունը։ Այս փաստաթղթում Ռուսաստանը սահմանվում է որպես «գլխավոր սպառնալիք»։
եվրոպա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/05/98443073_259:0:2988:2047_1920x0_80_0_0_3dc58fdd1ce83ce4da5875aa849cdf53.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի պեսկով, ռուսաստան, եվրոպա
դմիտրի պեսկով, ռուսաստան, եվրոպա
Եվրոպայի անվտանգության ճարտարապետությունն անհնար է պատկերացնել առանց ՌԴ-ի. Պեսկով
Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ ՌԴ-ն Եվրոպայի անբաժանելի մասն է, ուստի չի կարող գլխավոր սպառնալիք լինել նրա համար:
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Եվրոպական անվտանգության ճարտարապետությունն անհնար է պատկերացնել առանց Ռուսաստանի մասնակցության և առանց նրա շահերը հաշվի առնելու, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Եվրոպական անվտանգության ոչ մի ճարտարապետություն չի կառուցվի առանց Ռուսաստանի շահերը հաշվի առնելու և առանց Ռուսաստանի մասնակցության։ Հույս ունենք, որ քաղաքական գործիչների այս խումբը ժամանակի ընթացքում իր տեղը կզիջի ավելի պրագմատիկ տրամադրվածների։ Բայց առայժմ, իհարկե, ճնշող պատկեր է», - ասել է Պեսկովը «Վեստիի» հեղինակ Պավել Զարուբինին։
Ինչպես նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը, մեծ և ուժեղ Ռուսաստանը դարձել է « արտաքին թշնամի» եվրոպական քարոզչության աչքում:
«Չէ որ դա շատ հարմար է՝ բոլոր ներքին խնդիրները վերագրել արտաքին թշնամուն։ Քանի որ Ռուսաստանը մեծ է, քանի որ Ռուսաստանն ուժեղ է, այն օրինակելի արտաքին թշնամի է նրանց (եվրոպական – խմբ.) քարոզչական ընկալման տեսանկյունից», – նշել է Պեսկովը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը հավելել է, որ եվրոպական երկրների իշխանություններին դժվար թե հաջողվի բոլոր ներքին խնդիրները վերագրել Ռուսաստանին:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը Եվրոպայի անբաժանելի մասն է, ուստի չի կարող գլխավոր սպառնալիք լինել նրա համար:
«Ռուսաստանը չի կարող գլխավոր սպառնալիք լինել Եվրոպայի համար, քանի որ Ռուսաստանը, ով ինչ էլ ասի, այնուամենայնիվ, Եվրոպայի անբաժանելի մասն է»,-ասել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարը:
Ավելի վաղ Գերմանիան իր պատմության մեջ առաջին անգամ պաշտոնապես հաստատել էր իր ռազմական ռազմավարությունը։ Այս փաստաթղթում Ռուսաստանը սահմանվում է որպես «գլխավոր սպառնալիք»։